A+ A A-

«Armeniavision». Թամարա Մարգարյանը ներկայացնում է Վայոց Ձորը

ArmeniavisionԱրմենիա Հեռուստաընկերությունը սկսել է մի նախագիծ, որը ևս կբացահայտի Հայաստանի Հանրապետություն դեռևս չբացահայտված տաղանդներին,  խոսքս «Armeniavision»-ի մասին է : Օրեր շարունակ հայ շոու-բիզնեսի ճանաչված երգիչ -երգչուհիները, ընդգրկվելով նախագծի հանձնաժողովի / ժուրիի / կազմում` շրջում էին  մարզերով և տեղում կատարում  ընտրություն` տվյալ մարզում երգող մասնակիցների միջև: Ընտրված մասնակիցները հնարավորություն են ստացել  մասնակցելու գալահամերգին, որը տեղի կունենա Երևանում:
Քանզի այս օրերին Վայոց Ձորում եմ, ուստի հանդիպեցի Վայոց Ձորը գալահամերգին ներկայացնող Թամարա Մարգարյանի հետ: Նա  վայոցձորյան  12 մասնակիցների մեջ միակն էր, ով արժանացավ  ժուրիի բարձր գնահատականին` այսինքն կներկայացնի Վայոց Ձորն  «Armeniavision»-ի գալահամերգին, որտեղ երգելու են բոլոր մարզերի, Երևանի և Արցախի մասնակիցները: Ժուրիի կազմը բավականին ներկայացուցչական էր, Եղեգնաձոր էին  ժամանել Հայկոն, Խորեն Լևոնյանը, Հրաչ Քեշիշյան ու   Արթուր Գրիգորյանը:
Երեկոյան ութն է, ու ես Թամարայենց բնակարանում եմ: Մեկ բաժակ թեյի սեղանի շուրջ ծանոթանում եմ այս երաժշտական ընտանիքին. մեկը նվագում է, մյուսները` երգում, նրանց է միանում նաև տան ամենակրտսեր անդամը` փոքրիկ Դավիթը, որն   արթանացել էր ու միացել մեզ` ավելացնելով մեր ուրախությունը:
Թամարա Մարգարյան`ծնվել է 1994 թվականի հունիսի 28-ին
Ծննդավայրը` Եղեգնաձոր
Կրթությունը` Սովորում է Եղեգնաձորի թիվ երկու հիմնական դպրոցի տասներկուերորդ դասարանում, Սովորել է նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Այժմ Թամարան պատրաստվում է ընդունվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական - վոկալ բաժինը
Սիրում է լսել փոփ երաժշտություն
Սիրում է երգել դասական երգեր
Սիրված գիրքը` «Կամելիազարդ տիկինը»
Սիրելի սպորտաձևը` ձևավոր չմշկասահք
Անի. - Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Armeniavision»-ին:
Թամարա. - Ջերմուկում էի, երբ ուսուցչուհիս զանգահարեց ու հայտնեց «Armeniavision»-իԹամարա Մարգարյան կազմակերպած մրցույթի մասին: Շտապ վերադարձա, քանզի մի քանի օր էր մնում, իսկ ինձ ժամանակ էր պետք մրցույթին ըստ արժանվույն մասնակցելու և, ինչու չէ, հաղթելու համար:
Նախընտրական փուլում երգեցի Լարա Ֆամբիանի երգացանկից ընտրված իմ սիրելի երգը, սակայն, ըստ մրցույթի կանոնների, մասնակիցները պետք է երգեին նաև իրենց համար գրված երգեր: Ես երգեցի երկու երգ ու հաղթահարեցի մարզային փուլը:
Անի. Մինչ այդ ի՞նչ մրցույթների ես  մասնակցել:
Թամարա.  Մասնակցել եմ Մանկական Եվրատեսիլ 2009 –ին,  որտեղ մենք  գրավեցինք  երրորդ հորիզոնականը: Մենահամերգ եմ ունեցել իմ հայրենի Եղեգնաձորում, որտեղ երգել եմ  տարբեր ոճերի երգեր` սկսած դասականից մինչև էստրադա:
Մրցույթները, որոնց մասնակցել է Թամարան, բազմաթիվ էին, և մեզ օգնության եկան շնորհավորագրերը, որոնք նա ստացել է տարբեր տարիների ընթացքում: Թամարան առաջին անգամ բեմ է բարձրացել երեք տարեկանում` մասնակցելով «Ուրախ զանգակներ» մրցույթ-փառատոնին, որտեղ կրկին առաջինն էր: Թամարան մանկուց երգել է նաև շարականներ, նրա կատարմամբ շարականներ հնչել են նույնիսկ Էջմիածնի Մայր եկեղեցիում:  Նա նաև արտագնա համերգներ է ունեցել Բաթումիում:
Անի. -  Ի՞նչ ես ակնկալում «Armeniavision»-ից:
Թամարա. -  Կարծում եմ, որ այս մրցույթը  հիանալի հնարավորություն է ընձեռում ինձ, որպեսզի  իմ երգով աշխարհին ներկայացնեմ իմ սիրելի Վայոց Ձորը: Նշեմ նաև, թե ի՞նչ եմ երգելու «Armeniavision»-ի գալահամերգին: Այնտեղ  կներկայանամ  հատուկ ինձ  համար գրված երգով:  Երգը կոչվում է «Քո ձեռքերը» երաժշտության հեղինակը  Մարո Սիմոնյանն է, խոսքերի հեղինակը` Անահիտ Մաշինյանը: Երգը սիրո մասին է ( ու սկսում է երգել, հեղ.)
Քո աչքերը մեղմ ու խուրունկ,
Քո աչքերը զննող ու զուսպ
Իմ սրտի մեջ քնքուշ ու մեղմ
Մի մեղեդի են արթնացրել:
Այս երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ:
Բոլորս հուսով ենք, որ Թամարայի երգը հոգեհարազատ կդառնա բոլորին, և ունկնդիրները սիրով կքվեարկեն Վայոց Ձորը ներկայացնող Թամարայի օգտին:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries