A+ A A-

Բացի՛ր հոգուդ աչքերը. ես կտեսնեմ դա

կույրՆոյեմբերի 13. Օր, որը մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս ուշադիր լինել մեզ հետ ապրող կույրերին կամ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ: Օրինակ` Ռուսաստանում ապրում է մոտ 275.000 կույր, սակայն կույր մարդակնց թիվը օրեցօր ավելկանում է Երկրագնդի վրա, ուստի էլ ավելի ուշադիր պետք է լինենք նրանց հանդեպ: Քանզի նրանք առանց այդ էլ մեկուսացված են ապրում, սակայն շատ տեսողական խնդիրներ ունեցող կամ կույր մարդիկ կան, որ աշխատում են, ստեղծագործում: Օրինակ` Մեծ Բրիտանիայում եղել է կույր նախարար, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Բացնալալան ևս կույր է, Բելգիայի խորհրդարանում երեք քաղաքական այրեր կույր են..այս շարքը կարելի շարունակել,սակայն այս մարդիկ գալիս են ապացուցելու, որ կորցրել են տեսողությունը, բայց ոչ երբեք լավատեսությունը…
կույր
Շատերն իրենց ասպարեզում բացառիկ մարդիկ են. մարդկությանը հայտնի են բազումկույրնկարիչներ, քանդակագործներ, արվեստագետներ, երգիչ- երգչուհիներ, բայց չի կարելի ասել, որ ամեն ինչ, որ մենք դասավորել ենք Երկրի վրա հարմար է են  նրանց…վերջին տեխնիկական հնարավորությունների շնորհիվ բազում եվրապական ճանապարհների լուսարձակներ հատուկ ձայներ են արձակում կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, վարժեցված շների օգնությամբ են կույրերը տեղաշարժվում են:
Մինչև 18-րդ դարն աշխարհը չուներ կույերերի համար դպրոց, քանի որ չուներ նաև կույրերիկույր համար այբուբեն: Այս ամենը պետք է լուծեր մի մարդ` Վալենտին Հաույը, որը և լույս աշխարհ եկավ  1745 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում: Նա դարձավ հայտնի մանկավարժ և Փարիզում,  Սանկտ Պետերբուրգում և այլուր բացեց կույրերի համար առողջարան-դպրոցներ: Առաջին դպրոցը նա բացեց 1784 թվականին Փարիզի իր բնակարանում  և դա արեց առանց կառավարության և անհատների աջակցությամբ: Դպրոցի առաջին աշկաերտին` Ֆրանսուա դե Լեզուերին, Վալենտին Հաույը նկատել է եկեղեցու բակում, այնուհետև ևս 11 անօթևան երեխա միացան նրան:
Վալենտին Հաույը կրթությունն իրականացնում էր գիտկան հիմքի վրա: Նա մշակել է «յունիքլ» տեսակի տառատեսկներ,  որոնց շնորհիվ կույրերը կարողացան  կարդալ տպագիր մամուլը, գրքերը… Եվ հիշեցնենք, որ նա այս գյուտն արել է մինչև Լուի Բրայլի կողմից ստեղծված կույրերի այբուբենը, որը մեծ տարածում է գտել աշխարհում: 1803 թվականին Ալեքսանդր Առաջինը կույրՎալենտին Հաույին հրավիրում է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի նա այնտեղ բացի կույրերի համար դպրոց ու իրականացնի կրթությունը: Եվ, ըստ օրենքի, այդ դպրոցը ստացավ պետական աջակցություն, ու սա դարձավ հիմք կույերի կամ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ուսումնական հաստատությունների հիմնման համար:
Երևանում նոյեմբերի 13-ին` կույրերի միջզգային օրը, տեղի կունենա «Տեսնելը դժվար չէ. միայն hարկավոր է նայել»խորագրով քայլերթ: Քայլերթի ընթացքում անցորդներին կբաժանվեն թղթե ակնոցներ, որի վրա գրված կլինի «Բացի՛ր հոգուդ աչքերը. ես կտեսնեմ դա» բառերը : Քայլերթը կմեկնարկի  նոյեմբերի 13-ին,  ժամը` 16.30-ին,  Թամանյանի արձանի մոտից և կքայլեն մինչև  Հանրապետության Հրապարակ, որտեղ մարդիկ կդիտեն բեմկանացում ձեռնափայտով մարդուն ճանապարհ տալու մասին:
Հ.Գ. Մարդկությանը հայտնի կույերին անդրադարձել էր նաև իմ գործընկերուհի Mari Love-ը այստեղ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries