A+ A A-

Սոցցանցերում նաև խաղում ենք

Texas HoldEm Poker«Պետք է շտապ հասնեմ տուն, որպեսզի կովերիս խոտ տամ, ծաղիկներս ջրեմ…» ,- լսելով սա ասենք մի տաս տարի առաջ, չէիք էլ կարող երևակաել, որ այս գեղեցիկ երիտասարդը իրականում սա պետք է անի  վիրտուալ կյանքում: Իսկ ասենք նա իրական կյանքում կովին երբեք չի կերակրել, իսկ ծաղիկները միշտ ջրել է մայրիկը: Սակայն վիրտուալ կյանքում նա ինքն է այս ամենը հոգում, ինչքան է ամեն ինչ փոխվել: Եթե մեր մանկության խաղերն էին «փախկվոցին», «գործնագործն» ու «պարանը», այսօր այս խաղերը ծիծաղելի են թվում: Նրանց այսօր եկել են փոխարինելու համակարգչային խաղերն ու այստեղ տարիքային սահմանափակում չկա, խաղում ենք բոլորս անխտիր:
Համակարգչային խաղերն այսօր ամենամտահոգող երևույթն է համարվում, քանզի մարդիկ ազարտի մեջ Mafia Wars ընկնելով խաղում են ու խաղում: Ու այս հարցը չի էլ քննարկվում, քանզի բոլորը խաղում են, ո՞վ է գժվել, որ ոտքի կանգնի ու ասի, որ եկեք այս խաղը արգելենք, չէ չի լինի նման բան: Երբ պարմանի էինք, այդ ժամանակ ծնվեց մեր ամենասիրելի «Մարիո»-ն, իսկ այսօրվա խաղեըի թիվը  անցնում է մի քանի հարյուրը: Այսօր արդեն խաղեր են ապահովվում բոլոր  սոցցանցերը: Ու ասենք այդ մարդու ընտրած խաղից էլ կարող ես պատկերացնել, թե ո՞վ է նա և ի՞նչ նախասիրություններ ունի: Հիմա ձեզ գուցե հուզի հետևյալ հարցը, թե արդյո՞ք ես խաղում եմ համակարգչային խաղեր, նշեմ, որ այո, խաղում եմ  ֆեյսբուքյան խաղերից միայն «Պատուհանագոք»-ը, մշակում եմ ծաղիկներ ու նվիրում եմ իմ սիրելի ընկերներին:
Այսօր սոցցանցերի գերագույն նպատակների մեջ է մտնում նաև նորանոր խաղերի մշակումն ու ապահովումը: Մի քանի հարյուր ծրագրավորող աշխատում են հանուն մեզ, որպեսզի խաղանք ու խաղանք: Պատկերացնում եք, որ միայն Facebook սոցիալական կայքում 200 միլիոն մարդ ամեն օր այցելում է խաղային գոտի, իսկ ահա 85 խաղեր ունեն մեկ միլիոն ակտիվ օգտատեր: Հիմա կասեք, որ մենք խաղամոլ չենք, այլ ուղղակի խաղում ենք, բայց քանի ժամ, հաշվե՞լ եք…
Zoo WorldՈւ այս ամենից հետո վստահ կարող ենք ասել, որ համացանցը եկել է փոխելու բոլոր պատկերացումները կյանքի մասին, քանզի այսօր ամեն մի բան ինչ կա իրականում, կա նաև համացանցում ու մարդիկ ընտրում են համացանցը, չգիտես ինչու:
Հ.Գ. Այսօր միայն Ֆեյսբուքում 120 խաղի հրավեր  ունեմ, ու թեթելով այդ էջը հասկացա, որ գրեթե բոլոր ընկերներս խաղում են ու ոչ միայն մեկ խաղ, այլ միջին հաշվով` երեք: Հիմնականում նրանք  նախընտրում են այս խաղերը`  Texas HoldEm Poker, Zoo World, Mafia Wars, IQ test, Grand Poker և այլք:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries