A+ A A-

Facebookահայերը հանդիպել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ

FacebookահայերըՎաղուց էր, ինչ բլոգումս չէի գրել. մեղավորն ու միակ մեղավորը աշխատանքն է: Սակայն այսօր կուղղեմ սխալս ու մի լավ ձեր գլուխը կտանեմ: Չէ, չէ, սխալ կարծեցիք, թե ես ևս պետք է խոսեմ աշխարհի վերջի ու ոմն մայանների մասին: Բնավ…
Ենթադրյալ աշխարհի վերջը ֆեյսբուքի մի շարք օգտատերերի ու բլոգգերների հետ միասին դիմավորեցինք Երևանի քաղաքապետարանում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպումն իրոք սպասված էր, և քաղաքի մասին ունեցած շատ հարցերի պատասխանը մայրաքաղաքի ղեկավարից ստանալն ուղղակի անհրաժեշտ:
Իհարկե, ողջունելի է քաղաքապետի այս քայլը, սակայն չէի նշի, որ ինձ համար անսպասելի է, քանի որ քաղաքապետը շատ ակտիվ է մեր բոլորիս ֆեյսբուքում և ինչպես ինքն է նշում` շատ ուշադիր հետևում է, թե ինչ են մարդիկ գրում ֆեյսբուքում` քաղաքի մասին :
Հիմնականում ոչ թե հնչում էին հարցեր, այլ` առաջարկներ էին Երևանի քաղաքապետարանին:
Քննարկումից դուրս չմնացին քաղաքային տրանսպորտի խնդիրը, խցանումները, քաղաքային տրանսպորտի անհարմար լինելը հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց համար, տոնական Երևանն իր այս ու այն պճնանքով, գունազարդ, բայց թանկ անցումները, Երևանի սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների կեցության հարցը և այլն և այլն:Facebookահայերը հանդիպել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ
Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո Տարոն Մարգարյանը ներկայացրեց 2013 թվականի քաղաքապետարանի ծրագրով նախատեսված մի շարք նորություններ. Օրինակ մինչ այդ քաղաքապետարանի բյուջեից գումար չէր հատկացվում Երևանում գտնվող արձանների վերանորոգման համար, քանի որ դա մշակույթային կոթողներ են և գտնվում են մշակույթի նախարարության ենթակությամբ: Սակայն եկող տարվանից, քաղաքապետարանը կնորոգի նաև երևանցիների սիրելի արձանները:
Այս ամենից հետո կարելի է վստահորեն ասել, որ քաղաքապետը քայլեր է կատարում, ուստի առավել ակտիվացել են քննարկումները, քանի որ բոլորիս երազանքն է ունենալ լավ, գեղեցիկ ու հարմարավետ Երևան:
Այսօր նաև ստացա ամանորյա առաջին նվերս` Երևանի քաղաքապետից: Շնորհակալություն, սակայն լավագույն նվերը մեր ` երևանաբնակների համար, մեր երազանքների քաղաք կառուցելն է: Հաջողություն Ձեզ այդ բարդ և պատասխանատու աշխատանքում:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries