A+ A A-

Ֆրունզե Գևորգյանն ընդդեմ Դօրիանի կամ «Արհեստական արբանյակ»

Արհեստական արբանյակ
…Լիլիթը երկար տարիներ ապրում էր հանրակացարանում, իսկ այժմ նա սեփական բնակարան է գնել։ Երջանիկ լինելու համար նրան հարկավոր է շան կամ գոնե տղամարդու ներկայություն: Այդ նույն ժամանակ Գլենդելից Հայաստան է ժամանանել Արսենը, որը տեղավորվել է իր նոր բնակարանում և նրան էլ լիակատար երջանկության համար անհրաժեշտ էր հավաքարարուհի կամ գոնե կին: Երջանկության մասին երազնքները  հօդս են ցնդում. առավոտյան նրանք բացահայտում են, որ նրանք միևնույն տանն են… «Արհեստական արբանյակ» պիես… ահա այս պիեսի հեղինակի մասին մամուլը չի դադարում գրել ու խոսել:
Իրականում` ո՞վ է պիեսի հեղինակը պետք է պարզեր «Հայ Հեղինակ» կազմակերպությունը, որին դիմել էր Դօրիանը`վերականգնելու իր հեղինակային իրավունքները:
Սակայն, նրանք նշել են, որ չունեն համապատասխան փորձագետ: Ուստի Դօրիանը դիմել է ԵՊՀ-ին, քանզի ԵՊՀ–ն ունի նման փորձագետ: Ֆրուզեն էլ նշեց, որ հեղինակն ինքն է, սակայն Դօրիանի բողոքարկումից հետո այն անորոշ վիճակում է: Այնպես որ պետք է սպասենք համապատասխան փորձաքննությանը, որը կպարզի, թե ո՞վ է իրականում «Արհեստական արբանյակի» հեղինակը:
Երկու հասակակիցները, ավելին` դասընկերները, միմյանց չհասկանալով` պայքարը շարունակեցին մամուլում և համացանցում: Պիեսը գրվել է 2010 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին, իսկ արդեն սեպտեմբերին այն լիովին պատրաստ էր: Նրանք երկուսն էլ այս նույն ժամանակագրությունը ներկայացրեցին: Դօրիանը պնդում է, որ ոչ մի վեճ էլ տեղի չի ունեցել, իսկ ահա Ֆրունզե Գևորգյանը նշեց. «Խնդիրներ եղել են, քանի որ ինքը կորցնում է ընկեր, որի հետ կյանքի մի մասն է անցկացրել: Ամեն դեպքում, յուրաքանչյուրն իր մեջ պետք է փնտրի ու գտնի իր մեղքը:»
Դօրիանը բազմիցս նշել է, որ ունի ընկերներ, որ օգնում են իրեն: Իսկ ահա Ֆրունզեն տեղեկացրեց, որ ինքը ևս օգնել է Դօրիանին, սակայն հիմա միայնակ է ցանկանում աշխատել: Իսկ մեր այն հարցին, թե նրան օգնո՞ւմ էր Դօրիան անվան ներքո հանդես գալը, նա նշեց, որ թե´ օգնում էր, թե´ խանգարում:
Դօրիանը տեղեկացրեց նաև. «Ֆրունզեին մեկ անգամ արդեն հրավիրել էինք փորձաքննության, սակայն քանի որ նույն օրը դրամատիկական թատրոնը հայտնեց, որ ներկայացումը տեղի չի ունենալու ու դադարեցվեց տոմսերի վաճառքը, ես ինքս որոշեցի այլևս չանել փորձաքննություն` մատածելով, որ Ֆրունզեն հասկացել է իր սխալը:
Իսկ երկրորդ անգամ դիմել եմ դրան` միայն մամուլում Ֆրունզեի արած հայտարարություններից հետո:»
Մարդիկ տարբեր կերպ արձգանքեցին այս երևույթին. ոմանք համոզված են, որ սա PR է, սակայն նշեմ, որ արդեն ֆեսբուքում հայտվեց` «Դօրիանը բացահայտվել է » իրադարձությունը, որտեղ կարծիքները հակասական են. ոմանք գտնում են, որ սա ևս Դօրինի «ձեռքի գործն» է:
Հ.Գ. Կարծում եմ այս խմորը դեռ շատ ջուր կպահանջի: Մնում է միայն մասնագետները արագ և ճշգրիտ հայատարարեն հեղինակի անունը:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries