A+ A A-

ՀՀ վարչապետը Marketingclub-ին շուրջ 70 կտոր մասնագիտական գրականություն փոխանցեց

Այն, որ Facebook-յան մեկ կարգախոսով կամ նամակով կարող ես հաջողության հասնել, արդեն ապացուցման կարիք չունի: Հայաստանի երիտասարդ մարքեթոլոգները կանգնած էին լուրջ խնդրի առջև. անհրաժեշտ մասնագիտական գրականությունը չէին կարողանում ձեռք բերել ոչ մի գրախանութից: Ուստի, հուլիսի 13-ին, Marketingclub-ի նախագահ Տարոն Պարսամյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-յան էջում գրում է. «Խնդրում ենք` հնարավորության սահմաններում, աջակցել ձեռքբերելու` մեր կողմից դուրս գրված մասնագիտական գրականության ցանկում առկա գրքերը, որոնք լրացուցիչ խթան կհանդիասանան ակումբի երիտասարդ անդամների մասնագիտական զարգացման և առաջընթացի համար»:
Վարչապետն էլ, երկար սպասեցնել չտվեց շուկայագետներին, և արդեն օգոստոսի 4-ին` հրավիրեց Կառավարության շենք, և անձամբ փոխանցեց շուրջ 70 կտոր մասնագիտական գրականությունը:
Ճիշտ է, վարչապետը գիտեր ակումբի մասին, սակայն սա հարմար առիթ էր` ծանոթանալու մեկամյա Marketingclub-ի անդամների հետ, և տեղեկանալու նրանց նպատակների ու հետագա գորունեության մասին` հենց առաջին ձեռքից` մարքեթոլոգներից: Այնուհետև Տիգրան Սարգսյանը նշեց, որ տնտեսագետը պետք է տեղեկացված լինի ոչ միայն իր երկրի տնտեսական վիճակից, այլ ուշի ուշով հետևի, թե ինչ է կատարվում աշխարհում: Հանդիպումը վերածվեց ջերմ զրույցի, որտեղ վարչապետը պատասխանեց նաև շուկայագետների հարցերին, և հայտնեց իր պատրաստակամությունը նրանց` հետագա աջակցման գործում:
Տարոն Պարսամյան. «Ժամանակ չենք կորցրել` սկսել ենք ուսումնասիրել գրականությունը, այն մշակելուց հետո էլ` հանդես կգանք prezentatia -ով»:
Հ.Գ. Հետո ասում են` այս սերունդը գիրք չի կարդում:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries