A+ A A-

Համացանցում տոն է, թող բոլորը գան

բլոգգերների միջազգային օրԱյսօրն իրոք համացանցի օրացույցում կարմիրով է նշված: Օգոստոսի 31-ը բլոգգերների միջազգային օրն է: Հիշեցի հեռավոր 2009 թվականը, երբ Բանաձև բլոգում բլոգ գրեցի բլոգի , նրա պատմության ու ընդհանրապես հայկական բլոգոսֆերայի մասին: Դեռ այդ թվականին 1500-2000 բլոգգեր կար, իսկ այսօր բնական է, որ այդ թիվը կրկնապատկվել է: Նախ շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում Բերնես Լիին, ով ստեղծեց բլոգը ու հիմա ներկայացնեմ Գևորգ հեթանոս Ղազարեանին ու իր initiaty's blog բլոգը:
Անի Սմբատյան. Ի՞նչ է տվել քեզ բլոգը ու ի՞նչ է վերցրել:
Գևորգ հեթանոս Ղազարեան. Քանի որ 21-րդ դարը անհատականությունների ձևավորման ժամանակաշրջան է, յուրաքանչյուր մարդ փորձում է գտնել մի միջավայր, որտեղ կարող է սեփական ազդեցությունը ապահովել: Ինտերնետը հենց այդ միջավայրն է տալիս ու քանի որ ես ինքս ակտիվ ու փոփոխությունների գնացող անձ եմ, վերցրել եմ այդ շնորհը համացանցից: Միաժամանակ այդ ազդեցության տարբերակը` բլոգը, ինձ տվել է նաև հնարավորություն հասկանալու մարդկային հասարակության զարգացումների յուրահատկությունը: Այն գիտելիքներ է ու տեղ, որը անվերջ կարող է սովորեցնել, քանի որ պետք է իմանաս, որ գրես ու անընդհատ սովորես, որպեսզի կարողանաս շարունակել գրել : Իսկ թե ի՞նչ է վերցնում. մի երկու բառ ընդհամենը. «Բլոգը ինձնից վերցնում է իմ կյանքը, ժամանակը, չնայած դրա դիմաց ինձ տալիս է դրա ժամանակավոր բավարարումը»:
Անի Սմբատյան. Ինչի՞ մասին ես գրում:
Գևորգ հեթանոս Ղազարեան. հմ... մշակույթի, մշակութային արժեքների, ֆուտբոլի, ֆիլմերի, ինչպես նաև առիթից օգտվելով` պատասխանում եմ որոշ մարդկանց: Անդրադառնում եմ նաև մի շարք կառույցների վարած քաղաքականությանը:
Անի Սմբատյան. Ամեն մեկը բլոգը համեմատում է մի բանի հետ, օրինակ` ինձ համար նա ծաղիկի է նման, որին պետք է ամեն օր խնամես, ջրես , փափկեցնես հողը, ու հետո վայելես ծաղկի բույրը: Իսկ քե՞զ համար…
Գևորգ հեթանոս Ղազարեան. Քանի որ ես համարում եմ, որ իմ` Գևորգ մարդու էության բաղկացուցիչ մասը ձևավորվել է ու շարունակում է ձևավորվել համացանցում, իսկ այդ համացանցը, ոչ միայն բլոգն է, ապա բլոգը այդ անձի ձևավորող գործոնի բաղկացուցիչ մասնիկներից մեկն է: Այն իմ մասի էությունը ձևավորողն է:
Անի Սմբատյան. Այս բլոգը կարդալուց հետո գուցե՞  մեկն էլ ցանկություն հայտնի բլոգ բացել, ի՞նչ խորհուրդ կտաս:
Գևորգ հեթանոս Ղազարեան. Եթե ինքը իրան այդքան «հիմար» ու «խելագար» է համարում, ապա` այո՛: Պարզապես յուրաքանչյուրը բլոգ բացելուց առաջ պետք է ինքը իրեն հարց տա. «Ի՞նչ գիտեմ ես, որ ուզում եմ տամ հասարակությունը: Արդյոք ունե՞մ այն, ինչ պետք է հասարակությունը»: Եթե դրանք չկան նա դատարկաբանության մասին է գրելու:
Անցնենք իմ հաջորդ «զոհին». Կարեն Դերձյան` Derdzyan's Blog :
Անի Սմբատյան. Ողջո՜ւյն Դերձյան:
Կարեն Դերձյան. Բարև, հիմա պիտի դու գրես «հունց ուս, մատա՛ղ» :ՃՃ
Անի Սմբատյան. Չհաշված հարբուխս, լավ եմ, շնորհակալություն: Վաղը բլոգերների միջազգային օրն է, այնպես որ խոսիր բլոգիդ մասին, ե՞րբ ես բացել, ինչո՞ւ, ի՞նչ է այն քեզ տվել ու ի՞նչ վերցրել:
Կարեն Դերձյան. Բլոգս բացել եմ 2009ի օգոստոսին: Բացել եմ wordpress cms թրենինգին մասնակցելուց հետո: Խիստ անձնական բլոգ է իմ բլոգը, այն ինձ տվել է իմ էմոցիաները հավերժ պահպանելու հնարավորություն , բացել եմ իմ անցյալի ու իմ ապագայի համար: Այսինք նոր ծանոթներս կարող են իմ նեղ անձնական հարցերին ծանոթանալ բլոգիցս` առանց ինձ հարցեր տալու: Կոնկրետ հաճախականություն չեմ մշակել, իհարկե այս ամենը իմ անձնական բլեգի մասին է միայն:
Անի Սմբատյան. Ամեն մեկը բլոգը համեմատում է մի բանի հետ, օրինակ` ինձ համար նա ծաղիկի է նման, որին պետք է ամեն օր խնամես, ջրես , փափկեցնես հողը, ու հետո վայելես ծաղկի բույրը: Իսկ քե՞զ մոտ…
Կարեն Դերձյան. Բլոգս նման է իմ կյանքի ռիթմին, այն խիստ փոփոխական է` մի օր մռայլ, մի օր ծովային, ուրախ, մի օր ռոմանտիկ գրառումներ, մի օր` քննադատություն:
Անի Սմբատյան. Այս բլոգը կարդալուց հետո գուցե՞ մեկն էլ ցանկություն հայտնի բլոգ բացել, ի՞նչ խորհուրդ կտաս:
Կարեն Դերձյան. Հմմմ: Բլոգ բացելուց առաջ թող պատկերացնի իր բլոգը 6 ամիս անց ապա 2 տարի անց, ու նոր բացի. դա իհարկե կտա շատ քիչ բան բայց ապագայի համար մեծ ու աննկատ ստիմուլ կլինի բլոգը ճիշտ զարգացնելու համար : :Ճ հուսով եմ օգտակար եղա :Ճ
Անի Սմբատյան. Կարծեմ վերջերս համացանցում հայտնվեց altecoblog բլոգը ու հիմա լսում ենք քեզ` Նարինե Պապյան… Ե՞րբ ես բացել բլոգդ ու ինչո՞ւ:
Նարինե Պապյան. Առաջին բլոգս հայերենով էր, բացել եմ ապրիլին, երկու ամիս հետո հասկանալով, որ իմ ընտրած ոլորտում հայերենով գրելն անիմաստ է, փոխեցի գրելու լեզուն, հիմա ռուսերենով եմ գրում, արդեն մոտ երկու ամիս:
Անի Սմբատյան. Ամեն մեկը բլոգը համեմատում է մի բանի հետ, օրինակ` ինձ համար նա ծաղիկի է նման, որին պետք է ամեն օր խնամես, ջրես , փափկեցնես հողը, ու հետո վայելես ծաղկի բույրը: Իսկ քե՞զ մոտ…
Նարինե Պապյան. Բլոգը ինձ համար ուղղակի գործիք է, ինձ հետաքրքրող թեմաները մարդկանց հասցնելու համար, բլոգ վարելը ինքնանպատակ չէ, ու շատ հաճախ մոռանում եմ նայել քանի հոգի են այցելել բլոգ, և այլն, իմ հիմնական նպատակը հակահայկական հոդվածների մասին գրելն է, դրանք ժխտելը, բայց գրում եմ նաև երաժշտության, էկոլոգիայի, համաշխարհային հայտնի իրադարձությունների մասին:
Անի Սմբատյան. Այս բլոգը կարդալուց հետո գուցե՞ մեկն էլ ցանկություն հայտնի բլոգ բացել, ի՞նչ խորհուրդ կտաս:
Նարինե Պապյան. Քանի որ ինքս էլ սկսնակ եմ, խորհուրդ տալը մի քիչ մեծամտական կհնչեր, ուղղակի որպես ընթերցող ավելի շատ կցանկանայի իմաստ ունեցող հոդվածներ կարդալ, ինչ- որ նշանակություն ունեցող, ուղղակի գրել պետք չի:
Mari Love նա համացանց մտավ իր յուրօրինակ ոճով, գրելու հետաքրքիր ձեռագրով, որը հետագայում դարձավ շատ շատերի համար օրինակ: Մարին մեր լիբերալի ամենասիրելի ու ամենակրտսեր բլոգգերն է , բայց Մարիի մասին մենք գիտեինք իր անձնական բլոգից` Mari Love–ից:
Անի Սմբատյան. Մարի ե՞րբ ես բացել բլոգդ և ինչո՞ւ և ինչո՞ւ Mari Love:
Mari Love. 2010 թիվ օգոստոսի 13, չնայած բլոգս բացել էի ապրիլին: Էս հարցազրույց ա՞ :
Անի Սմբատյան. Ըհը...
Mari Love. Մարի անվանս կարճ տարբերակն է, սիրում եմ, երբ ինձ այդպես են դիմում, իսկ Լով, որովհետև այն ժամանակ, երբ գրական կեղծանուն էի փնտրում, սիրահարված էի (թեև ես միշտ եմ սիրահարված ), այդպես ծնվեց Մարի Լով-ը:
Անի Սմբատյան. Ամեն մեկը բլոգը համեմատում է մի բանի հետ, օրինակ` ինձ համար նա ծաղիկի է նման, որին պետք է ամեն օր խնամես, ջրես , փափկեցնես հողը, ու հետո վայելես ծաղկի բույրը: Իսկ քե՞զ համար…
Mari Love. Ծովի, անսահման ու հանդարտ ծովի, որտեղ մտքերս են, հույզերս, զգացմունքներս: Երբեմն թվում է, թե կխորտակվեմ, սակայն իմ ծովն ինձ միշտ փրկում է:
Անի Սմբատյան. Այս բլոգը կարդալուց հետո գուցե՞ մեկն էլ ցանկություն հայտնի բլոգ բացել, ի՞նչ խորհուրդ կտաս:
Mari Love. Բլոգ բացել կարող է ցանկացած մարդ ոք, սակայն բլոգգեր դառնալն այդքան էլ հեշտ բան չէ: Նախ խորհուրդ կտամ անկեղծ լինել. ընթերցողն անմիջապես է տարբերում կեղծիքն ու շինծու գրվածքը անկեղծ ու հասարակ խոսքից: Եվ հետո, պետք է ասելիք ունենալ: Այսօր շատ եմ հանդիպում գրավիչ վերնագրերով գրառումների հղումներ, մտնում եմ` երկու-երեք տող է գրված: Ընթերցողը պետք է զգա, որ հսկայական աշխատանք է տարվել, մինչև գրառումը տեղադրվել է բլոգում: Եվ վերջում` խոսքը պետք է լինի գրագետ, գրվածքը` կոկիկ: Պարտադիր չէ օգտագործել վերամբարձ բառեր, երբեմն ժարգոնն ու առօրյա բառերն էլ պետք են, սակայն ամեն ինչ չափի մեջ:
Ահա ազգիս ու բլոգի նվիրյալները խոսեցին, իրոք կարևոր է բլոգը, թեկուզ և ինքնահաստատվելու համար: Հաճախ են հարցնում, ի՞նչ է հարկավոր բլոգգեր դառնալու համար…հարգելիներս չկա նման բան, սա մասնագիտություն չէ, սա ձեզ չեն սովորեցնի համալսարաններում, ուղղակի կարդացեք, շատ կարդացեք բլոգ ու գրեք այն ամենը ինչը տեսել եք, լսել ու հետաքրքրում է ձեզ:
Հ.Գ. Վաղը մենք նշելու ենք մեր օրը, բայց դա չի նշանկում, որ հեռու ենք լինելու համակարգչից, այնպես որ մեր բլոգներ մտնելիս ծաղիկներով, փուչիկներով , տորթիկով ու փրփրագինիով կմտնեք:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries