A+ A A-

Կո՞ղմ եք արդյոք, որ Նարեկ Սարգսյանը պաշտոնավարի որպես Երևանի գլխավոր ճարտարապետ։

Նարեկ ՍարգսյանFacebook սոցիալական կայքում կյանքը սկսեց նորից եռալ… բոլորը հրավիրում են իրենց ընկերներին պատասխանելու այն հարցին, թե կո՞ղմ եք արդյոք, որ Նարեկ Սարգսյանը պաշտոնավարի` որպես Երևանի գլխավոր ճարտարապետ։ Այս պահի դրությամբ, պատկերը հետևյալն է. 1413 մարդ դեմ է այս որոշմանը և միայն 154 անձ է համամիտ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեն ցանկանում, որ նախկին Երևանի գլխավոր ճարտարապետը նորից վերադառնա իր պաշտոնին: Հիշեցնեմ, որ Նարեկ Սարսգսյանը այս նույն աթոռը զբաղեցրել է 1999-2004 թվականներին: Կարելի է ասել, որ ՀՀ գլխավոր ճարտարապետը այսուհետ նաև Երևանի գլխավոր ճարտարապետն է… բայց ինչո՞ւ… չկար արդյո՞ք մեկ այլ ճարտարապետ…
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի facebook-յան էջում ` «Պահանջում եմ Նարեկ Սարգսյանի հրաժարականը...» երկտողը հայտնվեց` «ստորագրահավաքի» տեսքով, ստորագրությունների թիվը արդեն ացել է հարյուրից… կարող ենք փաստել, որ «այստեղի հայ բնակաիչները» բուռն կերպով արձագանքեցին այս հարցին. Իսկ ահա Կարեն Կարապետյանը իր էջում` նոթի տեսքով, անդրադարձավ հարցումներին: Այնտեղ ասվում է. «Երևանի գլխավոր ճարտարապետի նշանակման հետ կապված թույլ տվեք նշել, որ ճիշտ չէ Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի։ Շատ որոշումներ պայմանավորված են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյետիվ գործոններով, խաղի կանոններով և այլն։ Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս…»: Շարունակելով քաղաքապետը նշում է.« Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի է առնվել իր անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաև իր դրական և «բացասական» փորձը։ Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ և համակարգված կառավարիչ լինել…»:
Վերջաբանում Կարեն Կարապետյանը նկատում է. «Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել։ Եվ այս ամենը, կրկնում եմ պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում։
Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա…»:
Նա անդրադարձել է նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետի հրաժարականին. «Ինչ վերաբերում է Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջ հնչող խոսակցություններին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաև պարոն Հասրաթյանը»:
Հ.Գ. Շատ երևանցիներ, Նարեկ Սարգսյանին հիշում են հատկապես 2004-2008թթ., երբ նա ղեկավարում էր Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագիծը… {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries