A+ A A-

Վարդուհի Վարդանյան. ընդհատված թռիչք

Վարդուհի Վարդանյան2006 թվականի հոկտմբերի 16-ին, չարաբաստիկ ավտովթարի հետևանքով, ընդհատվեց Վարդուհի Վարդանյանի թռիչքը…. թռիչք, որ շատերին էր զարմացրել, թռիչք, որ անգերազանցելի է մինչ այսօր…. Ապացույցը մինչ այժմ  ապրող նրա երգերն են, որոնք չեն կորցրել իր ունկնդրին ու այն սերը, որ փոխանցվում է Երկինք` Վարդուհի Վարդանյանին, հատկապես այսօր` նրա ծննդյան օրվա առթիվ:
Ընդամենը 30 տարի ապրեց Վարդուհին. երևի նա ինքն էլ զգում էր դա, քանզի վազում էր ու  վազում, որ հասցնի իրականացնել  իր բոլոր ծրագրերը, բայց… շատ ծրագրեր թղթի վրա մնացին, շատ երգեր` չերգվեցին , շատ ծաղիկներ, որ չնվիրվեցին ու  շատ ծափահություններ, որ չհնչեցին… Վարդուին միշտ աչքի էր ընկնում իր անզուգական ձայնով, բարդ երգերով ուՎարդուհի Վարդանյան իր ուրույն ձեռագրով… Նրա ձայնասկավառակը`«Խառնաշփոթը», հաճախ եմ լսում, երբ իմ հոգում էլ այդ նույն իրավիճակն է տիրում: Ընդամենը 13 երգ, բայց այնքան խառնաշփոթ… Նա ընդամենը 12 տարի լինելով բեմում` 8 շատ կարևոր մրցանակների արժանացավ` «Սլավյանսկի բազար», «Դիսքավերի» և այլք:
Այնպիսի ասպարեզում, ինչպիսին շոուբեզնեսն է, նա վայելում էր գրեթե բոլորի սերն ու համակրանքը: Նրա մասին խոսելուց բոլորի աչքում արցունք է  նկատվում ու կարոտ, որ արտահայտեցին երգի միջոցով նվիրեցին Վարդուհուն… Սիրուշո, Արսեն Սաֆարյան, Զարուհի Բաբայան… Նրա անվան հատուկ մրցանակն էլ յուրաքանչյուր տարի գտնում է իր արժանի տիրոջը:
Հ.Գ. Շատ զարմացա, երբ google–ով  ման եկա ու Վիկիպեդիայում չգտա նրա մասին ոչինչ: Նրա, որ քիչ բան չի արել երգարվեստում ու քիչ բան չի թողել մեզ…
Շնորհավո´ր տաեդարձդ, իմ շատ սիրելի` Վարդուհի Վարդանյան…
{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries