A+ A A-

Երկրպագուն «Մթնշաղ»-ից մեկ դրվագ դաջեց իր մեջքին

Երկրպագուն «Մթնշաղ»-ից մեկ դրվագ դաջեց իր մեջքինԱյն, որ կան մարդիկ ովքեր ապրում են հանուն իրենց կուռքերի, դա փաստ է : Ոմանք էլ պատրաստ են ամեն խենթության հանուն նրանց կամ մարդիկ, ովքեր այսպես գոնե իրենք իրենց կապացուցեն այն մեծ սերը, որ տածում են իրենց կուռքերի հանդեպ: Ոմանք նկարներ են փակցնում իրենց սենյակի պատերին, ոմանք ինչ-որ մասունքներ են պահում, իսկ երրորդները իրենց մարմնին դաջում են իրենց կուռքեր, որ միշտ իրենց հետ լինեն, թե մտքում, թե մարմնում: Սակայն հոգեբանները պնդում են, որ սա հատուկ է դեռահասներին, սակայն ամեն բան փոխվել է աշխարհում, այդ թվում սա` ֆանատ լինելը տարիք ու սեռ չի ճանաչում:

«Մթնշաղ» ֆիլմի  հիսունամյա անգլուհի երկրպագուհին 46 ժամ անց կացրեց տատու սրահում և իր մեջքիԵրկրպագուն «Մթնշաղ»-ից մեկ դրվագ դաջեց իր մեջքին հատվածում դաջեց «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր հերոսներին: Նա այդ ամենը կատարեց ֆիլմի վերջին` չորրորդ մասի պրեմերիային ընդառաջ, որը տեղի ունեցավ Լոնդոնում: Անգլուհին, որ  աշխատում է սուպերմարկետում, ընդհանուր առմամբ հինգ դաջվածք ունի Ռոբերտ Պատինսոնին նվիրված, որը ֆիլմի գլխավոր դերակատարն է: Դաջվածքում երևոմ են նաև գայլ` Էդուարդ Կալլենը և Քրիստին Ստյուրատը: Կինն այս ամենի համար վճարել է 6300 դոլար, սակայն այսքանով չի ավարտվելու, նա այլ դաջվածքներ կանի` հանուն իր կուռքերի: Այս ամենից հետո նա ստացել է նաև Ռոբերտ Պատտինսոնի ստորագրությունը, և նա մտադրվել է այն դաջել իր թևին: Նա պատմում է, որ կինոթատրոնում այս ֆիլմը դիտելուց հետո միայն արտասվել է ու մառացել է նույնիսկ ուտել իր պաղպաղակը:

«Մթնշաղ»-ը նկարահանվել է Ստեֆանի Մայերի  գրքի հիման վրա: Ֆիլմի հեղինակները ենթադրել անգամ չէին կարող այս ֆիլմի հաջողությունները: Մինչ այսօր վաճառվել է 100 միլոն օրինակ սկավառակ և ֆիլմը թարգմանվել է ավելի քանի 38լեզվով: 2008 թվականին թողարկվեց ֆիլմի առաջին մասը, որը դերասաններին բերեց համաշխարհային ճանաչում ու սեր: Սակայն ֆիլմի չորրորդ մասում ավարտվում է ֆիլմը և ֆիլմի սցենարիստները նշել են, որ այլևս ֆիլմը շարունակություն չի ունենալու: Ֆիլմի պրեմերիան տեղի ունեցավ նոյեմների 17-ին, հուսանք, որ շուտով մենք էլ կդիտենք ֆիլմի վերջին մասը: Դատելով թրելերից կարող եմ ասել, որ այն շատ գեղեցիկ է ու լեցուն դրամատիկ պահերով:{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries