A+ A A-

Այսօր բոլորի ուշադրության կենտրոնում տարեցներն են

տարեց
1990 թվականին ՄԱԿ-ը որոշեց հոկտեմբերի 1-ը հայտարարել տարեցների միջազգային օր ու այդ օրը ամեն ինչ արվում է, որպեսզի տարեցները լինեն մեր բոլորի ուշադրության կենտրոնում: Քանզի այնպիսի տպավորություն է, որ նրանք դուրս են մնացել հասարակության ուշադրության կենտրոնից, ուստի այս օրը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մենք սիրում ենք մեր տարեցներին:
Այս օրը  հատկապես Երևանաբնակ տարեցների համար քաղաքապետարանը և ՀԵՀ-ն իսկական տոնի կվերածեն: Երևանի 65 տարեցների համար կկազմակերպվի էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայերով: Այն կմեկնարկի ՀԵՀ Աբովյան 50/5  հասցեից, ժամը 11:00-ին: 2010 թվականի դրությամբ  Հայաստանի բնակչության 14.6 տոկոսը 60-նն անց է: Այդ օրը նաև բոլոր 7 տուն-ինտերնատներում նախատեսված է միջոցառումներ, այնտեղ բնակվող 2090 տարեցների համար:
Իսկ ահա աշխարհում այս օրն  անց են  կացվելու փառատոններ, կազմակերպվելու են  տարբերծեր կոնֆերանսներ նվիրված` տարեցների իրավունքներին և ընդհանուր առմամբ խոսվելու է  տարեցների դերի մասին: Ընդհանրապես որքան մարդու  կյանքը համեմատաբար բարեկեցիկ է լինում, նա այնքան երկար է ապրում: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի  մարդը դժգոհ չլինի, որ տարեց է, այսինքն` չմտահոգվի, որ չունի  կյանքի տարրական պայմաններ  ու վայելի իր ծերությունը: Օրինակ 2006 թվականին անց կացվեց «Բարելավել տարեցների կյանքը» միջոցառումների շարքը, իսկ ահա 2008 թվականին`  «Տարեցների իրավունքների» հարցը քննվեց:
Այս օրը նաև հեռուստաընկերությունները, ռադիոները ընտրում են այնպիսի հաղորդումներ, որոնք համապատասխան են տարեցներին, որոնք նրանց կհիշեցնեն իրենց երիտասարդությունը, առաջին սեր, ամուսնություն, երեխաներ ու թոռներ:
Այս օրը նրանց օրն է ու թող իրենք որոշեն, թե ինչպես կցանկան նշել: Մի խոսքով, այսօր բոլորը բաժակ են բարրացնելու Ձեզ համար ու շնորհավորելու  Ձեր տոնը սիրելի տարեցներ:
Հ.Գ. Ես էլ շնորհավորում եմ իմ բլոգի տարեց ընթերցողներին ու ակնկալում նրանց օրհնությունը:  Աստված բոլորիս պահապան լինի:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries