A+ A A-

Շնորհավո՛ր տոնդ, 20-ամյա Հայաստան

Շնորհավո՛ր տոնդԱյսօր աշխարհը շնորհավորում է Հայաստանի արդեն Անկախ Հանրապետության 20-րդ տարեդարձը: Անկախություն, որին հայերը սպասել էին 70 տարի: 1991 թվականին, երբ ԽՍՀՄ –ը փլուզվեց , Հայաստանը 15 պետությունների հետ միասին  ևս հռչակվեց, որպես ազատ ու անկախ պետություն: Հայաստանն էլ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացրեց անկախության հանրաքվե, իսկ ահա երկու օր անց Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Ու այդ օրից արդեն անցել է քսան երկար ու ձիգ տարիներ ու այդ տարիներին նորանկախ Հայաստանը քայլեր է ձեռնարկել ոտքի կանգնելու ու լուծելու կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոշները ստացվել են, որոշները` ոչ:
Անկախության 20-ամյակին ՀՀ շատ լավ է պատրաստվել: Միջոցառումների մի ամբողջ շարան էՄատենադարան նախատեսված: Սեպտեմբերի 20-ին նախ բացվեց Մատենադարանի նոր մասնաշենքը, կարող եք դուք էլ այցելել ու գնահատել: Մանկուկներին Անկախության տոնական տրամադրությամբ էին սպասում Խնկո Ապոր գրադարանում:  Իսկ ահա նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Տիգրան Համասյանի և ընկերների ջազ երեկոն:  Իսկ ահա այսօր` սեպտեմբերի 21-ին, նախատեսված է զորահանդես, որը կմեկնարկի 10:30 –ին Հանրապետության Հրապարակում: Իսկ ահա ժամը 13:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կլինի Հանրապետական մաղթանք:
Ամբողջ ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ` www.20ra.am ու ընտրել այն, որը ավելի հոգեհարազատ, իսկ վերջում բոլորս հավաքվելու են Հանրապետության Հրապարակում, ուր տեղի կունենա դիսկոտեկ:
Ֆեյսբուք սոցիալական կայքում տոնական տրամադրությունը ու նախատոնական եռուզեռ: Սակայն կան բաներ, որ բոլորին դուր չի գալիս, օրինակ այն, որ ՀՀ Անկախության ռազմական շքերթին մասնակցելու են Շնորհավո՛ր տոնդռուսները` իրենց դրոշով: Ֆեյսբուքում ստեղծված այս նախաձեռնությունը բողոքի ձայն է բարձրացրել ու քայլերթ է նախատեսում: Նախաձեռնության անդամներից Լևոն Բարսեղյանը գրում է. « Հո չենք կարծում, որ մեր սիրուն աչքերի համար եկել` անդազահան է լինում մեր սահմաններին, ասում է վախ-վախ տեսնես, ինչ անեմ, որ թուրքը չմտնի կոտորի հայ ժողովրդիս հավատացյալ... ինքն իր քաղաքական շահն ունի, հասկացանք, բարդ չէ, մենք մերը (երեւի)` սահմանների պահպանության հոգսը կիսել քաղաքական շահ ունեցողի հատ: ՊՐԾ: Իսկ Հայաստանի Անկախության զորահավաքը իր տրամաբանության եւ փիլիսոփայության մեջ չի հանդուրժում կախյալության դրսեւորում, Հայաստանը անկախացել է, դու մի ասա, Ռոսաստանյան կայսրությունից, որի մուտացիան ԽՍՀՄ-ն էր, ախր հո հայտանագործությունենր չենք անելու, գործընկեր, ռազմավարական դաշնակից, հասկացանք, մենք էլ` ֆորպոստ: Բայց Անկախության զորահանդեսին բերել ուրիշի զորքն ու դրոշները կոխըցնել, նշանակում է` ասել ալամ աշխարհին` մենք այսքան ենք անկախ...{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries