A+ A A-

Աշխարհի «ամենակեղտոտ» քաղաքը

ԿարաբաշԱյսօր մարդիկ քաղում են նախկինում ցանած պտուղները: Ահա այսպես, 20-րդ դարում սկսվեց պղնձի արդյունաբերությունը Կարաբաշում (Карабаш): Տասնամյակներ անց հանքարդյունաբերության և հատկապես պղնձի հանքաքարի և պղնձի վերամշակման շնորհիվ քաղաքում էկոլոգիական արտակարգ դրություն է: Խորհրդային տարիներին ոչ մեկը չէր մտածում շրջակա միջավայրի մասին, բայց այսօր արդեն բոլորը ահազանգում են: Այսօր տարեկան այս քաղաքում 180 հազար տոննա գազ է մթնոլորտ արտանետվում, որը ուղղակի վերացնում է շրջակա ամեն ինչը:
XIX դարում հայտնաբերվել է պղնձի հանքաքարի մշակման կենտրոն, որը կառուցվել էր 1837 թվականին և այն հանդիսանում է առաջին պղնձի հալոցարանը, որը սակայն աշխատել է հինգ տարի: Հայտնի չէ, թե ինչու է այն կանգնեցվել, սակայն  երկրորդ ձուլարանը կառուցվեց` 1907թվականին, այս գործարանն ավելի կարճ կյանք ունեցավ` աշխատեց ընդամենն երեք տարի: 1910 թ - ին մի ձորի մոտ, գործարկվեց է Կարաբաշի (Karabash) նոր հալոցարանը, որն աշխատում է մինչ այժմ. բացումից հինգ տարի հետո, գործարանը ապահովվեց ռուսական պղնձի մեկ երրորդը: Ու այսօր արդեն լեռը, որը գտնվում է քաղաքի եզրին, լիովին կորցրել է իր անտառային ծածկույթը: Էկոլոգիայի մասնագետները ահազանգում են, նրանք ս.թ. հաղորդագրություն էին տարածել. « Քարաբաշի ճաղատ լեռը» մակագրությամբ:
Քաղաքը շատ փոշոտ է, և դժվար է շնչելը: Վերջին տարիների վիճակն ուղղակի անհանգստացնող է, քանիզի արտանետումներից կեղտոտվել է նաև Էլգա գետը, որից 100 մետր հեռավորության վրա էլ բույս չի աճում: Քանզի նրա մեջ երկաթի պարունակությունն անգամ թուլատրվածից 500 անգամ մեծ է:
Մարդկանց բողոքը հասցրեց նրան, որ մի շարք բարեփոխումներ կատարվեցին: Վերջին տարիներին իրականացված լայնածավալ վերանորոգման աշխատանքները պղնձի գործարանում, ինչպիսիք էր կոյուղու մաքրման կայանների կառուցումը, Էկոլոգիական իրավիճակը զգալիորեն բարելավվեց քաղաքում, օրինակ,Կարաբաշ կարող եք տեսնել նոր աճող ծառեր կամ բույսեր, բայց, ընդհանուր առմամբ, բնականոն իրավիճակը վերականգնված չէ քաղաքում:
Քարաբաշ (Karabash). Վերամշակված թափոններ, որոնց բարձրությունն անցնում է 50 մետրից:
Քաղաք, որը լեցուն է պղնձի հանքաքարի մնացորդներով, մի մեծ շարք վնասակար նյութերով` հիմնականում գազերով, ինչպիսիք են` ծծմբի, մկնդեղի և այլն: Բոլոր այդ գազեր վնասել են բույսերին ու կենդանիներին, որի ներգործումից վերացել է գրեթե 14 միլինոն բույս:
Քարաբաշ (Karabash). Բնակիչները ևս կանգնած են լուրջ խնդրի առաջ, քաղաքն արդեն վերածվում է գյուղի : Բնակիչները բազմաթիվ գենետիկ և ձեռքբերովի հիվանդություններ ունեն` քաղցկեղ,երիկամային քարեր, պտղի արատներ, մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և այլն: Սակայն այն գերծանրաբեռնվածությամբ, որ աշխատում է գործարանը, բնավ էլ չի կարողանում ապահովվել բոլորին աշխատանքով, բնակչության 1/5 գործազուրկ է ու այս պահին քաղաքը սոցիալական ծանր ճգնաժամի մեջ է: Օրեցօր մարդիկ լքում են այս քաղաքը վերջին ժամանակաշրջանում քաղաքը լքել են ավելի քան 15 հազար մարդ: Ահա այս նույն վիճակն է քաղաքում արդեն 20 տարի, սակայն ապագան գրեթե նույնն է, քանզի այս քսան տարում ոչինչ չի փոխվել և միտում էլ չկա:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries