A+ A A-

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը». քաղաքապետը կպատասխանի նրանց 30 օրվա ընթացքում

Հուլիսի 1-ից ուղևորը լուրջ խնդրի առջև է կանգնել. վճարել 100 դրամ և նստել մետրո, թե՞ այդ նույն ուղեվարձով` «խցկվել» երթուղային:  Մի պահ ինձ թվում է կամ մարդիկ են ավելացել մեր քաղաքում, կամ էլ` գծից դուրս են ելել ավտոբուսներն ու երթուղայինները, սակայն դրանից բնավ չեն բողոքում տաքսիները: Ի՞նչ է կատարվում այս ոլորտում, ոլորտ, որը կարծես դուրս է վերահսկողությունից:
Երեկ ուժի մեջ մտավ մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացման մասին քաղաքապետի որոշումը, որը, իհարկե, միանշանակ չէր ընդունվել հասարակության բոլոր շերտերի կողմից, իսկ ահա ուսանողներին ու թոշակառուներին` զայրացրել էր այս որոշումը:
Մետրոպոլիտենում աչքովս չընկավ ոչ մի գրություն, որը կհուշեր, որ ուղեվարձը կրկնապատկվել է, սակայն մոտենալով վաճառակետին և փոխանցելով 100 դրամ` ստացա մեկ ժետոն` երկուսի փոխարեն…Ահա այսպես` «սահուն քայլերով» քաղաքապետարանն իրականցրեց իր որոշումը, բայց… Հուլիսի 1-ին` վաղ առավոտյան,  քաղաքապետին անակնկալ էր սպասվում, քանզի  քաղաքապետարանի առջև հավաքվել էին «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության ղեկավարները, որոնք էլ  նամակ հանձնեցին Երևանի քաղաքապետին` իրենց ստորագրություններով: Հիշեցնեմ, որ հունիսի 29-ին այդ նամակի օրինակները փոխանցվել են ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին: Քաղաքապետարանը պարտավորվել է երեսուն օրվա ընթացքում պատասխանել նախաձեռնության անդամներին:
Լուսինե Սաֆարյան. «Կոչ եմ անում չօգտվել մետրոյից, մինչև չվերականգնվի նախկին սակագինը»:
Շատ հետաքրքիր էր, երբ քաղաքապետարանի սանիտարները` նկատելով մոտեցող լրագրողներին` հիշեցին իրենց աշխատանքը` մեկը ավելը վերձրեց, իսկ մյուսը, մեզ աստիճաններից իջեցնելով, սկսեց  լվանալ սալահատիկը… քաղաքապետարանի ոստիկանին էլ այնքան էր դուր եկել տատիկի լուսանկարը, որն իր ձեռքում բռնել էր հետևյալ գրությամբ պաստառը. «Թոշակս վկա, ճիշտը սա է», որ նա նույնիսկ նկարեց  այն բջջայինով ու շարունակեց հիանալ այս նկարով:
Հ.Գ. Նշեմ, որ վաղը մամլո ասուլիս է նախատեսված, որտեղ «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության անդամները կհրապարակեն իրենց հետագա անելիքները:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries