A+ A A-

Happy Birthday, Բարաք Օբամա

Happy Birthday, Բարաք ՕբամաԵրեկ աշխարհը շնորհավորեց ԱՄՆ-ի  44-րդ նախագահ Բարաք Օբամայի տարեդարձը: Այս տարի Օբամայի համար հոբելյանական է, նա տոնեց իր 50-ամյակը:  Այս սևամորթ մարդը առաջինն է պատմության մեջ, ում հաջողվեց դառնալ սպիտակամորթների և Սպիտակ տան ղեկավար: Օբաման այս անգամ ևս մեծ շուքով չնշեց իր տարեդարձը, և միայն մեկ օրինակով կարող ենք ապացուցել, որ նա ավելի անմիջական է, անկեղծ ու ինչո՞ւ չէ նաև, լավ PR խորհրդատուներ ունի…
BBC-ն  փոխանցում է, որ նա իր տնտեսական խորհրդականների հետ անակնկալ այցելել է Good Stuff Eatery և պատվիրել կարտոֆիլի ֆրի և բուրգերներ, ու այդպես շնորհակալություն է հայտնել լավ աշխատանքի համար` իր խորհրդականներից,  որ կատարել էին  բյուջետային ճգնաժամի հետ կապված: Խորդկարանից դուրս գալիս Օբաման ողջունում է և ընդունում է շնորհավորանքներ ամերիկացիներից:
Չգիտեմ, եթե մեր նախագահն այսպես անցկացներ իր տարեդարձը, մենք չէինք հավատա, մտածելով, որ հեսաԲարաք Օբամա երեկոյան կգնան  «տղերքով» մի ռեստորան ու մի լավ քեֆ կանեն կամ գուցե այն կարծիքը հիմա կձևավորվի, որ Օբաման «քձիբ» մարդ դուրս եկավ… ախր չէ՜ է, լավ էլ աշխատավարձ է ստանում, մոտ 23.000 ԱՄՆ դոլար: Գո՞ւցե նա էլ երեկոյան մի ռեստորան գնա ու նշի իր 50-ամյակը` իր ընտանիքի ու ընկերների հետ, մենք կրկին վատ բան չենք տեսնի, քանզի նա այդ ամենը չի անի, որպեսզի զարմացնի ամերիկացիներին ու աշխարհին: Իսկ այ մեր պարագայում այդպես չէ, մենք սիրում ենք զարմացնել, և ասենք, մեր հարևանին զարմացնելու համար` կարող ենք եսիմ որ երկրից բերենք  եսիմ ինչ կենդանի ու մորթենք – ուտենք նրան…
Նա այսօր ամենուր ստանում է շնորհավորանքներ, մամուլը գրում է նրա իշխանության լավ ու վատ կողմերի մասին, մրցակիցները հիշեցնում են նրա` նախընտրական արշավում տրված խոստումները, երկիրը շատ է ետ գնացել, կանգնած է լուրջ խնդրի առջև ...բայց ամեն դեպքում նա գերտերության ղեկավար է ու կարծում եմ ինքը նպատակ չունի  մարդկանց ապացուցելու, թե ի՞նչ կարող է անել, բայց արդո՞ք նա իրեն կարող է նման բան թույլ տալ, ասենք այն դեպքում, երբ բնակչության մոտ կեսը աղքատ է:
Այն պաշտոնյաները, ովքեր քայլեր են անում շրջապատի զարմանքը հարուցելու համար, համոզված եմ, որ ունենք ինքնահաստատման հետ կապված լուրջ խնդիրներ ու հոգեբանի կարիք: Մի քիչ խառը ստացվեց Օբամա ձյաձյային նվիրված բլոգս, բայց ամեն դեպքում` Happy Birthday, Բարաք Օբամա
{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries