A+ A A-

Ցանցի մարդիկ. Օֆելի Մինասյան

Օֆելի ՄինասյանՀամակարգիչն ու համացանցը մեր առօրյայի մի մասն է կազմում: Այսօր իմ բլոգի հյուրն է ցանցառ Օֆելի Մինասյանը: Նրան կարող ես հետևել`
Ֆեյսբուքում` Ofeli Minasyan
Ֆան-էջ`Ofeli Minasyan

- Ե՞րբ զգացիր, որ առանց համացանց կյանքը կարծես թերի է:

- Համացանցը չի կարող որևէ մեկի կյանքը թերի դարձնել,որքան էլ որ ես այս տողերի մեջ որևէ փիլիսոփայական ուղղվածություն փնտրեք: Պարզապես ընտելանալու մեջ է խնդիրը : Ընտելացել եմ, որ պիտի առավոտյան զարթնեմ ու հաջորդիվ համացանց մտնեմ, դրա համար էլ մտնում եմ : Թե չէ` իրականում համացանցը ինձ ինչ-որ բան չի տալիս, որի բացակայության դեպքում իմ կյանքը չի ամբողջանա:

- Քանի՞ ժամ ես անց կացնում համացանցում :

- Անկեղծ ասած` երբևէ չեմ հաշվել : Օրը գիտի :

- Դու այն մարդկանցից ես, ում ճանաչեցին համացանցի շնորհիվ, ճի՞շտ եմ նկատել: 

- Ճիշտ է: Բայց եթե համացանցը չլիներ, կգտնվեր մեկ այլ ինֆորմացիոն աղբյուր, որն իմ գոյության մասին իմաց կտար մարդկությանը :  

- Ամեն դեպքում վառ կերպար ես համացանցում, կյանքում ևս այդպիսի՞ն է Օֆելին:

- Կարծում եմ `ճիշտ կլինի `այս հարցը տալ սկզբից ինձ վիրտուալ, հետո ռեալում ճանաչողներին :

- Մի քիչ պատմիր, ինչո՞վ ես զբաղվում : 

- Հետաքրքիր կլիներ պատասխանել «Ինչո՞վ չես զբաղվում» հարցին… Կոնկրետ հիմա` աշխատանքային օրենսգիրքն եմ կարդում ու աղոթում , որ ուղեղս չկախի սույն օրենսգրքի հոդվածներից: Եթե սրա օրական չափաբաժինս կարդամ-վերջացնեմ , անմիջապես շեշտակի անցում կկատարեմ Բալզակի «Մարդկային կատակերգությանը»  :

- Ի՞նչ ունես վիրտուալում, որ չունես իրական կյանքում կամ Օֆելի Մինասյանհակառակը:

-  Մի խաղ եմ խաղում , որտեղ կերտած իմ կերպարը իր սիրելիի հետ ողջ օրը Ferrari Enzo մակնիշի ավտոմեքենայով միայն շրջում է քաղաքով մեկ ու վերջ : Շուտով միավորներս կշատանան ու մենք մեր կղզին կունենանք , որտեղ կապրենք երկար ու երջանիկ   Հիմա, ինձ իրական կյանքում պակասում է միավոր հավաքող Ferrari Enzo-ն : Եթե կգտնվի մեկն , ով ինձ կնվիրի այն, անչափ շնորհակալ կլինեմ:

-  Օֆելի նաև ստեղծագործում ես, բլոգգեր ես, լրագրող…կշարունակե՞ս շարքը:

- Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայն ,գրողը տանի , ես դա չեմ ընդունում: Կար շրջան, որ խաղում էի թատրոնում, հիմա թատերական խմբակը ժամանակավոր արձակուրդի մեջ է, ես էլ ,օգտվելով առիթից, փորձում եմ ինձ գտնել այն բոլոր ոլորտներում, որտեղ դեռ չեմ եղել :

- Ինչպե՞ս եղավ, երբ մի աղջիկ հայտնվելով ֆեյսբուքում ունեցավ այսքան ընկերներ, հետևորդներ:

-  Սկզբնական շրջանում , երբ նոր էի գրանցվել Ֆեյսբուքում, այնքան քիչ էինք հայերով, որ բոլորս մեկմեկու ճանաչում էինք: Ով ստատուս էր գրում, ինքն իր ստատուսին քոմմենթում էր, ինքն իր ստատուսը լայքում ու գնում քնելու: 
Սակայն մի լուսապայծառ առավոտ նա որոշեց փոխել ամենը : Այդ մասին նրան ակնարկել էր իր ներքին ձայնը: Մարտական էր տրամադրված ու գիտեր, որ այդ օրը նրա համար լինելու էր ճակատագրական: Գտավ շրջակա տարածքի ամենաբարձր շենքը, հավաքեց ժողովրդին իրար գլխի, բարձրացավ կտուր ու սկսեց իր ասելիքների շուրջ խորհել… Լռությունը խախտեց մի հովիվ և աղաղակեց. «Ահա՛վասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք,Օֆելի»: Օֆելին դեռ մի քանի րոպե լուռ խորհեց, ցած դրեց ծխախոտի գլանակն ու աղաղկեց ի լուր ողջ աշխարհի..
«Հետևեցեք ինձ,քույեր և եղբայրներ, և ձեզանից յուր ոք օրհնություն կստանա Ցուկերբերգի անունից, ընկերացեք ինձ հետ, և ձեզանից յուրաքանչյուրի առջև միմիայն բարօրության ճանապարհներ կբացվեն, լայքեցեք ինձ ու փոխադարձաբար կլայքվեք, բաժանորդագրվեցեք իմ հրապարակումներին ու դրա դիմաց ինչ–որ բան մի սպասեցեք »:  Ահա, թե ինչպես պատահեցավ ամենը:

- Դու Ֆեյսբուքահա՞յ ես, թե,  ամեն դեպքում,  դեռ ՀՀ քաղաքացի ես ::ՃՃ

-Ես նախ և առաջ ՀՀ քաղաքացի եմ, ով ունի իր իրավունակությունն ու գործունակությունը, որոնք չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, հետո նոր` ֆեյսբուքահայ, ով ունի իր անձնական էջն ու ֆան էջը, որոնք չեն կարող օգտագործվել այլ անձանց կողմից, բացի օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Օֆելի Մինասյան.
Մանկապարտեզ`  Մի օր եմ հաճախել `մեկ  նախապայմանով, որ եթե ողջ օրը մնամ մանկապարտեզում,մերոնք երգող տիկնիկ կգնեն:   Սա վկայում է այն մասին, որ ես դեռ վաղ մանկուց ասել եմ ` Այո՜ կոռուպցիային : 
Դպրոց`  Արարատ Ղարիբյանի անվան N 142 դպրոց: 
Համալսարան` Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետ
Սիրելի  արտահայտությունը` «Ում ուզում ես տուր, միայն թե ոչ լրջին»
Սիրելի գիրքը` Ստենդալի «Կարմիրն ու սևը»:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries