A+ A A-

Անժելա Սարգսյան VS Կարեն Արայան

Անժելա Սարգսյան

Մինչ ես Արցախում Բարքեմփի էի մասնակցում, այստեղ` Երևանում, ազգս կանգնած էր երկընտրանքի առաջ. ի՞նչ անել Անժելա Սարգսյանի հետ: Նրան հանել Արմնիա TV-ից, թե՞ թողնել, որ նա շարունակի նկարահանումները «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալում ու մի շարք այլ սերիալներում ու հաղորդումներում: Հիմա կասեք, էս ի՞նչ է եղել, ես էլ ասեցի ու ման եկա Google-ով, ու ի զարմանս ինձ մի աշխարհ բան գտա էդ աղջկա մասին:  Պարզվում է, որ ֆեյսբուքի ու մամուլի բոլոր կարկառուն դեմքերն անդրադարձան այս աղջկան ու այս քայլը ոմանք որակում են PR, ոմանք էլ փնովում են նրան, Անժելայի մտերիմներն էլ համարում են, որ նա ուղղակի զոհ է : Եվ նրանք Կարեն Արայանի արարքը որակում են խանդի դրսևորում: Անժելան բազում հարցարույցներ տվեց ու ասաց, որ Կարենը «աբիժնիկ» է իրենից ...
Ավելին կարող եմ ասել, որ Անժելա Սարգսյան անունը վերջին մի քանի օրվա ամենաշատ փնտրվող անունն է համարվում Google-ում: Ես էլ այս մասին գրեցի ֆեյսբուքում ու
Անժելա Սարգսյան
մի քննարկում, մի բան, այ մարդ մեկը չկա հելնի ու ասի, թե ախր Ձեր ի՞նչ գործն է, որ էսքան քննարկում եք, հանում, գումարում, բազմապատկում ու բաժանում: Իմ ընկերներից ոմանք դիտել են տեսանյութերն ու նկարները ու փաստում են, որ ես պետք է չնայեմ այդ նկարները, ուստի չեն տրամադրում:
Դե չսկսեմ սկզբից պատմել, թե ի՞նչ է եղել Անժելա Սարգսյանի և Կարեն Արայանի միջև, բայց որ մի բան եղել է հաստատ: Ուղղակի սա աննախադեպ երևույթ էր ազգիս համար, քանզի նա երբեք չէր տեսել ու լսել նման բան` տղամարդ փնտրող աղջկա կողմից: Շատերը ուշադրություն չդարձրեցին, որ Կարնի Արայանին այս խորհուրդը տվել էր Անժելա Սարգսյանի ընկերուհիներից մեկը, ու սա էլ փաստում է, որ այս աղմուկը ու դրանից առաջացած հետևանքները ում էին պետք: Հետո էլ այդ երեք կանայք, ովքեր տղամարդ են փնտրում, հագնում են« կույս սրբուհիների» դիմակները ու պահանջում, որ այլևս չեն նկարահանվի Անժելայի հետ, «կամ ինքը, կամ` մենք» ասելով, քանզի դա մեծ ամոթ է, որ իրենք նկարահանվեն էդ աղջկա հետ:
Ինձ էնքանով հուզեց այս պատմությունը, որ Facebook-ում բացվեց մի էջ, որն ասում է ` Մենք Անժելա Սարգսյանի հետ ենք: Նաև սկսվեցին լուրեր տարածվել, թե իբր էս աղջիկը հիմա հոգեկան լուրջ խնդիրներ ունի, ընտանեկան խնդիրներ` մի խոսքով այն ինչ նա արել էր անցյալում պատասխան է տալիս: Ու հիմա ազգս բաժանվել է երկու մասի` ո՞վ է ճիշտ. Անժելա Սարգսյանը, թե՞ Կարեն Արայանը:

Հ.Գ. Եթե ուզում եք դուք էլ միացեք ու սկսենք քարկոծել նրան: Բա մարդ ա ընկել գետնին, չհարվածե՞նք:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries