A+ A A-

Ամենատես աչքը

ԴոլարՎստահ եմ, որ յուրաքանչյուրիդ դրամապանակում կա այս թղթադրամը, թղթադրամ, որ նույնիսկ կարիքի դեպքում չենք մանրում, թղթադրամ, որին վերագրում ենք չար աչքի պաշտպանությունը: Բայց արդյո՞ք գիտեք, թե դա ի՞նչ խորհրդանիշն է, եթե ոչ  ապա ուշադիր կարդացեք:
Ամերիկյան մեկ դոլարանոցի վրա տեղադրված «Ամենատես աչքը» մասոնների խորհրդանիշն է: Նրանց մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի այն գաղտնի միաբանություն է, որը ստեղծվել է 17-րդ դարում ու գործում է մինչ այժմ ունի իր ծիսական համակարգը: Նրանք մի աշխարհ են ստեղծել,որն ունի իր կանոններն  և այնտեղ ամեն  ոք չէ որ կարող է մուտք գործել: Մասոնությունն ունի հստակ նպատակ, այն է ստեղծել «բարոյական կատարելագործում» և վեր խոյացնել  «առաքինության տաճարը»: Հենց այս սկզբունքն էլ կա իրենց շարժման անվան մեջ , մասոն, այսինքն` «ազատ որմնադիր»:
Մասոնական շարժման հայրենիքներն են  Անգլիան և Շոտլանդիան :1717 թվականին կազմավորվել է Լոնդոնում: Այնուհետև սփռվել են ամբողջ աշխարհով, հաճախ ոչ իրենց անվամբ, օրինակ Ֆրանսիայում «Ազատ քարտաշների միություն» անվանմամբ։
Շատ մարդիկ կարծում են,  որ մասոնները կապ ունեն  Իլյումինանտների հետ և նրանց հետ համատեղԴոլար ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունը։ Երբևէ մտածե՞լ եք, որ այս աշխահը, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում, իրականում պատրանք է կամ մի շարք մարդիկ ստիպում են, որ լուրջ վերաբերվենք այս սին կյանքին: Հաճախ մարդկային երևակայության մեջ այնպիսի մտքեր են ծագում, որ իրականություն համարելն առնվազն ապուշություն է, բայց արդյո՞ք այդպես է… երբ խոսում են աշխարհը ղեկաավարող մարդու կամ մարդկանց մասին, ոնց ուզում եք անվանեք նրանց այլմոլորակայիններ կամ մասոնական շարժման հետևորդներ… բայց հիշեցնեմ, որ վերջերս այլմոլորակայինի մարմին էր հայտնաբերվել Երկրի վրա: Իսլամական մի շարք երկրներ այս ամենը հաշվելով` արգելեցին մասոնների մուտքը իրենց երկիր, այդ երկրներից են Թուրքիան,Մարոկոն, Եգիպտոսը:
ԴոլարՄասոնական շարժման անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի և տաղանդավոր մարդիկ` արքաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, ինչու չէ նաև  նկարիչներ, ճարտարապետներ և այլն: Շատ պետություններ էլ, բաի արգելքներից դատապարտել են ու հալածել այդ շարժման հետևորդներին: Մեր հարևան Թուրքիայում մասոնական շարժումը մուտք է գործել 19-րդ դարում, որի հիմնադիրը  Թալեաթ փաշան էր:
Մասոնական շարժումն այսօր աշխարհում համարվում է առաջատար շարժումներից մեկը, որն ունի  շուրջ հինգ միլիոն անդամ, նրանցից   480 հազարը ապրում է Անգլիայում, Իռլանդիայում և Շոտլանդիայում, իսկ  2 միլիոնը ԱՄՆ-ում։ Իսկ մասոնական շարժման գաղտնի օթյակներ կան աշխարհի բազում երկրներում:
Հ.Գ. Այսքանից հետո միակ բանը, որ ցանկանում եմ պարզել. կան արդյո՞ք մասոնական շարժման հետևորդներ ՀՀ-ում:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries