A+ A A-

100 պատվիրան տղամարդկանց համար

Հայտնի ամսագրերից մեկը հարցում էր անցկացրել` պարզելու, թե ինչ 100 պատվիրան տղամարդկանց համարպատվիրաններկգրեն կանայք տղամարդկանց համար: Ստացվել է հետևյալ պատկերը:
  • Չլռել, եթե կինը համեղ է պատրաստել: Լուռ ուտել, թե համեղ չի:
  • Երբ կինը լոգարանում է, դուռն անընդհատ չթակել: Նա դուրս կգա…
  • Գիշերը շոկոլադ բերել, եթե կինը ցանկանում է:
  • Ձև չտալ, թե լվացարանում կուտակված ափսեների կույտը հյուր է եկել հարևանի տնից:
  • Նետել ծակ նասկիներն ու անդրավարտիքները: Անգամ ամենասիրելիներն ու հարմարը:
  • Կարողանալ և սիրել միս պատրաստել:
  • Պարել: Թեկուզ մի քիչ: Թեկուզ երբ հարբած է:
  • Կարողանալ շփվել ցանկացած տարիքի երեխաների հետ: 
  • Պաշտպան կանգնել, եթե ինչ-որ մեկը փողոցում նեղացնում է թույլերին:
  • Ճիշտ պատասխան տալ, թե հագուստի երկու տարբերակից որն է ավելի գեղեցիկ:
  • Իմանալ, թե երբ է անհրաժեշտ դադարել բղավել կնոջ վրա և պարզապես գրկել: 
  • Կողքին լինել, երբ անհրաժեշտ է:
  • Գլուխ հանել ջրատաքացման համակարգից:
  • Թույլ տալ ողջ երեկոն նոութբուքի հետ անցկացնել, եթե մուսան եկել է:
  • Ինքնավստահ լինել:
  • Լուծել կատաղած հարևանի հարցերը, ով հայտարարում է, թե կինն է խազել նրա մեքենան:
  • Սիրել ջազ կամ այլ որակյալ երաժշտություն:
  • Հիշել, որ երբ կինը բարձրակրունկներով է, անհրաժեշտ է դանդաղ քայլել:
  • Չբղավել, երբ կինը մեքենա է վարում:
  • Լավ խնջույքից հետո խնամել հարբած կնոջը, հանքային ջուր ու գլխացավի դեղ բերել, անգամ եթե միասին են հարբել:
  • Ինքնուրույն ընտրել մատանի:
  • Երեխաների դաստիարակությունից հաճույք ստանալ:
  • Պատասխանատու լինել:
  • Լռել, երբ պետք է:
  • Գիշերը գրկել այնպես, որ ոչ թե շոգ լինի, այլ հարմար:
  • Կարողանալ փող վաստակել:
  • Կողմնորոշվել, թե ով է կյանքում նրա գլխավոր կինն ու երջանկացնել նրան:
  • Կարողանալ արտահայտել զգացմունքները:
  • Շատ իմանալ:
  • Չներկել սպիտակած մազերը:
  • Այնպես նայել, որ կինը փշաքաղվի:
  • Գրկել:
  • Երբեք չվիրավորել սիրած կնոջը:
  • Զսպել էմոցիաները` իմանալուց հետո, թե որքան է ծախսել կինը:
  • Մի լուցկով խարույկ վառել:
  • Արժանապատվորեն վարել այն մեքենան, որ ունի, անգամ եթե դա սովետակ չխկլիկ է:
  • Ուտելիք պատրաստել հաճույքով:
  • Նվերներ անել:
  • Կարողանալ խնամել եղունգները:
  • Գրագետ գրել:
  • Ժամերով համբուրվել:
  • Անհանգստանալ ընտանիքի համար:
  • Հարբել միայն կնոջից հետո:
  • Լինել կնոջից խելացի, սակայն դա ցույց չտալ:
  • Կնոջ հետ միասին հիմարություններ անել:
  • Հանգիստ տանել սովորական մրսածությունը:
  • Երբեք չասել. «Ասում էի չէ՞»:
  • Տուն կառուցել:
  • Չմատնել հարազատներին:
  • Հեռանալ, եթե այլևս չի սիրում:
  • Սիրել նախկին ամուսնությունների երեխաներին:
  • Կարողանալ բացատրել բազմապատկման աղյուսակը յոթ տարեկան տղային:
  • Հանդուրժել կնոջ չհիմնավորված վարքը:
  • Երեխաների համար հետաքրքիր հեքիաթներ հորինել:
  • Հետևել իր արտաքինին:
  • Կնոջը անձնական տիրույթի տեղ թողնել:
  • Լավ բույր արձակել:
  • Խանդել, սակայն ոչ հիվանդագին:
  • Ներել, ներել, ներել: Լսել, լսել, լսել:
  • Գլուխ հանել գինուց, ֆուտբոլից և կրծքկալի չափսերից:
  • Խելացի լինել:
  • Կարողանալ կատակել:
  • Գոնե մի-փոքր սպորտով զբաղվել: 
  • Ճաշակով հագնվել:
  • Կարողանալ աննկատ արձակել կրծքկալը:
  • Կարողանալ ներել անգամ ամենատհաճ իրավիճակներում:
  • Որևէ երաժշտական գործիք նվագել:
  • Հասկանալ ամենանուրբ ակնարկները:
  • Կարողանալ վերանորոգել տան տեխնիկան:
  • Ադամանդեր զարդեր նվիրել: 
  • Լավագույն ընկեր ունենալ:
  • Նախկին ընկերուհիների մասին հարգանքով հիշել:
  • Չխանդել տղամարդ մերսողներին և վարսավիրներին:
  • Արագ կողմնորոշվել, որ աջն այնտեղ է, որտեղ կինը ցույց է տալիս:
  • Մոռանալ «Դու չես հասկանում» արտահայտությունը:
  • Չվախենալ միջատներից: 
  • Կարողանալ ֆորմատ անել համակարգիչը:
  • Կնոջ հետ շոփինգի գնալ:
  • Չամաչել կնոջ համար տակդիրներ գնելուց:
  • Հաճոյախոսություններ անել:
  • Ինքնուրույն գտնել մեքենայի բանալիները, տոմսերը, դրամապանակը և հեռակառավարման վահանակը:
  • Պլաններ կազմել և իրականացնել դրանք:
  • Հիշել բոլոր տոները: Եվ հիշացնել:
  • Իմանալ, թե որ դեղն ինչի համար է:
  • Կարողանալ լավ ժամանակ անցկացնել: 
  • Կնոջ հետ լոգանք ընդունել:
  • Կարողանալ մերսել:
  • Լինել լավ հայր և սիրող ամուսին: 
  • Բոլոր վերը թվարկածների հետ մեկտեղ չլինել կնոջ հայրը:
  • Հասկանալ, որ կանայք էլ են վատ տրամադրություն ունենում:
  • Հարգալից խոսել կնոջ ընտանիքի անդամների և ընկերների մասին:
  • Այնպես անել, որ կինը հայացքից անգամ հասկանա, թե ինչ է ինքն ուզում: 
  • Կարողանալ ճիշտ ժամանակին ավարտել վեճը:
  • Կարողանալ բավարարել կնոջ ցանկությունները:
  • Լսելու ունակություն ունենալ:
  • Լինել կայացած, որպեսզի կարողանա ապահովել կնոջ նվազագույն պահանջները:
  • Ուշադիր լինել:
  • Համբերատար լինել:
  • Անգամ եթե սխալ չէ, ընդունել սխալը` վեճը դադարեցնելու համար:
  • Կարողանալ սիրել

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries