A+ A A-

Մարդ երևույթը` ժամանակի մեջ

Կսենիա ՍիմոնովանԳրում եմ ու հասկանում, որ կորցնում եմ ժամանակի զգացումը, կարծես`գրում եմ տարիներ առաջ կատարվածի մասին, բայց ներկան է ինձ ստիպում… Չեմ հասկանում` ինչո՞ւ է այդպես, բայց ամեն անգամ նույնն է կատարվում…Անընդհատ ժամանակը փոխում եմ անցյալի, հետ դառնում, ուղղում, ու հետո էլի անցնում անցյալի…Կարելի է հոգեբանի և մասնագետի հետ քննարկել հարցը…:Ճ
Ամեն մարդ օժտված ե յուրովի մի շնորհով, որը նրան առաջ է տանում, կյանքում ապրելու իմաստ է տալիս, նպատակ, ցանկություն, պատճառ…
Երջանիկ է նա, ով գտնում է իրենը…
Երջանիկ է նա, ով գտնում է իրենը, և կարողանում է այն օգտագործել, ճիշտ օգտագործել, ոչ  ինքնանպատակ, ոչ  ձևի համար, ոչ  թաքուն…
Երբեք այն չի կորում, կամ չի գողացվում…Սեփականատերն ինքն է սխալ, որ չի ըմբռնում դրա կարևորությունը, թույլ է տալիս, որ մեկ ուրիշն այն օգտագործի…
Այդ շնորհը փնտրել գտնելու ճանապարհն էլ կարելի է համարել ուրույն մարտարվեստ, շնորհ, հնարավորություն, փորձառություն….
Ոչինչ մեր կյանքում իզուր չէ, իր նպատակն ունի, իր պատճառն ու հետևանքները…
Փորձենք այդ ամենից, կյանքից, մեր ապրած յուրաքանչյուր օրվանից վերցնել ճիշտը, այն կարևորը, ինչ մեզ ուսուցանում է, մեզ հետագայի համար դաս է տալիս…
Սիրենք ու ականջի հետև չգցենք ոչինչ`դրական կամ բացասական…Ճիշտ վերծանենք, վերծա՛նենք, հասկանանք, չմոռանանք…
Շատ օրինակներ կան բոլորիս կողքին, կյանքի օրինակներ, մարդիկ`օրինակ հանդիսացող…
Հենց վերջերս տեսա մի ուկրաինացի աղջկա աշխատանքներ. նա թեմա էր մտածում, մի պատմություն,Կսենիա Սիմոնովան ավազով նկարում, բեմադրում էր այդ ամենը: Նա այնպես բնական էր աշխատում, որ մտածում ես`հենց այդպես էլ պիտի լիներ:Կարևորը, որ նա պրոբագանդում էր կյանք, սեր, իմաստնություն…Հավերժ թեմաներ են ընտրված նրա աշխատանքների համար: Նա այնպես խելացիորեն, մասնագիտորեն է աշխատում, որ հանկարծ ինչ-որ ժեստ, կամ շարժում անելիս ժամանակից շուտ  չբացահայտի իր մտքի սլացքը, որ հանդիսատեսը ճիշտ հասկանա իր ասելիքը:
Հարգում եմ ` մարդը , Կսենիա Սիմոնովան, գտել է իրենը, ու այնպիսի սիրով, եռանդով է աշխատում, որ այն փոխանցվում է նաև դիտողին: Ինչու հենց այս օրինակը բերեցի, որովհետև ֆիլմը նայելիս ամենատարբեր մտքեր են առաջանում մարդու մոտ:
Նյութիս մեջ առաջին հայացքից մտքերը ցաքուցրիվ են շարադրված, բայց ոչ` անիմաստ: Շատերից, տարբեր մարդկանցից, տարբեր առիթներով, տարբեր ժամանակահատվածներում լսել եմ վերոհիշյալ մտքերը: Բոլորն ունեն իրենց մեջ, մտածել են, մի պահ կամ տևական… {jacomment on}
Հեղինակ` Հասմիկ Սիմոնյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries