A+ A A-

Օկուպացիոն Թերապիա: Բացահայտելով չբացահայտվածը

Օկուպացիոն Թերապիա: Բացահայտելով չբացահայտվածըԸնկերներիցս մեկի առաջարկով որոշեցի լուսաբանել նրա մասնագիտությունը, որը նոր է զարգացում ապրում Հայաստանում և ինչպես նկատեցի Հայաստանում այն մեծ պահանջարկ ունի: 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի`ապագա էրգոթերապևտ Էլինան շատ է սիրում իր մասնագիտությունը և պատրաստ է կիսվել իր գիտելիքներով:

Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ մասնագիտությունը:

-Մասնագիտությունը ընտրել եմ շատ պատահական: Նույնիսկ կոնկրետ չգիտեի, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Ծիծաղելի կթվա, բայց Օկուպացիոն Թերապիայի /էրգոթերապիայի/ մասին առաջին անգամ լսել եմ հենց համալսարան հայտը ներկայացնելու օրը: Ինձ ասացին, որ մասնագիտությունը ունի եվրոպական մոտեցումներ, ինչն էլ ինձ ամենից շատը գրավեց: Մյուս կողմից էլ անունը շատ գրավիչ էր և առեղծվածային:

-Հիմա արդեն 4-րդ կուրսում ես, արդյո՞ք բացահայտել ես Էրգոթերապիայի էությունը և բուն նպատակը:

- Կարող եմ ասել, որ օր օրի նոր բացահայտումներ եմ անում, քանի որ էրգոթերապիան դինամիկ մասնագիտություն է և փորձի փոխանակումը էրգոթերապևտների միջև շարունակական բնույթ է կրում: Մասնագիտությունը նպատակ ունի բարելավելու ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց` կենսական, առօրյա գործողությունների կատարումը, ինչպես նաև կանխարգելելու հիվանդությունների զարգացումը, խթանելու հարմարվողականությունը կյանքի փոփոխություններին: Մասնագիտությունը օգնում է անհատներին լինել առավել անկախ իրենց աշխատանքում, ժամանցում և հանգստում: Էրգոթերապիան օգնում է ֆիզիկական, մտավոր և հոգեկան սահմանափակումներով անձանց ապրել անկախ և առավել արդյունավետ կյանքով:

-Շատ տպավորիչ պատասխան էր: Իսկ ի՞նչ ես կարծում, արդյոք նույն ոգևորությունը ունեն բաժնի մյուս ուսանողները:

-Հստակ կարող եմ ասել` ԱՅՈ: Հատկապես հենց իմ համակուրսեցիների մեջ է նկատվում,Օկուպացիոն Թերապիա: Բացահայտելով չբացահայտվածը միգուցե դա կապված է նրա հետ, որ այս տարի ավարտում ենք և փորձում ենք անել ավելին ու ավելին: Դրա վառ ապացույցը կարող են լինել  համակուրսեցիներիս իրականացրած ավարտական պրոյեկտները, որոնք մեծ փոփոխություններ են արել և իրենց հետքն են թողել Հայաստանում Էրգոթերապիայի զարգացման գործում: Նրանցից շատերի աշխատանքները զետեղված են մեր նորաբաց բոլգում, որը նույնպես մեր ուսանողներից մեկի աշխատանքի արդյունքն է: Կարող եք այցելել և ծանոթանալ «Էրգոթերապիան առանց սահմանների» բլոգի հետ /http://armergotherapy.blogspot.com//

-Իսկ ի՞նչ է պատրաստվում անել էրգոթերապևտ Էլինան ավարտելուց հետո:

-Շատ լավ հարց էր :D:D Երևի թե «սպասելու եմ» մագիստրատուրայի գալուն: Պարծենկոտություն կթվա, բայց հենց իմ 2 դասախոսները այժմ  Եվրոպայում ստանում են իրենց մագիստրոսի կոչումը, և հույս ունենանք, որ մոտ ապագայում նրանց շնորհիվ մագիստրատուրան կլինի նաև Հայաստանում:

-Պատկերացրու, որ ժամանակը հետ ես տվել և նորից հնարավորություն ունես մասնագիտություն ընտրելու, արդյո՞ք նորից Էրգոթերապիան կընտրես:

-Միանշանակ նորից կընտրեմ Էրգոթերապիան: Այն միակն է և անկրկնելին ինձ համար:

Հարցազրույցը վարեց` Լիլիթ Խանդակարյանը 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries