A+ A A-

Մի՞թե քաղաքը ջազ է լսում

Ռաբիզ

 

Մի՞թե քաղաքը ջազ է լսում… համոզված եմ` ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ է ռադիոեթերից հնչում այդ խռպոտ ձայնը ու վստահ ձայնով ասում, որ քաղաքը ջազ է լսում: Հաճախ, երբ թերթում եմ ռադիոն հանդիպում եմ այս ընդունիչին, որը հավատարիմ մնալով իր կոչմանը ջազ է հնչեցնում, բայց արդյո՞ք ունի ունկնդիր…կարծում եմ ոչ այնքան, եթե լիներ այսպես, որ քաղաքը ռաբիզ է լսում…

Քաղաքն արդեն հեղեղված է այս «բարձրակարգ երաժշտությամբ»` ռաբիզով: Նկատել եք, որ ձայներիզների վաճառակետորում փակցծված են միայն «ռաբիզ դեմքեր», իսկ ուր են ջազասերները, կան արդյոք նրանք, իսկ ուր են…ինչու նրանք չեմ բացում ձայներիզի վաճառակետեր…ու փակցնում ջազի դիմանկարներ… Եկեք վստահորեն համաձայնվենք, որ մեր քաղաքը ռաբիսասեր է, եթե համաձայն չեք, այդ դեպքում հարկ կա բողոքելու, որ փողոցում չհնչի ռաբիզը, որի շնչով էլ արթնանաում ենք , քայլում, զբոսնում Երևանում…բայց ոչ միայն սա… ռաբիզը երթուղայինների ու տաքսիների անբաժանելի, անքակտ մասն է կազմում….իսկ ջազը` նա միայն մեկ ռադիոընդունիչում է ու մի քանի Երևանյան ակումբներում ու այն էլ փակ դռների ետևում է այն հնչում, որ ոչ ոք չմեղադրի նրանց, որ ռաբիզը թողած ջազ են լսում

Երթուղայինների մասին ասելիք չկա. կարծում եմ նրանք են այդ երաժշտության զարգացման միակ մեղավորները…մի պահ ինձ թվում է, որ «գծի տերերը» հարցազրույցի ժամանակ հարցնում եմ. «ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել», եթե պատասխանը չլինի. «միանշանակ` ռաբիզ», ապա վարորդը չի ընդունվի աշխատանքի: Բոլորս ջանք ու եռանդ չենք խնայում փնովում ենք ռաբիզին, բոլորս առանց բացառության, ու մի պահ թվում է, որ այն լսող անհատն էլ է հասկանում, որ դա վատ է, բայց ինչ արած սիրում է այս երգն ու երաժշտությունը…Քաղաքն ուր ապրում ենք մենք ուզած- չուզած լսում է ռաբիզ:

Ռաբիզն ունի հարուստ պատմություն, այն մի ուղղություն է, որի արմատները հեռավոր 70-ականներում է: Հեղինակը նույն ինքը ստեղծագործողն էր` իր զգացմունքների մասին պատմողը: Այսօր հայական շոբիզնեսում չկա գոնե մի ներկայացուցիչ, ով իր երգացանկում չունենա ռաբիզ երգ…շատերն էլ հասկանալով, որ այս ասպարեզում հաջողության ու փող վաստակելու լավագույն պայմանը ռաբիզ երգելն է: Քսանամյա պատմություն ունի այն ռաբիզը, որն իր իշխանությունն է հաստատել ՀՀ-ում: Այս երգերը միատեսակ են…երգերի մեծ մասում  գերագույն աստիճանի վրա է գտվում «մայրը» և «սերը»… մոր պարագայում միշտ Աստծուց խնդրում ու աղաչում են պահպանի իրենց մորը, իսկ սիրո դեպքում` միշտ այն անպատասխան է կամ դաժան….

Ռաբիզը, ինչպես մյուս երաժշտական ուղղություններն, ունի իր «արքաները»: Օրինակ փոփ երաժշտության դեպքում արք է Մայքլ Ջեքսոնը, իսկ ռաբիզի դեպքում մենաշնորհը հայերինն է: Անգնահատելի է Արամ Ասատրյանի դերն այս ուղղության մեջ, քանի որ նրան ենք պարտական, որ ռաբիզ են լսում ոչ միայն Հայաստանի հայերը , այլև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները: Ռաբիզ ոճի ուսուցիչներից են նաև Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ), Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Սպիտակցի Հայկոն և այլք, իսկ ահա երիտասարդ սերունդը ևս ունի իր «կարկառուն» ներկայացուցիչները` Արմենչիկը, Հարութ Բալյանը, Արտաշ Ասատրյանը, Արմեն Ալոյանը և այլք, որոնք ևս շարունակում են երգել ու երգել… նրանցից ոմանք էլ առաջ անցան և աշխարհին հայտի մի շարք երգչուհիների ստիպեցին «կլկլացնել» իրենց հետ… Ու այս ամենից հետո, կարող ենք նաև ասել` աշխարհը ռաբիզ է լսում….{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries