A+ A A-

Առօրյայից

փողոցային շներՄարդու բանականության մեջ է այն երևույթը, որ պետք է հանգիստ քնի, կամ, համենայն դեպս ինչ–որ կողմնակի անտեղի ձայներ չպետք է խանգարեն մարդու քունը: Այդպիսի անտեղի ու շատ խանգարող ձայների պատճառ են հանդիսանում փողոցային շները: Միջոցառումներ են ձեռնարկվում, և սպանում են այդ խանգարող կենդանիներին:

Լավ, հասկացանք փողոցային շները, բայց իզուր չեն ասում, որ շներն ամենահավատարիմ կենդանիներն են:

Կյանքում շատ բաներ են կատարվում, որոնց պատճառով մարդիկ հիասթափվում են կյանքից, մարդկանցից, ամեն ինչից: Նրանք սփոփանք են գտնում այս կենդանիների օգնությամբ: Երևի թե երկարեցրի… Մի հարց` ինչու է շատ–շատ ընտանիքներում առաջանում այն խնդիրը, որ երեխաները ծնողներից շունիկ են ուզում:

Մի փոքրիկի բախտը բերել էր. նա ուներ: Թե նվեր էր ստացել, թե գտել էր, թե մի ուրիշ ձևով էր կապվել այդ շան հետ… Մենք չգիտենք… Բայց որ շատ էր կապվել` դա հաստատ:

Մի օր կանգնած պատուհանի առջև նայում էի դուրս: Շուրջ բոլորս բարձրահարկ շենքեր, շենքեր, մեքենաներ, մեքենաներ, մարդիկ: Ես նկատել էի ճանապարհի եզրին պառկած շանը, մտածեցի` երևի ինչ–որ մեկի քունն է խանգարել, խղճացի… Անցավ գնաց: Կանցներ–կգնար, եթե մի երկու րոպեից չտեսնեի այդ շան կողքին պառկած մի 7-8-րդ դասարանի մի տղայի, որը ուժեղ լաց էր լինում: Ինքնըստինքյան ես էլ սկսեցի լաց լինել, հասկանալով նրա վիշտը. նա կորցրել էր մի շատ հարազատ արարածի,  ընտանիքի անդամի:  Հասկանալով, որ կորածը հետ չես բերի, մի քանի րոպեից վեր կացավ, լաց լինելով զանգեց մեկին, մի տղա եկավ, սպանված շանը դրեցին պարկի մեջ ու տարան…

Սրտանց հասկացա այդ տղայի ցավը ու հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր այդպիսի կորուստ են ունեցել: Այդպես կզգա յուրաքանչյուրը, ով որ զգացել է շան հավատարմությունը: Դա դրոշմվում է կյանքիդ մեջ, չի մոռացվում: Կորուստ, որը չվերականգնվող դատարկություն է թողնում մարդու գիտակցության մեջ…

Բոլորս էլ գիտենք, որ մեր կյանքում ամեն ինչում կա վատը և լավը, նրանք զուգահեռ են գնում իրար հետ… Ծայրահեղությունից ծայրահեղություն… Ամեն ինչում: Երեկ էլ մի լութ լսեցի, որ Եվրոպայում մի շուն` ցեղական, հոշոտել, կերել է միամսկան մի երեխայի: Ահավոր է, բայց իրականություն: Հիմա ինչ, մտածենք, որ վտանգավոր են շները, պետք է հեռու պահել մարդկանցից, մանավանդ երեխաներից: Ոչ, չգիտենք, թե ինչ հանգամանքներում են այդպիսի զարհուրելի դեպքեր կատարվում: Միգուցե հենց ծնողները կամ մտերիմներն են մեղավոր: Հետևեին վերջիվերջո իրենց երեխային: Ոչինչ հաստատ չենք կարող նշել ու հաղորդել: {jacomment on}

Հեղինակ` Հասմիկ Սիմոնյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries