A+ A A-

Ազգային թ՞ե համամարդկային

Մասիս սարԱշխարհում հավիտենական ոչինչ չկա: Ամեն ինչ իր արշալույսից թեքվում է դեպի մայրամուտ, մանավանդ` մարդկային կյանքը: Երբևիցէ մտածե՞լ եք, թե ինչ է հարկավոր բույսին գոյատևելու համար, իհարկե, լույս և ջերմություն: Իսկ ահա մարդուն, բացի այս ամենից շատ անհրաժեշտ է ու կարևոր, գոյատևելու ու իր էությունը պահպանելու համար ազգային դիմագիծ, կոլորիտ, էթնիկ մտածողություն:
Կյանքը նման է շարժվող գնացքի, այն ընթանում է շատ արագ, բայց այդ արագընթաց ճանապարհին կա կայարաններ, որոնցում դադար է առնում` գնացքը, այստեղ նաև մարդը: Մարդը այդ դադարում , փորձում է ստեղծել ինչ-որ մի բան, կամ պահպանել այն ամենը ինչը սերնդեսերունդ փոխանցվելու է:
Ազգայինն ամենից վերն է և առաջնային ցանկացած ազգի համար, եթե չպահպանես, չսիրես, չգնահատես, էլ ինչ մարդ ես դու: Աշխարհին նախ և առաջ ներկայանում ես քո ազգայինով, հայրենիքի պատմությամբ, մշակույթով և կրոնով:
Պիտի հպարտությամբ լցվի հոգիդ, երբ մտածես, որ հայ ես, ու տանտիրոջ ոգով պետք է լինի դուռդ բաց բոլոր տուն վերադարցողների համար: Հաճախ մեզանից տարեցներից լսած կլինեք «արյան կանչ»արտահայտությունը, այս բառի իմաստը մտած է մեր արյան մեջ: Աշխարհի որ ծայրում էլ լինենք, միևնույն է, կարոտելու ենք  մեր հողը, ջուրը, ծառ ու ծաղիկը: Ամեն անգամ երբ դիտում եմ Մասիս սարը, հիանում եմ  ու արբենում նրա գեղեցկությամբ, բայց ակամայից սրտումս պատում է տխրություն, ու խորհում եմ, ո՞վ մարդն Ազգային է, թ՞ե համամարդկային արժեք է...
Այսօր, դե ֆակտո, այն լիարժեք մերը չէ, մի կողմը մեզ է նայում մյուսը օտարին, թեև, մենք աշխարհի, որ ծայրում էլ լինենք, մեր բոլորի համար այն խորհրդանիշ է, երևույթ, որ միացնում է մեզ բոլորիս, աշխարհի բոլոր ազգերն են հիացել նրանով, մի տեսակ խորհրդավորություն կա: Ամեն անգամ երբ դիտում ես, հասկանում ես, որ, արդարությունը չի մեռնում, այլ հիվանդանում է ժամանակավոր, ու մեզ` հայերիս համար, այն լուծվելու է արդար, թեև շատ օտարերկրացիներ են հիացել, բայց միևնույն է այն յուրօրինակ սրտի թրթիռը մեզ է վիճակված զգալու, երբ դիտում ես:  Հավատ ու ազգային ոգու գիտակցում է մեզ հարկավոր:
Ու մի պահ մտածում եմ, որ այսօրվա կերտողը, ճանապարհ է հարթում վաղվա սերնդի համար, իր զավակների, թոռների ու ծոռների համար:
Քո էթնիկ արժեքները ուժ են տալիս, եռանդ, կամք գործելու ու ինքնահաստատվելուն:
Ամեն մարդ պիտի քաջատեղյակ լինի իր սովորույթներին, ամեն ինչին, ինչ վերաբերում է մեր բարքերին, սակայն այս փոքրիկ աշխարհում կարևոր է ազգայինի հետ համատեղել նաև այն ամենը, ինչը հուզում է մարդկությանը, այսինքն` համամարդկայինը:
Հեղինակ` Ամալյա Գևորգյան
Վերջերս, ամբողջ աշխարհին հուզում է բնության պահպանության խնդիրը,դրա ռացիոնալ օգտագործումն և կարևոր տեսակների ոնչնչացումից փրկումը, ինչպես նաև վերջին մի քանի տարիներում տարածում գտածԽորենացի թռչնագրիպը:
Այս ամենի լուծումն ստանալու համար, անշուշտ, մեծ ջանքեր, միասնականություն և համամարդկային արժեքների պահպանման գիտակցում:
Մենք հայերս, աշխարհի հնագույն ազգերից ենք, պատմություն թերթելիս, նկատում ենք, որ շատ ազգեր եկել ու գնացել են, պատմության հորձանուտում, իսկ մենք` եկել հասել ենք մեր օրերը, գոյություն ունենք, ավելին` ունենք դարակազմիկ պատմություն:
Հպարտությամբ եմ հիշում` Խորենացուն, Նարեկացուն, ունենք գիր ու գրականություն, աշխարհում առաջին էինք, որ քրիստոնեությունը ընդունեցինք պետական կրոն: Ել ինչ է մնում մեզ, լինել երջանիկ և իմաստուն, գնահատել այն ամենը ինչը, որ մեզ է հասել դեռևս վաղնջական ժամանակներից, պայքարել ազգային խնդիրների հրատապ լուծմանն , ու չմոռանալով համարդկային խնդիրներին ևս աջակցել: Իսկ ես հավատում եմ, որ ցանկությունը գործի կեսն է, եթե նրա հիմքում ընկած է սերն ու խաղաղությունը: Հավատում եմ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries