A+ A A-

Սյորժ Բինքերը Հայաստանում կանցկացնի «Հակամարտությունների վերլուծություն» թեմայով թրեյնինգ

հակամարտությունՀուլիսի 21-ին «Էդուկ» Երիտասարդական Կրթական Համալիրը կհյուրընկալի AVP առաջին կարգի թրեյներ Սյորժ Բինքերին: Նա Հայաստան կժամանի Հոլանդիայից և այստեղ կանցկացնի սեմինարիա` հակամարտությունների վերլուծություն, հակամարտությունների փոխակերպում և հակամարտություննների լուծման ճանապարհները թեմաներով: Նշենք, որ այս սեմինարը «Սյունիք» ՀԿ-ի կողմից կազմակերպված երեք շաբաթվա թրեյնինգների շարունակությունն է: Թրեյնինգները ֆինանսավորվել են «ԻՖԱ»-ի ու Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարության (Auswärtiges amt ) կողմից:
Թրեյնիգին կարող ես մասնակցել և Դու: Այն գտնվում է Սայաթ-Նովա 24 հասցեում, իսկ ահա սեմիանարիան կմեկնարկի հուլիսի 21-ին, ժամը`19:00-ին և կտևի մինչ 21:00-ն:
Մեզ հետ զրույցում Լուսինե Սաֆարյանը փոխանցեց, որ այս թրեյնինգի նպատակը` առանց բռնության խնդիրների լուծելն է և խորհրդատվությամբ մատնացույց անել այդ ուղին: Նա շարունակելով նշեց, որ այն համեմատության մեջ է դրվելու բռնությամբ խնդիրների լուծման մեթոդների հետ և ցույց կտրվի առանց բռնությամբ լուծված խնդիրների արդյունավետությունը:
Դե ինչ, նրանց կարող ես միանալ Facebook սոցիալական կայքում, ահա լինկը Conflict Analysis and Resolution: Հարցերի և մանրամասների համար նրանք հասանելի են նաև օֆլայն` 010 56 26 79 և 094 56 49 10 հեռախոսահամարներով : Շտապիր միանալ այն 64 անձանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել և քննարկել այս անչափ կարևոր խնդիրը:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries