A+ A A-

Չեմպիոնների լիգա. թե ինչո՞ւ պարտվեցին Իսպանական գրանդ ակումբները

Ռեալ Մադրիդ - ԲավարիաԻսկական ֆուտբոլային եղանակ էր աշխարհում. Չեմպիոների լիգայի կիսաեզրափակիչներն են մեկնարկել: Նախ կայացավ Ռեալ Մադրիդ - Բավարի հանդիպումը, որը խոստանում էր լինել բավականին լարված, սակայն կարծես  արդյունքը կանխատեսելի էր,  որի հետ համաձայն չէր Բավարիան, ուստի ամեն ինչ արեց և տոնեց կարևոր հաղթանակ, / 2:1/, իսկ ինչպես կպատասխանի այս ամենին Ռեալը, կիմանանք մոտ երկու շաբաթ անց: Նույն  տհաճ իրավիճակը սպասվում էր Բարսելոնային և նրա  երկրպագուներին, Բարսան հյուրընկալվելով Չելսիի սեփական հարկում, պարտվեց 1:0 հաշվով:Այսքանից հետո կարող ենք վստահաբար հայտարարել, որ այս հանդիպումները  Իսպանական գրանտ ակումբներին տհաճ անակնկալ մատուցեց : Արդյոք Իսպանական ակումբները թերագնահատել էին իրենց մրցակիցներին, ինչ է սպասվելու Չեմպիոնների լիգայում, ովքեր են լավագույններ, կփորձի պարզաբանել Գևորգ հեթանոս Ղազարյանը:
 
Գևորգ հեթանոս Ղազարյան. Այո, իսպանական գրանդները պարտվեցին։ Սակայն ոչ թե Բարսելոնա-Չելսիպարտվեցին, քանի որ թերագնահատում էին, այլ պարտվեցին, քանզի եվրոպական մյուս բարձրակարգ առաջնություններում հասունանում են իսպանական ակումբային ֆուտբոլին հավասարազոր ակումբներ։ Ուժեղ ակումբեր միշտ եղել են, բայց հավասար, որպեսզի կարողանան հակադրել մարտական ֆուտբոլ, ու ոչ թե պատահականությամբ, սա միանշանակ առաջին դեպքն է։ Այն , որ Բավարիան կարողացավ նման կերպ հաղթանակ տոնել, ապացույցն է նրա, որ մյունխենցիները պատահական չեն կիսաեզրափակիչում, առավել ևս` արժանի կարող են լինել նաև եզրափակիչի։ Նույնը կարող է ապացուցել նաև Չելսին։
 Իհարկե, այդ մասին խոսել չի կարելի։ Պարզապես պատվեցին՝ պատվով, հարգանքով ու պայքարով, նրանք դուրս եկան պարտված։ Չեմ ցանկանում, որևէ բան ասել հնարավոր հաղթողի մասին, քանի որ ամեն ինչ կտրուկ խառնվեց իրար։ Ես կարող եմ և կողմնապահ լինել, սակայն մի պարզ նախադասությամբ կփորձեմ ներկայացնել իմ դիրքորոշումը։ Ես որպես երկրպագու ցանկանում եմ, որ Բավարիան դուրս գա եզրափակիչ, սակայն և ուզում եմ տեսնել սուպեր կլասիկո եզրափակիչ։ Արդյունքում կարող է և նրանցից ոչ մեկը չհայտնվել Մյունխենում։ 
Հ.Գ. Երևի թե դարպասաձողերը պատիժ էին Բարսայի համար՝ փոխարեն Միլանի դեմ նշանակված 11 մետրանոցների ու դա ճակատագրի մարտահրավերն է կատալոնացիներին, որպեսզի վերջիններս ավելի բարդ իրավիճակից փորձեն դուրս գալ եզրափակիչ։
Նշեմ, որ անկախ պարտություններից, որ կրեցի Իսպանական ակումբները պատասխան հանդիպումներում բուքմեյկերական ընկերությունները հավատում են հենց նրանց:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries