A+ A A-

Տարոն Պարսամյանն ամփոփում է Մարքեթինգի հայկական ակումբի 2 տարին

Տարոն Պարսամյան2010 թվականին հենց այս օրը` մարտի 10-ին , ստեղծվեց մարքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբը: Նրանք իրենց մասին գրում են. «Գլխավոր նպատակ՝ նպաստել ՀՀ-ում մարքեթինգի զարգացմանը: Նպատակներ՝ նպաստել երիտասարդ մարքեթոլոգների կայացմանը, կապ հաստատել աշխատանքի շուկայի և ուսանողների միջև, համացանցում ակտիվացնել հայատառ <<մարքեթինգային>> ռեսուրսը, ապահովել շարունակական շփում գիտական և պրակտիկ գործունեությամբ զբաղվող մարքեթոլոգների միջև»:  
Այսօր իմ բլոգի հյուրն է Մարքեթինգի հայկական ակումբի հիմնադիր Տարոն Պարսամյանը:

- Ինչո՞ւ հիմնադրեցիք մարքեթինգի հայկական ակումբը, որն արդեն երկու տարի է ինչ գործում է , ինչո՞վ եք զբաղվում,ի՞նչ եք հասցրել անել նախորդ երկու տարիների ընթացքում:

- Երևի ակումբի հիմնադրման գլխավոր պատճառը այն էր, որ մեր մասնագիտության մի Մարքեթինգի հայկական ակումբքանի ընկերներիս հետ շատ էինք ցանկանում  շարունակական կապի մեջ լինել պրակտիկ մարքեթինգով զբաղվող մասնագետների հետ, ինչպես նաև մարքեթինգը մեր սիրելի  զբաղմունք է , որի շուրջ քննարկումներ կազմակերպելը մեր համար մեծ հաճույք է: Թերևս դժվար կլինի մեկ կամ մի քանի նախադասությամբ նկարագրել , թե ինչ ենք արել այս երկու տարիների ընթացքում, իսկ ահա ներկայումս կարևոր երկու ծրագիր ենք պատրաստվում իրականացնել, առաջիկայում ունենք մարքեթինգային նոր գրքի շնորհանդես, ինչպես նաև ոլորտի պրոֆեսինալներից մեկի  հետ կսկսենք հետաքրքրիր համագործակցություն, որից կշահեն երիտասարդ մարքեթոլոգները: Գրեթե ամեն շաբաթ մենք ունենում ենք մարքեթինգային գրքերի քննարկումներ, ունենում ենք հյուրեր պրակտիկ ոլորտից: Հաճախ են լինում դեպքեր, երբ ակումբի շրջանակներում կազմակերպվում է որևէ մարքեթինգային պրակտիկ աշխատանք, որը իրականացնում են երիտասարդները, իսկ ահա հետո քննարկում են, կարծիքներ են հայտնում մասնագետները:

- Քանի՞ մարդ է հարում Ձեր ակումբին ու ովքե՞ր կարող են համագործակցել Ձեզ հետ:

- Ակումբի հետ մշտական կապի մեջ են 150 -ից ավելի  ուսանողներ, ովքեր հետաքրքրված են մեր աշխատանքով,  բազմաթիվ մարքեթոլոգ-գիտնականներ, տարբեր կազմակերպություններում աշխատող մարքեթոլոգներ:  Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են այս  ոլորտով:

- Ինչպե՞ս եք նշելու վաղը ` մարքեթոլոգները ինչպե՞ս են տոնելու իրենց երկու տարին:

-Նշելու ենք Ֆեյսբուքի ֆանատների ակումբում, քանի որ մեր կողմից շատ սիրված բար է , պարելու ենք , ուրախանալու ենք , մի խոսքով` մի փոքր լիցքաթափվելու ենք ծանր ու ժամանակատար ծրագրերից առաջ:
Մարքեթոլոգներն իրենց աշխատանքների մասին գրում են իրենց կայքէջում` մարքեթինգի հայկական ակումբ,  պատմում իրենց հանդիպումների ու ժամանցի մասին: Դե սիրելի հայ մարքեթոլոգներ Ձեզ բարի ժամանց, լիքը փուչիկներ ու խմիչք:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries