A+ A A-

iդիտորդ` բոլորը կարող են դառնալ ընտրախախտում արձանագրող

iditord.org Ընտրություններն են մոտենում, ուստի ճիշտ ժամանակն է ներկայացնել iditord.org կայքը, որը նախատեսված է հանրային թղթակիցների համար, ովքեր տեսել են ընտրախախտումներ ու ցանկանում են տեղեկացնել ու հասցնել այդ ամենը մամուլին: Հիմա բոլորդ կասեք, թող նկարի ու տեղադրի յութուբում, ֆեյսբուքում, ինչու պետք է տեղադրի iդիտորդում, նախ կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն դասակարգել ընտրախախտումներն ըստ տեսակների,այլ այստեղ քարտեզի վրա կհայտնվի այն վայրը, որտեղ կատարվել է խախտումը: Կայքն  ունի բջջային հավելված, որն էլ ավելի ինտրակտիվ կդարձնի հանրային լրագրողների, ընտրողների, դիտորդների, վստահված անձանց աշխատանքը: Մինչ այս պահը iditord.org-ում գրանցվել է 113 հաղորդագրություն: Ըստ կայքի հիմնադիրներից Սամվել Մարտիրոսյանի ահազանգները հիմնականում երկու տիպի են`  նախընտրական ցուցակների անճշտություններն և քարոզչություն,կաշառք:
Iդիտորդում բոլորը կարող են դառնալ խախտում արձանագրող` առանց կայքում գրանցվելու:
Սամվել Մարտիրոսյան.Կայքի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվիզմը, թույլ տալ մարդկանց վերահսկել ընտրությունները, գրանցել խախտումները։ Մյուս կողմից էլ` ԶԼՄ-ներին եւ դիտորդական կազմակերպություններին հնարավորություն տալ օգտվել այս տվյալներից:
Ընտրախախտումների մասին  կարող եք  տեղեկացնել թեժ գծի միջոցով` 077 93 83 66  , կարճ հաղորդագրության` 096 33 27 23, թվիթերի` #iditord և առցանց հաղորդագրության: 
iԴիտորդ հարթակը թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու ահազանգել ընտրախախտումների մասին։ 
Սակայն այստեղ բոլոր խախտումները չեն հայտնվում քարտեզի վրա, ինչպես Սամվել Մարտիրոսյանը նշեց,կայքում ֆիլտրման համակարգ է գործում` վստահելի և ոչ վսհաելի տեղեկատվություն:
Iդիտորդը նաև կշրջի ու կներկայացվի մարզերում ու ընտրախախտումների մասին տեղեկություն կունենանք ողջ Հանրապետությունից:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries