A+ A A-

Սուրեն Հակոբյան. Ես կինոռեժիսոր չեմ

Սուրեն ՀակոբյանԵթե մի փոքր փորփրելով հասնենք  մեր ակունքներին, կտեսնենք, որ մարդու դեպի արվեստ սերը գալիս է սեփական արմատներից, մանկությունից, որպես մարդ ձևավորվելու ճանապարհին ստացած տպավորություններից ու ապրումներից: Սուրեն Հակոբյան - Արենցու կինոհիմքը գալիս է նրա մանկությունից և սեփական «Ես»-ը խառնելով հանրության «Մենք»-ին դառնում է սցենար, ֆիլմ...
 
Այս ամենը հավաստելու համար ուղղակի ուզում եմ թվել նրա նկարած ֆիլմերից մի քանիսը: Արդեն 14 տարեկանում նկարել է առաջին ֆիլմը` «Տրորված Վարդ»-ը. անդրանիկ ֆիլմի առաջին դիտումը եղավ մեծ էկրանին, որից հետո արդեն այն ցուցադրվեց հեռուստատեսությունով: Արձագանքը բուռն էր, քննարկումները` տարբեր, բայց, ամեն դեպքում, ֆիլմը հուզել էր բոլորին:
Ինստիտուտում սովորելու տարիներին մի շարք վավերագրական ֆիլմեր ևս նկարահանել է: Ֆիլմեր, որոնք իրենց մեջ ներկրել են հոգեվերլուծական փիլիսոպայություն, ֆիլմեր, որոնք Սուրենի սրտի ու հոքու արտահայտություններն են եղել: Բուհում սովորելուն և ֆիլմեր նկարելուն զուգահեռ աշխատել է Հանրային Ռադիոյի մանկապատանեկան հաղորդումներների խմբագրությունում` այնուհետև «Արմեն-Ակոպ» հեռուստաալիքում,որից հետո Հ2 (այն ժամանակ` Պրոմեթևս հերուստաընկերություն) մշակույթային հաղորդումների բաժնում` որպես ռեժիսոր: Հեռուստատեսությունում աշխատելու բուն նպատակն է եղել բարձրաձայնել անապահով խավին հուզող հարցերը, որի արդյունքում ծնվում է մի նոր ֆիլմ,մի նոր խոսք,մի նոր հայացք... «Երկրախաղ»... Հենց այս ֆիլմի շնորհիվ մանկատան երեխանները ստացան գրանտներ և ֆիլմը հիմք հանդիսացավ, որ լուծվեն բազում խնդիրներ,որոնք մինչ այդ կարծես աննկատ էին մնացել:
Սուրեն Հակոբյանն այժմ աշխատում է ATV հեռուստաընկորությունում` որպես լրագրող: Եվ հարցիս,  թե հեռուստատեսությունը իր համար ի՞նչ է պատասխանեց.
-Հեռուստատեսուտյունը կադրային արվեստ է: Այն առաջին հերթին պիտի ցույց տա անտեսանելին: Թող գրեն թերթերում, խոսեն ռադիոյով, իսկ հեռուստատեսությունը պիտի ցույց տա և մեկնաբանի: Դա ավելի խոսուն է: Ես փորձում եմ հեռուստատեսության օգնությամբ ներկայացնել մարդուն իր խոսքով ու գործով ու փորձում եմ մեկնաբանել իրեն հուզող հարցերը:
-Դուք ո՞վ եք` լրագրո՞ղ, ռեժիսո՞ր, սցենարի՞ստ, ֆիլմերի հեղինա՞կ, բանաստե՞ղծ:
-Ոչ ես ռեժիսոր չեմ, ես ինձ լրագրող չեմ համարում:Ես մարդ եմ ,որը բարձրաձայնում է անապահով մարդկանց հուզող հարցերը: Ես ուզում եմ իրական և պատկերավոր ներկայացնել իրականությունը: Ուզում եմ օգնել մարդկանց...
- Ո՞րն է հեռուստատեսության խնդիրը, որտե՞ղ է այն ըստ Ձեզ:
-Մեր հեռուստատեսության խնդիրը այն է, որ բոլորը խառնվել են իրար` ռադիոյից եկել են հեռուստատեսություն, հեռուստատեսությունից գնացել են մամուլ,մամուլից` հեռուստատեսություն: Մի խոսքով խառնաշպոթ է ստեղծվել: Կան լրագրողներ, որոնք տառասխալներով են գրում: Անշուշտ ես ինքս երբեմն վրիպում եմ, բայց կարևորը փորձում եմ ներկայացնել մարդուն ,անհատին իր խոսքով,իր գործով և  հասանելի դարձնել հանրությանը: Երբեք հեռուստադիտողը չպիտի ձանձրանա:
-Ձեր երազանքը ո՞րն է եղել:
-Միակ երազանքս եղել է բժիշկ դառնալը` մանկաբուժ, (ժպտում է,-հեղ.), բայց այդպես էլ երազանք մնաց...և թերևս դրանով էլ հետաքրքիր է, որ երազանք մնաց:
-Ի՞նչ ցանկություն ունեք:
-Ցանկութըունս, որ երեք որդի ունենալն է: Դեռևս մեկ որդի ունեմ:
-Նպատակնե՞ր կան:
-Նպատակս այն է, որ մի կարևոր խոսք, ֆիլմ ասելիք թողնեմ ինձանից հետո մարդկանց...
-Դուք խոսքի մեջ ասացիք, որ Ձեզ չեք համարում լրագրող...
-Այո, ես լրագրող չեմ: Ավարտել եմ Թատերական ինստիտուտի հեռուստատեսային ռեժիսորայի բաժինը ու մասնագիտությամբ հեռուստառեժիսոր եմ,բայց դա այնքան ել կարևոր չէ,քանի որ հեռուստատեսությունում կան մարդիկ, որոնք դիպլոմ չունեն,բայց շատ ավելի տաղանդավոր են քան շատ-շատ դիպլոմավորնր:Անկեղծ ասած ուզում եմ դառնալ հեռուստատեսային մեկնաբան ու լրագրությամբ զբաղվելուս միակ նպատակը դա է:Սիրում եմ լուսաբանել,սիրում եմ աշխատել, ստեղծագործել,նկարել ֆիլմեր: Սիրում եմ... լռում է (ժպտում է,-հեղ.):
Երկար կարելի է խոսել Սուրեն Հակոբյան - Արենցու մասին, որը շատ նվաճումներ է ունեցել կինոռեժիսուրայի և լրագրողական բնագավառում: Եվ երջանիկ եմ, որ ճանանչեցի մի մարդու, որը ընդունակ է ճշմարիտ կերպով գնահատել այն ամենը,  ինչ կա մեր իրականության մեջ, որ բարձրացնում է այնպիսի խնդիրներ , որոնք են, անապահով խավ, մանկատներ, ծերանոցներ...
Մաղթում եմ Սուրեն Արենցուն ամենաբարին ու ցանկանում եմ տեսնել իրեն` որպես հեռուստամեկնաբան, երեք որդիների հայր և բազում ֆիլմերի հեղինակ...
{jacomment on}
Հեղինակ` Նանա Սարգսյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries