A+ A A-

111 տարի առաջ կյանքից հեռացավ Հովհաննես Այվազովսկին

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի111 տարի առաջ մայիսի 5-ին կյանքից հեռացավ հայազգի հանճարեղ նկարիչ Հովհաննես Կոստանդինի Այվազովսկին: Նա  սիրահարված էր ծովին. այս արտահայտությունը կարտասաներ յուրաքանչյուր ոք ով դիտեր Այվազովսկու կտավներից մի քանիսը: Նրա բոլոր կտավներում կարող եք նկատել տխրություն, փոթորիկ, իսկ ետնամասում պատկերված է խաղաղություն… Ինչպես wikipedia–ում է նշվում Հովհաննես Կոստանդինեսի Հայվազյան էր նրանց տոհմական ազգանունը… ճիշտ է, ռուսերոնում «Հ»–ի բացակայության պատճառով հաճախ գրվում էր նաև Գայվազյան:

Որոշ ժամանակ այսպես էլ հանդես էին գալիս: Սակայն նրանք այդ «Գ»-ն ևս դեն են նետում և ավելի հարմար տարբերակ են ընտրում` Այվազյան: Բայց այսքանով ազգանվան փոփոխությունը չի ավարտվում, նրանք, մշտական բնակություն հաստատելով Թեոդորիայում, իրենց ազգանվանը կցում են "սկի" լեհական վերջավորությունը, դառնում են` Այվազովսկի: Հետագայում արդեն այս ազգանունը իր ուրույն ու բացառիկ տեղը կգրավի ծովանկարչության հանճարնեի կողքին: Հովհաննեսին ոչինչ չի կարողանում ստիպել անջատվել իր ազգից և նա իր մի շարք նկարներում հենց այսպես է ստորագրել`«Հովհաննես Այվազյան»…

Վաղ հասակից է նա սկսել նկարել. նկարում էր ձեռքն ընկած թղթի, հաճախ էլ գրքերի, թերթերի վրա…նույնիսկ կավիճով կամ ածուխով նկարում էր շենքերի պատերին, գետնին և այլուր: Փոքրիկ Հովհաննեսը շատ էր սիրում նվագել, ուստի ինքնուրույն սովորում է ջութակ նվագել: Նա այնքան լավ է նվագում, որ մի օր էլ քաղաքապետ Կազնաչևը, անցնելով նրանց տան մոտով, պատահաբար լսում է ջութակի ելևէջները,Իններորդ ալիք մոտենում է, խնդրում շարունակել նվագել: Հետագայում նա շատ է օգնում Հովհաննեսին, քանի որ նրա ընտանիքը նյութական ծանր պայմաններում էր գտնվում:

Ահա, թե ինչպես է սկսվում անհուն սերը ծովի, նավերի, լազուր երկնքի հանդեպ… Ամռան ամիսներինՀովհաննես Այվազովսկին ռուսական նավատորմի հետ միասին մասնակցում է նաև Բալթիկ ծովում անցկացվող զորավարժություններին: Բարձրանալով ռազմանավ` նա մոտիկից տեսնում, ուսումնասիրում և հիանում է ռազմանավերի շարժումներով` ծովի ալիքների վրա:

Վերադառնալով տուն` նա անմիջապես նկարում է «Մեծ նավատորմը Կրոնշտադտում» կտավը և մի շարք ծովանկարներ, որոնք ներկայացնում է ակադեմիայի վարչությանը: Աշխատանքները բարձր են գնահատվում վարչության կողմից, և Այվազովսկին պարգևատրվում է երկրորդ կարգի ոսկե մեդալով:

1836 թվականին տեղի ունեցավ  Այվազովսկու և Պուշկինինի հանդիպումը` մի ցուցահանդեսի ժամանակ: Այվազովսկու ընկերները հավաստում են, որ այս հանդիպումից հետո Այվազովսկին մեծ ոգևորությամբ է սկսում աշխատել: Այսուհետ մամուլի էջերում անընդհատ հայտվելու է Այվազովսկի անունը ու նրա կտավները:

Խորտակում, 1874.Այվազովսկին մեզ թողել է 6000-ից ավելի ստեղծագործություններ, որոնց մեծ մասը ծովանկարներ և նավանկարներ են… Նա, իր համար հարազատ դարձած քաղաք Թեոդոսիայում, իր վաստակած գումարով բացում է արվեստի դպրոց և պատկերասրահ:

Հ.Գ.Այսօր արդեն Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվեում են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ {jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries