A+ A A-

MTV Movie Awards 2012. ամփոփում

MTV Movie Awards 2012Այս տարի MTV Movie Awards մրցանակաբաշխությունն անսովոր ուրախ անցավ. Շարլիզ Տերոնը բեմին կռվեց Մայքլ Ֆասսբենդերի հետ, կիսամերկ Ջո Մանգանյելոն կացինը ձեռքին բեմ դուրս եկավ, Ջոննի Դեպը կիթառ նվագեց, իսկ Ջենիֆեր Էնիսթոնը «ոսկե» փոփքորնով բաժակ ստացավ ամենաանառակ կերպարի համար:
MTV Movie Awards 2012 մրցանակաբաշխությունը լի էր աստղերով: Այսպես` հյուրերի ցանկում էին Կրիստեն Ստյուարտը, ով այս տարի կրում էր Guishem զգեստ և  Christian Louboutin կոշիկներ, Էմմա Ուոթսոնը` Tabitha Simmons զգեստով, Ջուլիանա Հաֆը` Sally LaPointe զգեստով: Մրցանակաբաշխության վարողներից էր Շարլիզ Տերոնը, ով այս տարի նախապատվությունը տվել էր ոչ թե Dior, այլ Lanvin ապրանքանիշին: Էլիզաբեթ Բենքսը կրում էր Elie Saab զգեստ, իսկ Կրիստինա Ռիչին այս տարի որոշել էր աջակցել երիտասարդ դիզայներ Կրիսթինա Սիրանոյին: 
Լուսանկարիչների առջև ցուցադրվելուց հետո աստղերը տեղափոխվեցին դահլիճ, որտեղ արդեն հազարավորMTV Movie Awards 2012 հանդիսատես էր հավաքվել: Սկզբում բեմ դուրս եկավ Քեթի Փերրիի նախկին ամուսին Ռասել Բրենդը, ում հանդիսատեսը ողջունեց ջերմ ծափողջյուններով: Սակայն ավելի ջերմ էր Ջոննի Դեպի ընդունելությունը, ով բացի մրցանակ ստանալուց նաև կիթառ նվագեց: 
Շատերի համար ուրախ անսպասելիություն էր Ջենիֆեր Էնիսթոնի ելույթը: Դերասանուհին մրցանակ ստացավ ամենաանառակ կերպարի համար: Ջենը, սակայն, անկեղծորեն ուրախացավ իր մրցանակի համար:
Իսկական շոու բեմին ցուցադրեցին Շարլիզ Տերոնն ու Մայքլ Ֆասսբենդերը: Դերասանուհին «Պրոմեթևս» ֆիլմի իր խաղընկերոջ վրա ձեռնամարտի շարժումներ ցուցադրեց: «Ահա այսպես է պետք հախից գալ սեքսուալ մանյակներից»,- ասաց Տերոնը: 
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ուրախացրեց Ջո Մանգանյելոն, ով մինչև գոտկատեղը մերկ բեմ դուրս եկավ, որպեսզի մրցանակ հանձնի Էլիզաբեթ Բենքսին էկրանին լավագույն կերպարանափոխության համար: «Այսպիսի մկանուտ հրշեջի մասին բոլոր կանայք են երազում»,- նկատեց Բենքսը:
Եվ այսպես` MTV Movie Awards մրցանակաբաշխության հաղթողները հետևյալն են`
  • «Տարվա լավագույն ֆիլմ»` «Մթնշաղ: Արևածագ» 
  • «Տղամարդու լավագույն դեր»` Ջոշ Հաթչերսոն
  • «Կանացի լավագույն դեր»` Ջենիֆեր Լոուրենս
  • «Լավագույն համբույր»` Ռոբերտ Պատինսոն և Կրիստեն Ստյուարտ, «Մթնշաղ»
  • «Տարվա առաջընթաց»` Շեյլին Վուդլի
  • «Երաժշտական լավագույն ստեղծագործություն» ` LMFAO «Party Rock Anthem»
  • «Լավագույն մենամարտ»` Ջենիֆեր Լոուրենս, Ջոշ Հաթչերսոն և Ալեքսանդր Լյուդվիգ
  • «Դերասանական լավագույն թիմ»` Դենիել Ռեդկլիֆ, Ռուպերտ Գրին, Էմմա Ուոթսոն և Թոմ Ֆելթոն, «Հարրի Փոթեր»

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries