A+ A A-

7 միլիարդ մարդ` Երկրի վրա

երեխաՄԱԿ-ը և աշխարհն այսօր դիմավորեցին աշխարհի  7 միլիարդերորդ բնակչին… Նա ծնվեց ու ահազանգ հնչեցրեց, որ մոլորակն ունի լուրջ մտահոգություն: Մտահոգություններ, որ Երկիր մոլորակն արդյո՞ք կարող է կերակրել 7 միլիարդ մարդու, թե` ոչ: ՄԱԿ-ը խորհրդնշային այս ծնունդով ցանկանում է ապացուցել, որ եթե ամեն ինչ ճիշտ բաշխվի 7 միլիարդից ավելի բնակչություն կարող է ապրել Երկրի վրա: Բնակչությունը` հատկապես վերջին տասնամյակում, աճում է բավական արագ տեմպերով, իսկ այժմ նշեմ թվեր` համոզվեք ինքներդ: 25 տարի առաջ Երկիր մոլորակում ապրում էր 5 միլիարդ մարդ, այսօր` 7 միլիարդ, իսկ 2100 թվականին Երկրի բնակչության թիվը, ըստ ՄԱԿ-ի, կհատի 10 միլիարդի սահմանը:
Բայց արդյո՞ք բնությունն ունի այդքան ջուր, բնական պաշարներ, քանզի Երկիր մոլորակումերեխա, երբեք այդքան մարդ չի ապրել, որքան` այսօր: Սակայն մի շարք մասնագետներ կարծում են, որ այո՛, Երկիրը կարող է կերակրել բոլորին, քանզի մենք այնքան էլ շատ չենք, քանզի եթե բոլորս` 7 միլիարդս, ուս ուսի կանգնենք իրար կողքի մենք կզբաղեցնենք  Լոս Անջելեսի  չափ տարածք, իսկ ինչքա~ն լոսանջելեսներ կարող ենք տեղավորել Երկրի վրա: Այնպես որ, պետք է խնայողաբար օգտագործել ամեն բան ու բոլորս կօգտվենք բնության բարիքներից:
Նշենք, որ խորհրդնշական 7 միլիարդերոդ բնակիչներ շատ եղան, քանզի աշխարհում յուրաքանչյուր վայրկյանում  լույս աշխարհ է գալիս 200 երեխա, սակայն բոլոր 7 միլիարդերոդ երեխաները նվերներ ստացան ու շնորհավորանքներ: Օրինակ` Ռուսաստանում երեք 7 միլիարդերորդ երեխա լույս աշխարհ եկավ: Մասնագետները, ըստ հաշվարկների, կարծում են, որ 7 միլիարդերոդ երեխան նման կլինի չինացու, տարեկան կվաստակի 12 հազար դոլար գումար: Հայաստանի Հանրապետությունում ծնելիության հետ կապված խնդիրներ կան, եթե այսպես շարունակվի մենք ծերացող երկիր կհամարվենք: Շատ ընտնիքներ նույնիսկ չեն մտածում երրորդ երեխայի մասին, մեկ երեխա, լավագույն դեպքում` երկու, ահա մեր ընտանիքների որոշումը:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries