A+ A A-

Բարքեմփ Երևան 2012-ը կանցկացվի հունիսի 8-10-ը

Բարքեմփ Երևան 2012-ը կանցկացվի հունիսի 8-10-ը Բարքեմփ. ցանցային մարդկանց հանդիպման հիանալի ու սպասված օրեր: Արդեն 4 տարի է,  ինչ Երևանում կանցկացվի Բարքեմպը, որը մեկ հարկի տակ կհավաքի  հազարավոր ցանցային մարդկանց:  Բարքեմփ Երևանի կազմակերպչական թիմը հայատարարեց Բարքեմփ Երևանի անցկացման օրերը` հունիսի 8-10-ը: Այս անգամ ևս  Երևանում, Ամերիկյան Համալսարանում,  կհանդիպեն ցանցի մարդիկ: Ամեն ինչ արդեն պատրաստ է, կարող եք լրացնել հայտերը այստեղ: Հայտնի է նաև  Բարքեմպ Երևանի  պաշտոնական հեշթագը`  #BarcampEvn12, այնպես որ սկսեք թվիթել:
Սամվել Մարտիրոսյան /Բարքեմփ Երևանի կազմակերպիչ/.Ակնկալում ենք, որ այս տարի ավելի շատ կլինեն պրակտիկ սեմինարները և հրավիրում ենք բոլորին գալ ու մասնակցել Բարքեմփ Երևան 2012-ին:
«ԲարՔեմփ Երևան 2011»-ը ուղղակի հիանալի անցավ, ուստի այս տարի ևս որոշեցի  մասնակցել, ու այն էլ, որպես կամավոր: 

Ի՞նչ է ԲարՔեմփը

2005 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ կիրառվեց ԲարՔեմփը` միջոցառումներ կազմակերպելու  նոր ձևաչափը, որը հետագայում լայն տարածում գտավ աշխարհում: ԲարՔեմփի շրջանակներում քննարկվում է  այն ամենը, ինչը կապ ունի ՏՏ ոլորտի և համացանցի հետ: ԲարՔեմփը առաջին հայացքից նման է կոնֆերանսի, սակայն /չ / մասնիկով, քանի որ ԲարՔեմփի մասնակիցներն են որոշելու օրակարգը, որտեղ նաև կարող եք Ձեր մտքերն ազատ արտահայտել, մասնակցել բաց քննարկումներին և փորձի փոխանակմանը, որը լավագույն առիթն է ոչ միայն աշխարհում, այլև` Հայաստանում:
4-րդ տարին է ինչ Երևանում համախմբվում  են մարդիկ, ովքեր ուղղակիորեն կապ ունեն   IT-ի ոլորտի հետ: Այսպես` 2009 թվականի ապրիլի 17-19 , մեկնարկեց  «ԲարՔեմփ Երևանը», որն աննախադեպ հաջողություններ գրանցեց։ ՏՏ ոլորտի ավելի քան 400 մասնակից ներկա գտնվեց ԲարՔեմփին, որոնք հիմնականում բլոգերներ էին, լրագրողներ, ինտերնետ օգտատերեր և այլք:
Այսպես,  2011 թվականի հունիսի 4-5 Երևանում  կայացած   ԲարՔեմփին եղան  հատուկ հյուրեր`  Չարլզ Մքքեթինևիլը` Օպերա Սոֆթվեր Ստանդարտների տնօրենը,  «ԲարՔեմփ Երևանը» -ը հյուրընկալեց  նաև  Փունեհ Ղոդուսունը ,որը BBC World News –ի հաղորդավարուհին է: Այս տարի ևս ակնկալում ենք հյուրեր, որոնք կկիսվեն իրենց փորձով մեզ հետ:
Ինչպես միշտ,  ԲարՔեմփի  հիմնական թիրախային խումբը կլինեն մեդիաները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ու բոլոր մարդիկ, ովքեր կապ ունեն ցանցի հետ: Մի խոսքով, Բարքեմփին մասնակցում են նրանք,  ովքեր  ստեղծում են  նոր սերնդի Համաշխարհային Սարդոստայնը: 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries