A+ A A-

Ջա´ն, ես անուն ունեմ

ՋանԱմեն ինչ սկսվեց նրանից, որ ես 30 րոպե սրճարանում սպասելուց հետո` ստացա զանգ…«Ջա´ն, ես մի երկու ժամից նոր կազատվեմ, եթե կուզես սպասի, եթե չէ` հարցազրույցը տեղափոխենք մի ուրիշ օր»… Ջա~ն… Մատուցողին խնդրեցի ինձ սուրճ բերել, սեղանից հավաքեցի հարցազրույցին նախապատրաստվելու համար արված նշումներս, ձայնագրիչը դրեցի պայուսակիս մեջ…

Սուրճ գրեթե չեմ խմում…պատկերացրեցի , թե ինչպես եմ այդ տաք, դառը սուրճը դանդա~ղ լցնում հենց նոր ինձ «Ջան»  - ով դիմած երգչուհու գլխին. մազերը, դեմքը, զարմացած աչքերը, իսկ եթե՞ սուրճը հանկարծ «ջնջեր» նրա տատու արված հոնքերը…տեսարանն իրոք զվարճալի կլիներ` ժպտացի.  մատուցողը, ով այդ ժամանակ սուրճս էր բերում, ժպիտս իրեն վերագրելով` փոխադարձ ժպտաց…
Ու քանի որ երգչուհին այդտեղ չէր, ստիպված խմեցի նրա գլխին լցնելու համար նախատեսված մեկ գավաթ տաք սուրճը:  «Թքած» այդ նորահայտ երգչուհու վրա. նրանից  միևնույնն է, ոչ մի խելքը գլխին պատասխան չէի ստանալու… երիտասարդական ամսագիր, շոու- բիզ, աստղեր..ով ինչ կոշիկ է հագնում, ով ում հետ է «քնում», ով երբ է վիրահատել քիթը…անիմաստ հարցեր, անիմաստ պատասխաններ ու 10.000 – ի հասնող տպաքանակ: Նույն մարդիկ, նույն դեմքեր, կեղծ «Ջան» , չէ՞ որ ես անուն ունեմ . «Ջան կուշանամ», գրողի ծոցը, թե չես ուշանա…Չի կարելի ինձ այդքան սպասեցնել, նույնիսկ տաս  րոպե չի կարելի…ես աստղ եմ…հետո՞ ինչ, որ տեսահոլովակ չունեմ…
«Բարև Ձեզ , ես հրաժարվում եմ այս նյութից ու առհասարակ, այլևս չեմ աշխատելու Ձեր ամսագրում: Ցտեսություն»: Վճարեցի ու դուրս եկա փողոց. Մի բան գիտեմ, իմ անունը մի օր  հայտնվելու է ամսագրերի շապիկին, ու հենց հիմա խոստանում եմ բոլոր այն լրագրողներին, ովքեր դեռ կգան ինձ մոտ հարցազրույցի…երբեք չուշանալ:{jacomment on}

Հեղինակ` Գայանե Շահինյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries