A+ A A-

Մուրացկանություն: Աղետ է սա…

Լույս աշխարհ է գալիս մանկիկը, թոթովում է առաջին բառերը, փորձում է քայլել, անցնում է մի քանի տարիներ և նա` արդեն հասուն պատանի է: Ինչ ճակատագիր է սպասվում նրան: Ո՞վ  պետք է լինի նա` լավ մարդ, նվիրված և անկեղծ անձնավորություն, թե՞ անպետք և պատուհաս ծնողների համար: Կարծում եմ ամեն ինչի դիմագիծը ցույց է տալիս ժամանակը: Ուրեմն ապրենք ճիշտ և քայլենք ժամանակին համընթաց:
Յուրաքանչյուր պետություն փորձում է հոգալ այդ խնդիրը, տալ հրատապ լուծումներ: Հարց  է առաջանում. ովքե՞ր են մուրացկանները, ի՞նչն է  մուրացկանության դրդապատճառները և ի՞նչ հետևանքներ այն կարեղ է ունենալ: Փորձենք պարզել առաջադրված հարցերը:
Մուրացկանները կարեղ են լինել` երեխաները, երիտասարդները, ծերերը, հաշմանդամները, հոգեկան խանգարում ունեցողները և երաժիշտ-նվագողները: Արդյոք սա ճի՞շտ ուղի է, գոյությունը պահպանելու համար: Ոմանք այդ քայլին գնում են ելնելով իրենց սոցիալական ծանր վիճակից: Բայց  այդ ճանապարհին անցնում են բավականին հոգեկան ծանր ուղի, որը որոշի մոտ հանգեցնում է ընդհուպ մինչև հանցագործ դառնալու փաստին: Շատ անչափահաս երեխաների համար մուրացկան դառնալը նպաստում են` ծնողները, սպառնում են իրենց երեխային, ծեծում, որպեսզի մի  կտոր հաց  գողանա: Երեխան էլ չունենալով ելք ևմուրացկան օգնություն, դիմում է այդ քայլին , և դա ժամանակի ընթացքում դառնում է սովորություն, որի արդյունքում կորցնում է բոլոր բարոյական արժեքները` պարզությունը, հավատարմությունը և չստելը: Ահա այսպես պատանեկան տարիքից իրենց սխալ գործունեության ճանապարհը տեղափողում են ավելի հասուն տարիք: Շատ հաշմանդամներ էլ չկարողանալով իրենց գոյը պահպանել, դիմում են այդ քայլին , բայց փաստ է, որ դա էլ մուրացկանության մի ձև է: Արդարացնե՞լ այն, թե` ոչ: Ակամա փողոցում հանդիպում ես, երգիչ-երաժիշտների, որոնք օժտված են հիանալի ձայնային տվյալներով, և երբ նվագում կամ երգում են, ասես քո հոգում էլ է բնակվում այդ երգի մեղմահնչյուն ելևէջները: Բայց, չէ՞ որ սա էլ է համարվում մուրացկանության մի ձև: Իհարկե, եթե սա դիտում ենք, որպես մուրացկանություն, այն արդարացնելը ճիշտ չի լինի: Իսկ եթե հարցը դիտենք մեկ այլ կողմից և դիտարկենք հետևյալ հանգամանքը. գուցե՞ այդ նույն նվագողները, այդ արարքում այդքան էլ մեղավորություն չունեն: Չէ՞ որ նրանք դրամ չունենալու պատճառով, չեն կարող հանդես գալ էկրանում, ցուցադրելու իրենց տաղանդը, երևույթը խորն է և պետք  է գիտակից լինել ամեն դեպքում: Վերջերս, ընկերներիցս մեկը, որը այցելել էր Բոստոն, տպավորված խոսում էր, այնտեղ մետրոյի տակ նվագող, տաղանդների մասին, որոնց շուրջ հոծ բազմություն է հավաքվում, ու այնքան են տարվում նվագին, վարպետողականությանը, որ շատ հաճախ, մարդիկ ուշանում են մուրացկանաշխատանքից, բայց վայելեւմ են տարբեր երաժշտական կատարումներ: Եվ սա դիտում են արվեստի տեսանկյունով, բայց մեզ մոտ երևույթը խորն է ու ցավալի: Սոցիալակն խնդիրները շատ են ու  խոցում են հասարակության խոցելի շերտերին: Բայց, եթե մենք` մարդիկս, մի քիչ գթասիրտ ու սառնասիրտ չլինենք, ու փորձենք մեր հասարակության բոլոր շերտերին միավորել խնդիրի շուրջ, ապա անլուծելի երևույթների չենք հանդիպի, ավելի լավ կլինի մեր ապագա սերունդի, ինչու չէ` մեր վաղվա օրը: Դա գալիս  է մեզնից` յուրաքանչյուրից, ովքեր ավելի սրտացավ են իրենց վաղվա օրվա համար , և մտածում են, որ այդ հողում ապրելու են իրենց սերունդները: Ցանկացած պարագայում էլ հարկավոր է պետական այրերի ճիշտ մոտեցումը և դիրքորոշումը նման հարցերում: Նման մարդիկ պետք է հատուկ ուշադրության արժանան, որովհետև նրանք կարիք ունեն, ոչ միայն նյութական, այլ բարոյահոգեբանական  աջակցության: Ո~վ մարդիկ,  միշտ հիշեք, որ պետք է ոչ միայն կարեկցել նրանց, այլ ձեռք մեկնել, օգնել ու դուրս հանել անդունդից: {jacomment on}
Հեղինակ` Ամալյա Գևորգյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries