A+ A A-

Մամուլի «հավաստի աղբյուրներ». հեռանում է «Երևանի դրայվը»` Կարեն Կարապետյանը

Կարեն ԿարապետյանԿարող ենք վստահ ասել, որ երեկ բարդ օր էր համացանցում: Սոցիալական մեդիան, սոցիալական կայքերն աշխատեցին շատ ծանրաբեռնված: Երեկ հոկտեմբերի քսանյոթն էր` չարաբաստիկ ոճրագործության տասերկուերորդ տարելիցը: Կառավարության շենքի մոտ էլ ցույց էր, իսկ ահա համացանցում քննարկվում էր մի գլխավոր խնդիր, այն է` ի վերջո Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարակի դիմում է գրել, թե` ոչ: Թերթերի և էլեկտրոնային մամուլի  «Հավաստի  աղբյուրները» պնդում են, որ այո, քաղաքապետը ներկայացրել է հրաժարականի դիմում, սակայն քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը շրջանցում է այս հարցը, փողքաղաքապետը, ՀՀԿ պատգամավորները նշում են, որ չունեն տեղեկութուն: Սակայն ինչպես ասում է ժողովուրդը. «Առանց կրակ ծուխ չի լինում»:
Մենք արդեն գիտենք, թե ինչքան ուժեղ է սոցիալական կայքերի ուժը, մասնավորապես`Ֆեյսբուքինը: Ու կրկին «գրոհ» է սկսվում քաղաքապետի ֆեյսբուքյան էջում, բայց այս անգամ նրանք հորդորներ ու խնդրանքներ էին: Քաղաքապետի էջի բացումից հետո սա երևի միակ օրն էր, որ չկային բողոքներ, մարդիկ գրում էին միայն բարի խոսքեր ու ամփոփում էին նրա կատարած գործը: Ֆեյսբուքահայերի ճնշող մեծամասնությունը դեմ է քաղաքապետի հեռանալուն.
Aleksey Chalabyan
Հարգելի Կարեն Կարապետյան, հուսով եմ, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ձեր հետ եկած դրական փոփոփոխություններն ակնհայտ էին, և համոզված եմ, որ  գնահատվում են երևանցիների կողմից։
Zohrap Yeganyan
Հետաքրքիր է, հեռանալու դեպքում այս էջը ո՞ւմ կտա Պարոն Կարապետյանը:
Karen Vardanyan
Հարգելի՛ պարոն Կարապետյան, նախ թույլ տվեք երևանցի իմ ընկերների անունիցԿարեն Կարապետյան շնորհակալություն հայտնել այս կարճ ժամանակաշրջանում քաղաքում այսքան դրական փոփոխություններ կատարելու համար: Հասկանալի է, որ Ձեր հրաժարականի պատճառները քաղաքական են, սակայն քաղաքականությունը փոփոխական մի բան է և մենք հույս ունենք Ձեզ տեսնել կրկին` մեր Երկիրը ոտքի կանգնեցնելու գործում:
Narek Aghekyan
Պարոն Կարապետյան, եթե Դուք հեռանում եք, ապա, ենթադրում եմ, որովհետև չեք կարողանում Ձեր պլանները իրագործել: Հետևաբար ինքս եմ հիասթափվում, որովհետև, եթե ձեր նման հզոր մարդը չի կարողանում այս երկրի համար մի լավ բան անել ու մինչև վերջ հասցնել, ապա ի՞նչ կարող եմ անել ես: Անկեղծ ասած` հույս ունեմ, որ այս ամենն իրականությունից շատ հեռու է:
Shur Dabavog
Մեր հասարակությունը շատ մանկամիտ է. մի՞թե ինչ-որ մեկը կարծում է,  որ քաղաքապետը հրաժարական է տվել Ֆեյսբուքում բողոքների կամ վրդովմունքի /երբեմն՝ հիմնավորված/ պատճառով: Նախ, եթե էդքան հարգում եք քաղաքապետին, իրա բառերը հիշեք, նա միշտ էլ ասել է, որ չի վախենում ոչ պոպուլյառ քայլելից եւ քննադատությունից: Ու եթե վախենար՝ Ֆեյսբուքում  էջ էլ չէր բացի:
Ըստ մամուլի, պատճառները կարող են լինել երկուսը.
1. Քաղաքական /օրինակ՝ ՀՀԿ-ի հետ խնդիրներ/
2. Անձնական /օրինակ՝ Մոսկվայում լավ գործ են առաջարկել, անձամբ ես չեմ պատկերացնում, որ Երեւանի քաղաքապետից էլ լավ գործ կա աշխարհում/:
Բայց քաղաքապետը և իր թիմը չեն արձագանքում քաղաքապետի էջում դրված և ոչ մի հաղորդագրությանը:
Այս անգամ ևս ֆեյսբուքահայերը դիմեցին արդեն փորձված միջոցների, նրանք ֆեյսբուքյան հարցի տեսքով գրեցին. «Կցանկանայի՞ք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարվի իր պաշտոնից»։ Ընդհամենը կեսօրին գրված հարցը կարճ ժամանակում տարածվեց Ֆեյսբուքում: Երեկոյան արդեն այդ վիճակագրությանը նայելով կարող ենք փաստել, որ ֆեյսբուքահայերը դեմ են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը լքի քաղաքապետի պաշտոնը: 170 Այո-յին միանգամից հակադրվեցին  1629 Ոչ-եր, որը եկավ փաստելու, որ ինչքան էլ բողոքում ենք Ֆեյսբուքում, միևնույնն է գոհ ենք քաղաքապետի աշխատանքից կամ էլ, ըստ իս, չկա այն մարդը, ում մենք ցանկանում ենք տեսնել քաղաքապետի պաշտոնում: Հիմնականում շրջանառվում են մի քանի վարկածներ, նշեմ նրանցից մի քանիսը.

Կարեն Կարապետյան

  • Կարեն Կարապետյանը խնդիրներ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քանզի քաղաքապետի կատարած աշխատանքները հարուցել են բնակաչության վրդովմունքը:
  • Նրան բավականին լավ աշխատանք են առաջարկել Ռուսաստանում:
  • Ոմանք էլ քաղաքապետին դիտում են, որպես Ռոբերտ Քոչարյանի հուսալի անձ:
  • Քաղաքապետը չի կարողանում իրագործել իր նախագծերը:
Այս շարքը երկար կարելի է թվել, քանզի ինչքան մարդ` այնքան կարծիք: Նշեմ, որ չեն դադարում այդ կոչերը, որոնք գրվում են քաղաքապետի էջում, ոմանք առաջարկում են ավելի գործնական լինել. «Ժողովուրդ, եթե իսկապես չենք ցանկանում որ մեր սիրելի քաղաքապետը հեռանա, եկեք լսելի դարձնենք մեր ձայնը, գնանք քաղաքապետարանի մոտ ու դեմ լինենք հրաժարականին: Թող բոլորը տեսնեն, որ երևանցիները ոչ միայն դժգոհելու համար կարող են միասնական հավաքվել, այլ նաև սիրելի  քաղաքական գործչի հրաժարականի դեպքում»:
Ինչքանով հասկացաք համացանցում իրոք եռուն օր էր, սակայն հեռուստաընկերությունները շարունակում են լռել, սակայն այս լռությունը կարող է մարդ սպանել, քանզի մարդիկ ևս մահանում են չտեղեկացվածությունից:

Կարեն Կարապետյան

Մամուլն ու շտապողներն արդեն հայտնում են նոր քաղաքապետի անուն-ազգանունը, ինչպես նախորդ անգամ այս անգամ ևս կա մեկ անուն`  Տարոն Մարգարյան…նախորդ անգամ Տարոն Մարգարյանն ընդհունում էր շնորհավորանքներ, սակայն հայտնվեց Կարեն Կարապետյանն ու…
Այս ամիս Գուգլում ամենաշատ փնտրվող անունը կլինի Կարեն Կարապետյանը, իսկ ահա  ֆեյսբուքի նրա համախոհները կփոխեն իրենց  անձնական նկարները ու մամուլից կհեռանա  «Երևանի Դրայվը» կամ այն մարդը, ով պետք է այնքան ծառ տնկեր, որքան մուսկուլ ուներ: Մի շարք հասարակական կազմակերպություններ նրան կշնորեն «տարվա մարդ» կոչումը: Ու այքանով կվերջանա այս պատմությունը ու Կարեն Կարապետյանը կմնա մեր հիշողություններում մարդ, ով հիսուն դրամանոց մետրոն դարձրեց հարյուր, փորձեց կարգավորել քաղաքային տրանսպորտը, մարզային տրանսպորտի կանգառները տեղափոխեց քաղաքի ծայրամաս,  երևանյան մանկապարտեզները դարձրեց անվճար, ներկեց քաղաքը երփներանգ, կառուցեց մի շարք վերգետնյա անցումներ, քաղաքը մաքրեց կրպակներից, փողոցները` գովազդային վահանակներից ու ...... հեռացավ:
28.10.11
Սիրելի երևանցիներ,
Հարգելի գործընկերներ,
Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Այն պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով, որոնցով հանրությանը ուշադրությունը չեմ ուզում զբաղեցնել:
Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ , և հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ , որ այն որևէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով:
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Երևանի ավագանուն ՝ ինձ վերապահված վստահության համար, ինչը ես քաղաքապետի լիազորությունների շրջանակում փորձել եմ արդարացնել:
Շնորհակալություն բոլոր երևանցիներին, քաղաքապետարանի թիմին, բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին, որոնք սատար կանգնեցին մեր նախաձեռնություններին ու ծրագրերին:
Միաժամանակ ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաև այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը և հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված:
Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, և դեռ շատ բան ունենք անելու միասին, և անելու ենք մեր սիրելի Երևանի ու մեր երկրի համար:
Կարեն Կարապետյան
Հ.Գ. Նկարներից դատելով կարող ենք ասել. ,, Ամենասիպո քաղաքապետը հենց մեր քաղաքապետն է եղել'': {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries