A+ A A-

Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դա ՎինչիԱպրիլի 15-ին լույս աշխարհ եկավ մի մարդ, որին հետագայում մարդկությունը պետք է համարեր «հազարամյակի երկրորդ մարդը»: Նա Լեոնարդո դա Վինչին էր. ծնվելով Ֆլորենցիայից քիչ հեռու գտնվող Վինչի քաղաքի Անկավինո գյուղակում, Կատերինայի և Պիերոյի ընտանիքում մանուկը կարճ ժամանակ անց ստիպեց, որ աշխարհը հիանա իրենով: Նա համարվեց մի ամբողջ` «Վերածնունդ» դարաշրջանի խորհրդանիշը:

Նրան իրավացիորեն կարելի է համարել հանճար, քանի որ նա ոչ միայն նկարիչ էր, այլև` ճարտարապետ, երաժիշտ, քանդակագործ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ , գյուտարար և այլ և այլն:

Նրան այս ամենին հասնելու համար օգնեց նրա միակ ու անկրկնելի «օգնականը»` երևակայությունը: Նրա` շուրջ 7000 ձեռագրերում, նկատում ենք այնպիսի երևույթների, որոնց հետ մարդկությունը նոր պետք է ծանոթանար: Նա պատկերել է թռչող ապարատ (ինքնաթիռ), սուզանավ, և ուղղաթիռ…

Լեոնարդոյի անունը շատ հետաքրքիր է, այն այնքան էլ անվան նման չէ, այլ կարելի է ասել մի փոքր կենսագրություն է. Իսկական անունը` «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է , որը թարգմանաբար նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի որդին Վինչիից»։ Լեոնարդոն բավական լավ է ապրել, սովորել է Անդրեա դել Վերոկքիոյի արհեստանոցում: Այնուհետև ինքն է դասավանդել ու շատ աշակերտներ ու համախոհներ է ունեցել:

Մեզ են հասել դա Վինչիի միայն 15 գլուխգործոցները: Դրանցից են`Մոնա Լիզա

1.  «Մոնա Լիզան». Կերպարվեստի գլուխգործոցն է և նրան կարելի է անվանել աշխարհի ամենահայտնիգեղանկարչական ստեղծագործություն: Տարբեր լեգենդներ ստեղծվեցին «Մոնա Լիզայի» շուրջ, որը հայտնի է նաև «Ջոկոնդա » անվամբ: Սա ընդամենը տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարն է, սակայն դա մատուցված է այնպիսի խորհրդավորությամբ, այնպիսի վարպետությամբ, որ մինչ այժմ մարդկությունը չի կարողանում հասկանալ նրա ժպիտի առաեղծվածը: 16 դարում է դա Վինչին նկարել այն. Նա վարպետորեն է ստվերագծել Մոնայի աչքերի և շրթունքների հատվածը, ու նա այնքան կենդանի է արել դա, որ կարծում ես , թե այն առեղծվածային է և ոչ երբեք մարդկային: Այս կտավում կարևոր է նաև այն, որ Մոնան առանց զարդարանքների է, գեղեցիկ ու պարզ զգեստով, իսկ ահա ետևի բնանկարը այնպես է արված, որ քեզ թվում է, թե այն անընդհատ փոփոխվում է: Վասալին նկատել է, որ հենց այս ստեղծագործությունն է ստեղծագործողին տվել ավելի շատ ինքնավստահություն: Այսօր «Մոնա Լիզան» զարդարում է Լուվրի թանգարանը:

Vitruvian Man2. «Vitruvian Man»-ը. Այս կտավը այն կտավներից է, որ մտածելու տեղիք է տալիս: Դա Վինչին այն մեզ է ներկայացրել 1487թվականին, այն նկարված է գրիչով և թանաքով` թղթի վրա: Պատկերված է այնտեղ մի տղամարդ, որը պարզել է իր ձեռքերը, այն կարծես իրար վրա պատկերված լինի` երկու ձեռքով, երկու ոտքով, միառժամանակ պատկերված է շրջանակի և քառակուսու մեջ: Նկարը եբեմն կոչում են «համամասնությունների կանոն»: Այն գտնվում է Վենեցիայի Ազգային պատկերասրահում, որը, ինչպես մյուսները, հաճախ չեն ցուցադրվում:

Դա Վինչին մահացել է 1519 թվականի մայիսի 2-ին: Նա մահից երկու օր առաջ հրավիրում է քահանային ու խոստովանություն անում և ստանում է օրհնությունը : Ըստ նրա ցանկության, նրա մահվան թափորում կային 60 մուրացկաններ: Նա թաղված է Սուրբ Գուբեյթում: Ահա այսպես մարդկությունը դեռ երկար պետք է փնտրի ու գտնի դա Վինչիի ծածկագիրը:{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries