A+ A A-

Ջրահարսը կամ ջրում լողացող շիկահերը

ՋրահարսԳեղեցիկ է քաղաքը, երբ լեցուն է արձաննեով, իհարկե, երբ այդ արձանը ասելիք ունի, հետաքրքիր է մարդու աչքին, ինչո՞ւ չէ նաև յուրօրինակ է… մի խոսքով արձանը ևս պետք է զարմացնի, հիացնի մարդուն: Այսօր մարդուն պետք է շնորհավորել` հատկապես նրա  երևակայության համար, քանզի ամեն բան, որ կա , ստեղծվել է, հենց նրա երևակայության շնորհիվ է:
Արձաններին մենք հանդիպում ենք հիմնականում զբոսայգիներում, մայթերին, բայց ջրի մեջ, կարելի է ասել` հազվադեպ ենք տեսել: Հենց այն, որ ջրի մեջ քիչ են արձանները ստիպել է համբուրգցիներին նման մի արձան ներկայացնեն զբոսաշրջիկներին: Ահա փաստորեն նման  մի արձան տեղադրվել է Համբուրգի լճի կենտրոնում. այս լողացող շիկահերին անվանում են նաև Ջրահարս: Անզեն աչքով կարելի է տեսնել նրան լճի ցանկացած մասից, տեսանելի է հատկապես նրա գլուխը, ալ կարմիր ներկված շուրթերը, կապույտ աչքերը և մերկ ծնկները:
Այս շիկահեր «օրիորդը» կշռվում է մոտ 2 տոննա, իսկ հասակը 30 մետր է: Արձանի նախաձեռնությանՋրահարս հեղինակն է գովազդային մասնագետ Օլիվեր Վոսսը: Նրա մոտ արձանի ստեղծման միտքը ծնվել է, որպեսզի Համուրգն էլ ավելի շատ զբոսաշրջիկներ հյուրընկալի, և սա մի տեսակ խորհրդանիշ կարող է լինել, քանզի Համբուրգը «կանգնած» է հենց  ջրի մեջ:
Նշեմ, որ Համբուրգն իր մեծությամբ Գերմանիայի երկրորդ խոշոր քաղաքն է, իսկ ահա Համբուրգի նավահանգիստն իր  մեծությամբ աշխարհում երրորդն է:
Դե ինչ, կարելի է գնալ ու լողալ կամ գոնե  մոտիկից տեսնել լողացող Ջրահարսին:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries