A+ A A-

Եվրոպան տոնում է լեզուների օրը

լեզուների օրըԱշխարհի մասին մենք գիտենք լեզվի միջոցով: Ու հենց այս էլ դարձավ լեզվի օրվա կարգախոսը, որը տոնում է Եվրոպան` արդեն տաս տարի: Տոնի անհրաժեշտությունը զգացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու սեպտեմբերի 26-ը հայտարարվել է Եվրոպայում լեզվի օր: Տոնին մասնակցում են Եվրոպական միության 27 պետությունները: Օրը ցանկանում է ասել, որ բոլոր լեզուները միմյանց հավասար են ու պետք է սովորել և՛ լեհերեն, և՛ ֆրանսերեն, և՛ ռուսերեն, և՛ անգլերեն ու այդպես մոտ 23 լեզու: Սա նշանակում է, որ եթե դիմում ես ԵՄ-ը, ապա հանգիստ կարող ես խոսել այդ լեզուներից որևէ մեկով, քանզի նա եվրոպական լեզու է և ունի նույն իրավունքները, ինչը ասենք` անգլերենը: Եվրոպան ցանկանում է տարածել բոլոր այդ լեզուները, սակայն տարածվածությամբ առաջատարը անգլերենն է, որի հետ ավելի մեծ հույսեր է կապում Եվրոպան, քան ֆրանսերենի, ռուսերենի կամ գերմաներենի:
Ամեն տարի մահանում են շատ լեզուներ, ու այս տոնը հնարավորություն է տալիս վերհիշել ու կենդանացնել
լեզուների օրը
նրանց: Այդ օրը անց են կացվում բազում սեմինարներ`կապված լեզվական բազմազանության հետ,բանախոսները և լեզվագետները հանդես են գալիս մամլո ասուլիսներով: Նրանք հիմնականում կոչ են անում, որ յուրաքանչյուրս բացի իր մայրենի լեզվին տիրապետելուց նաև սովորենք մեկ այլ լեզու: Եվրոպացիների 38%-ը որպես երկրորդ լեզու նախընտրում է անգլերենը, 15%-ը `գերմաներենը, 14%-ը `ֆրանսերենը, և միայն 7%-ը ռուսերենը: Եվրապական մայրցամաքում գոյություն է ունեցել 225 բնիկ լեզուներ, որոնցից 2/3-ը կամ մահացել է կամ ձուլվել է մեկ այլ լեզվի:
Եկեք մենք էլ սիրենք ու պահպանենք մեր մայրենի ոսկեղենիկ հայերենը, քանզի այն ամենահարուստ լեզուներից մեկն է: Խոսենք հայերեն ու գրենք հայատառ սոցցանցերում, բլոգներում, ամենուր: Վերջերս այս մասին գրեց նաև ՀՀ վարճապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries