A+ A A-

Մոնակոյի իշխանին սպառնում է ամուսնալուծությունը. մեղավորը հայրության թեստն է

Ալբերտ և Շարլեն Մոնակոյի իշխանի և Շարլենի ամուսնությունը վտանգված է… մեղավորը կրկին մեր կնամոլ իշխանն է: Նշեմ, որ երկու շաբաթ առաջ էին նրանք ամուսնացել և այժմ վայելում են իրենց մեղրամիսը Հարավային Աֆրիկայում, բայց վայելել ասածը երազային շարքից է, քանզի City Press թերթը փոխանցում է, որ ամուսինները նույնիսկ առանձին սենյակներում են գիշերել… Իշխանի երրորդ երեխայի մասին լուրն ամբողջությամբ «տակն ու վրա» է արել Շարլենի հոգին, և նա լքել է իր ամուսնուն` շքեղ հյուրանոցից տեղափոխվելով այլ վայր:
«Կոսմոլսկայա պրավդան» այս մասին տեղեկացնում է, որ նորապսակներն իրենց մեղրամիսի համար հանգրվանել էի Դուրբանի նախագահական «Suite Oyster Box» հյուրանոցում, որտեղ օրավարձը կազմում է շուրջ 6.5 հազար ԱՄՆ դոլար: Հյուրանոցի պատուհանից հիանալի տեսարան է բացվում դեպի Հնդկական օվկիանոս: Սակայն Շարլենն այժմ ապրում է հյուրանոցից 16 կմ հեռավորությանՇարլեն վրա գտնվող մեկ այլ հյուրանոցում:
Ընդ որում, ֆրանսիական VSD ամսագիրը կարծում է, որ  իշխան Ալբերտի և Շարլենի ամուսնությունը մի տեսակ պայմանագրի է նմանվում: Քանի որ իշխանը պետք է ունենա օրինական ժառանգ, իսկ ահա երեխայի ծնունդից հետո նրանք կապրեն առանձին:
Հիշեցնենք, որ  Մոնակոյի արքայազնն ունի երկու ապօրինի երեխա` տարբեր կանանցից` մեկ դուստր և մեկ որդի: 2005 թ. Մոնակոյի արքայազնը ճանաչել է նրան հայրությունը, սակայն նրանք ժառանգ չեն կարող համարվել, քանի որ արտամուսնական կապից են ծնվել:  Ալբերտ II –ը 52 տարեկան էր, բայց դեռ չէր ամուսնացել, որը մտահոգում էր արքայական ընտանիքին: 2000 թվականին արքայազնի հայրը նույնիսկ ասել է, որ պատրաստ է գահը փոխանցել որդուն, միայն թե նա ընտանիք կազմի ու ժառանգ ունենա: Ալբերտի չամուսնանալը մտահոգում էր ոչ միայն նրա ընտանիքին, այլ նաև երկրին, ուստի 2002 թվականին երկրի խորհրդարանը փոփոխումներ կատարեց  Սահմանադրության մեջ  և ընդունեց մի օրենք, ըստ որի, իշխանությունը կփոխանցվի ընտանիքի մյուս անդամին, եթե Ալբերտը չամուսնանա: 2008 թ. գարնանը հայտարարվեց, որ Ալբերտը կամուսնանա:
Քաղաքացիական հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 1–ին, իսկ եկեղեցական  հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ հաջորդ օրը: Միջոցառմանը հրավիրված են եղել երկու տասնյակից ավելի պետությունների ղեկավարներներ, Արքայական ընտանիքի բարեկամներ, իսկ ահա հարսանեկան արարողությունը ցուցադրվել է վաթսունից ավել հեռուստաընկերություններով:
Ալբերտ և ՇարլենՀարսանիքը ստիպեց մամուլին հիշել ամեն ինչ ինչ կատարվել էր այս զույգի հետ նրանց ծանոթության 10 տարիների ընթացքում: Ընդ որում, լրատվամիջոցները հաղորդում են, որ հարսնացուն հարսանիքից առաջ երկու անգամ փորձ է կատարել փախչելու իր հայրական տուն, որը գտնվում է Հարավային Աֆրիկայում, բայց Իշխանին հաջողվել է երկու անգամ էլ ետ բերել հարսնացուին:
Ալբերտը 2000 թվականին է հանդիպել Շարլենին` Մոնակոյում անցկացվող լողի մրցույթի ժամանակ, որտեղ մասնակցելու էր եկել նաև պրոֆեսիոնալ լողորդ Շարլենը: Նա հանուն իշանի նույնիսկ ֆրանսերեն սովորեց և փոխեց իր կրոնը` ընդունեց կաթոլիկությունը: Այսինքն, նա կատարեց այն երկու կարևոր քայլերը, որոնք տանում էին դեպի արքայական ընտանիք:
Մոնակոն գաճաճ պետություն է Եվրոպայում, այն գտվում է Միջերկրական ծովի ափին:Այն աշխարհին հայտնի է հատկապես Մոնտե Կառլո կազինոների քաղաքով, Ֆորմուլա մեկ մրցաշարով, ինչպես նաև Մոնակոյի բնակիչները չեն վճարում եկամտահարկ և այստեղ ներգրավված են գործարարներ ամբողջ աշխարից: Սակայն այս փոքրիկ պետությունը ունի Արքայական ընտանիք, որի հոգսերով մտահոգվում է, իսկ ահա  ուրախությունով` ուրախանում: Ուստի ցանակացած բան ինչ կապված է Արքայական ընտանիքի հետ մտահոգում է նրանց, ու հատկապես իշխանի ամուսնությունը, որին երկար էին  սպասել, որը հիմա խաթարման եզրին է կանգնած...Մոնակոն շունչը պահած հետևում է Շարլենի քայլերին...{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries