A+ A A-

Ձոն` 1001golos.ru-ին

Համացանցահայությունը, որ մի բան տեսնում է չէ, հարձակում է գործում ու թեկուզ լավ բան էլ լինի` համը դուրս է գալիս: Բնավ, չմտածեք, որ սա Ա1+-ն  է ու ես փիս բաներ եմ գրելու, չէ, ուղղակի էն ինչ մի ահագին ժամանակ լռեցի ու տեսա, հիմա վերջնականապես գրում եմ:  Նայեք, մի քիչ հետ գնամ ու համոզեմ Ձեզ, որ մենք վիրտուալ կյանքում ևս սխալական ենք, ինչքան էլ ուզում ենք փայլուն երևալ այստեղ: Ես համացանցը նմանեցնում եմ էկրանի.
- Ինչո՞ւ,- կհարցնեք դուք:
-Քանի որ մենք երբեք, ասենք facebook-ում, մեր վատ նկարներից չենք գցում, չենք գրում կամ խոսում մեր թերությունների մասին, շատ լուրջ հղումներ ենք դնում, ասելով` դե տեսեք ես էլ սրա տեղը գիտեմ: Ու ըտենց լիքը բաներ,- պատասխանեցի ես:
Բայց հիմա անցնեմ համացանցահայության վատ կողմին: http://1001golos.ru/ կայքը չգիտեմ` երբ լույս աշխարհ եկավ, բայց հիմա իմ ֆեյսբուքյան 5000 ընկերներից 1000-ը shere արել էդ կայքը ու  մարդ ա, որ մտնում ա, բայց իրականում` բառից բուն իմաստով` ապուշություն է, ոչ մի հետաքրքիր բան չկա այնտեղ: Ասենք ինձ համար մեկ է, թե այնտեղի Մեսսի VS Ռոնալդու մրցակցությունում հաղթում է Մեսսին, մեկ է ինձ համար լավագույնը Ռոնալդուն է, ու այդ քվեարկությունից ինձ մոտ բան չփոխվեց, վստահ եմ` ձեզ մոտ էլ:
Հիմա էս կայքը ինչ է իրենից ներկայացնում, VS-ի են ներկայացնում ու քվեարկում են մի քանի օր ու վերջ: Ամենաքվեարկվողներից մեկը Ադրբեջան VS Հայաստան, ասենք ի՞նչ, իմաստը չեմ գտնում: Ճիշտ է հիմա հայերը հաղթում են, բայց թե ինչում են հաղթում պարզ չէ, կարևորը հաղթում են: Ու հլը 34 օր էլ պիտի էս քվեարկեն: Ու ասենք վերջում հաղթում է Ադրբեջանը, ի՞նչ վեշերս պիտի հավաքեմ լքեմ իմ երկիրը:
Քվեարկության է դրվել Facebook  VS Одноклассники.ru,  288-167 հաղթում են Одноклассник-ցիները: Եթե օդնոկլասնիկը հաղթի, պիտի ես էլ գնամ այնտեղ, կամ աչքիցս կընկնի ֆեյսբուքը, բնավ: Հաջորդը Ռեալ Մադրիդ VS  Բարսելոնա –ն է, որ էլի քվեարկություն է, որ լինում է: Ուզում եմ իմանալ, մեդա՞լ են տալու հաղթողին, թե` չէ: Ասենք այս VS դրվում է նաև Ֆեյսբուքյան հարցերում ու մարդիկ սկսում են քվեարկել, իսկ ոմանք էլ սա համարում են սոցհարցում, ու եզրակացնում, որ էս մեկը առավել է մյուսից:
Կարծում եմ սա ցույց է տալիս, թե իբր համացանցում լիքը պարապ մարդիկ կան, պետք է նրանց զբաղեցնել: Բայց ներեցեք այնպիսի մի բան դրեք, որը հետաքրքիր լինի, որը մի բան տա այդ կայք մտնողին: Գիտեմ մենք ամեն ինչից շուտ հոգնող ազգ ենք, սրանից էլ կհոգնենք, բայց լավ կլինի, որ հայակական արմնեթը զերծ լինի նման բաներից, սա նման է սպամի: Կայքի տերը հավանաբար կլիկի կարիք ուներ ու սրանով նա հասնում է իր երազածին  ու այս արդյունքը հաստատ նա չէր էլ ակնկալում, բայց հիմա գոհ է ինքն իրենից:
Կարծում եմ այս խնդիրը կա ոչ միայն հայկական արմնեթում, այլ Համաշխարհային Սարդոստայնում, պետք է ֆիլտրվի նաև համացանցը, քանի որ ինչքան շատ են մարդիկ մի տեղում, այնքան վեճերն ու կռիցները անխուսափելի են: Եկեք գոնե համացանցում հանգիստ ապրենք:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries