A+ A A-

Բլոգներն ու բլոգերները` արդեն հեռուստատեսությամբ

Բլոգ հաղորդաշարՎահե Շահվերդյանը, Սյուզաննա Վարդանյանը, Աննա Ավետիսյանը, Անաստասիա Մարտիրոսյանը, Գայանե Պապիկյանը և Ձեր խոնարհ ծառան, այսինքն` ես… մի լավ բան ենք ցանկանում իրականացնել, որի մասին ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ: Սկսեմ ամեն ինչ սկզբից, մի օր Վահեն զանգահարում է ինձ ու ասում. «Ցանկանում եմ բլոգի մասին հաղորդում նկարահանվի, հ՞ն ինչ կասես»: Դե ինչ պիտի ասեմ` միայն ուրախ եմ, որ Վահեն մեր հեռուսատեսություններից որևէ մեկով վարի նման հաղորդում:
Հիմա կասեք` կա նման ձևաչափով հաղորդում Հանրային Հեռուստաընկերության եթրում: «Ինտերակտիվ»-ն ամբողջ համացանցի մասին է, նաև անդրադառնում է բլոգներին, իսկ ահա այս հաղորդման կիզակետում բլոգն է լինելու և այս ամենը, իհարկե, կնպաստի բլոգների զարգացմանը Հայաստանում: Այն նաև ուսուցողական է լինելու, և կդասավանդվի բլոգ բացելու ձևերը, կխոսվի անվճար հոստինգների մասին, և ցույց կտրվի, թե այդ ամենից որն է առավել հնարավորություններով լեցուն, որից օգտվի ապագա բլոգերը: Իսկ ահա հյուրերը կլինեն հայտնի բլոգերներ, որոնք այս կամ այն չափով կայացել են ու ստեղծել են հայկական բլոգոսֆերան: Իհարկե, այս ամենը շատ լավ է, որը պետք է ճիշտ մատուցվի ու ամենակարևորն է ստույգ լինի:
Բլոգեր Մուշեղ Հովսեփյան, համացանցում հայտնի է «Աշակերտ» անվամբ. «Չեմ կարծում, որ հետաքրքիր լինի բլոգոսվերային դասերը էկրանից, բայց ես կցանկանայի այս ամենը լինի տպագիր մամուլի միջոցով»:
Իսկ ահա բլոգերՍուրեն Սուրենյանցը հակիրճ նշեց. «Շատ լավ կլինի»:
Այս մասին բլոգեր Դօրիանը գրում է. «Էկրանից դասավանդմանն այնքան էլ չեմ հավատում, բայց ծրագիրն օգտակար կլինի թեկուզ միայն` բլոգինգը մասսաներ հանելու ու մեր հարթակին մյուս հարթակների համեմատ «աչոկներ» տալու համար :Ճ»:
Վահե Շահվերդյան.« Այս ծրագիրը ավելի շատ ուղղված է լինելու հայկական բլոգոսֆերային , բլոգոսֆերայի զարգացմանն է նպաստելու ....»:
Այս ամենին առաջիններից մեկը արձագանքեց Arm Free –ին, որը հաղորդմանը կապահովվի  հոստինգով:
Ֆեյսբուքում լայնորեն քննարկվում է այն, կողմնակիցների թիվը հատել է 250-ի սահամնը, ահա ֆեյսբուքյան հասցեն` ՈՒզում ենք ստեղծել բլոգերներին և ինտերնետին նվիրված հաղորդաշար : Կարող ես միանալ և Դու ու ներկայացնել, թե՞ ինչը կփոխեիր կամ ի՞նչ կուզեիր, որ ներառվի հաղորդման մեջ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries