A+ A A-

Բոլորս «աշխատում» ենք Ֆեյսբուքում, բայց վաստակում է միայն Մարկ Ցուկերբերգը

ՖեյսբուքԱյն որ  Ֆեյսբուքը քո աչքի առաջ ամեն օր փթթում է, աճում ու զարգանում է նախանձելի է`  նաև ինձ համար: Նա իրոք հարմար է ինձ` իր բոլոր թերություններով հանդերձ, քանզի այսօր յուրաքանչյուր սոցկայք անթերի չէ: «Անթերիների» անունը ցանկանում էր նվաճել Գուգլ գումարածը, սակայն չկարողացավ` համենայն դեպս Հաաստանում: Գուգլ գումարածում այնպիսի տպավորություն է, որ ձմեռ է, հոմ դու էլ գիժ չես, որ եկել ես ամառանոց:
Սակայն նույնը ասել Ֆեյսբուքի մասին չես կարող, քանզի ինչն է շատ այստեղ մարդիկ, որոնք էլ բերում են անուն այս սոցկայքին ու ի վերջո հսկա գումարներ: Պարզվում է, որ 2011 թվականի առաջին կիսամյակում Facebook-ը կրկնապատկել է իր եկամուտները և հասցրել 1,6 միլիարդ դոլարի: IPO  ընկերության վերլուծաբանները Ֆեյսբուքի այս դրական զարգացումը հաշվի առնելով կարծում են, որ 2012 թվականին նա կգնահատվի 70-90 միլիարդ դոլար:
Reuters գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները,  հայտնում է, որ 2011թվականի  առաջին կիսամյակում Ֆեյսբուքը վաստակել էր 800 միլիարդ  դոլար, սակայն զուտ օգուտը եղել է 500 միլիարդ դոլարը, սակայն Ֆեյսբուքի տնօրինությունը ձեռնպահ է մնում  մեկնաբանելուց այս տեղեկությունը,  իսկ ահա մեկ տարում Ֆեյսբուքը  1,6 միլիարդ է վաստակել:
Եվ ընդհանրապես Ֆեյսբուքը չի հրապարկում իր ֆինանսական տվյալները: Հունիսին Ֆեյսբուքը նվաճեց Google plus արդեն ԱՄՆ ինտերնետ-բաներների շուկան և առաջ անցավ այնպիսի ինտերնետ հսկաներից, ինչիսիք են` Yahoo, Microsoft Corp, Google и AOL Inc: Սակայն փորձագետները չեն կարող ասել, թե հասույթի քանի տոկոսը կազմեցին գովազդային վահանակների դիմաց ստացված գումարները: Այս արդյունքները տպավորիչ են աշխարհի համար մեկ սոցիալական կայքի համար, որը գնահատվում է 70-90 միլիարդ դոլար ու միտում ունի աճելու:
Ֆեյսբուքի այս հաջողությունները դրդում են ինտերնետ գերհսկաներին, որպեսզի իրենք էլ բացեն նոր Ֆեյսբուքներ ու գրանցեն նման արդյունքներ: Օրինակը` Google ընկերության կողմից ստեղծված Google + սոցկայքն է, որը հիմնադրման մի քանի ամսում 10 միլիոն օգտատեր գրանցեց: Google plus-ը ավելացնելով օգտատերերի թիվը սկսեց խաղերի ներդրման գործընթացը, այսուհետ Google plus-ում կարող եք խաղալ Zynga Poker и Rovio's Angry Bird խղերը:Սակայն ֆեյսբուքը չի ցանկանում ետ մնալ, ուստի Արևմտյան վերլուծաբանները կարծում են, որ մինչ այս ամսվա վերջ ֆեյսբուքը կգործարկի նոր ծառայություններ, ինչպիսիք են երաժշտական ծառայություններ և Spotify и Rhapsody:
-Կրկնապատկման գործընթացը Ֆեյսբուքում շատ լավ արդյունք է,- նշեց Լեոնիդ Դելիցին «Ֆանիմա» ընկերության փորձագետը:  Նա արունակելով նշում է, որ այս ամենը կա քանզի օրեցօր ավելանում է ինտերնետ օգտագործողների թիվը, օրինակ Ռուսատանում այդ թիվը աճել  է  20-25 %-ով, իսկ Արևմուտքում 10-15 %-ով:
Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքը շատ խոստումնալից է գովազդատուների համար, սակայն Պավել Գեննելընշում է, որ այս ցուցանիշները Ֆեյսբուքի համար աստեղային չեն, քանզի այս տեպով շարժվելու դեպքում աճը պետք է շարունակական լինի: «Столичная финансовая корпорация» ընկերության խորհրդի տնօրենը շարունակելով նշում է, որ Ֆեյսբուքի` համաշխարհային շուկայի առաջատար սոցկայք լինելու փաստը փաստում է, որ շուկան հեռու է հագեցվածությունից, որը բերում է նրան, որ Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինը օրեցօր «թռչում են վեր»: Ու այս ամենը մեր` օգտատերերի շնորհիվ, սակայն այս Մարկ Ցուկերբերգըամենից շահում է միայն Մարկ Ցուկերբերգը, ու ես որոշել եմ նրան նամակով դիմել, որպեսզի նա հաշվի իմ հասանելի միլիոնների քանակը, քանզի ես ամեն օր մտնում եմ, լայքում իր գովազդ բաժնում դրածներ, որը նրան եկամուտ է բերում...մի խոսքով` սաղս «աշխատում» ենք Ֆեյսբուքում, որ բարեկեցիկ ապրի Մարկ Ցուկերբերգը: Բայց ինչքա՞ն կարելի է....
Այո՛, այս կապույտ էկրանը դարձել է հիվանդություն, համաճարակ, բայց շարունակում են մարդիկ մնալ ու ապրել այստեղ, ինչքան էլ որ խոսվում է անձնական տվյալների արտահոսքի մասին, ինչքան էլ շատանում են կեղծ էջերը, ինչքան էլ որ ամեն քայլափոխի վիրուսներ են, ինչքան էլ որ նեղացել է շրջանակդ, քանզի Մարկ Ցուկերբերգը  այստեղ օրեցօր նոր մարդիկ է բերում  ու բնակեցնում, որից փոքրանում է քո տարածքը:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries