A+ A A-

Mari Love-ն ու իր մտահաղացմամբ իրականացված էսսեների մրցույթը

Mari LoveՀինգ լավագույնները ընտրված են 32 էսսեներից, ընտրեց կազմակերպիչը` հեղինակ-ստեղծագործող Մարի Հովհաննիսյանը, նա  համացանցում հայտնի է Mari Love անվամբ: Ի՞նչ մրցույթ էր, ի՞նչ է տեղի ունենում, կզրուցենք Մարիի հետ:
Անի Սմբատյան. Ողջույն Մարի, ինչո՞ւ քեզ մոտ  ծագեց նման միտք, կազմակերպել էսսեների մրցույթ:
Mari Love. Ինքս մեկ տարուց ավել է, ինչ վարում եմ բլոգ, գրում եմ պատմվածքներ, էսսեներ հիմնականում սիրո և անհատի անձնական զգացումների մասին: Ունեմ շատ ընթերցողներ, ովքեր հավանում են իմ գրելաոճն ու արծարծած թեմաները: Շատ հաճախ մեկնաբանություններում կարդում եմ, որ մարդիկ ասում են, թե իմ գրածները որքան հոգեհարազատ են նրանց, կարծես գրել եմ այն, ինչ իրենք են մտածում: Եվ մի միտք ծագեց. իսկ ինչո՞ւ ընթերցողներիս հնարավորություն չընձեռեմ արտահայտվել և թղթին հանձնել այն, ինչ կատարվում է նրանց հոգում: Այսպես ծագեց էսսեների մրցույթի գաղափարը: Մրցույթը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլում ֆեյսբուքյան «Սիրում եմ» էջումս տեղադրեցի մրցույթի հայտարարությունը: Պահանջվում էր ընդամենն ուղարկել սիրո և անհատի ներաշխարհի թեմաներով էսսեներ: Մրցույթին հայտ ներկայացրեց 32 մարդ, որոնցից պետք է ընտրեի հինգ լավագույնին: Սկզից ինձ թվում էր, թե բադ ընտրություն կլինի, սակայն նշեմ, որ այն իրականում այդքան էլ բարդ չէր: Ցավալի փաստ է, բայց էսսեների գերակշռող մասում տիրում էր «հայկական ավանդական ողբը»: Անընդհատ ցանկանում էի գտնել ինչ-որ լավատեսական աշխատանք, սակայն դրանք, ցավոք, շատ-շատ քիչ էին:
Անի Սմբատյան. Լավագույն հինգ աշխատանքները, ըստ քեզ, ունեին ամեն դեպքում խմբագրման կարիք:
Mari Love. Ես ինքս երբեք չեմ խմբագրում իմ ստեղծագործությունները, գրելուց հետո միայնԷսսեների մրցույթ վերընթերցում եմ` շտկելու կետադրական և տառային բացթողումները, ուստի ինձ իրավունք չեմ վերապահել ինչ-որ բան փոփոխել հաջորդ փուլ անցած աշխատանքներում:
Անի Սմբատյան. Ժուրի կազմում միայն դո՞ւ էիր, իսկ չէի՞ր ցանկանա, որ ժուրի կազմում լինեին նաև ավելի փորձառուները:
Mari Love. Այսպես ասած ժյուրիի կազմում ես և շատ մոտ ընկերս էինք, ով նույնեպես ստեղծագործում է: Գուցե և որոշ չափով սուբյեկտիվ ենք եղել, սակայն քանի որ մրցույթի գաղափարն ինձ է պատկանում, ես ի սկզբանե որոշել էի հաջորդ փուլի համար ընտրել այն աշխատանքները, որոնք ինձ էին հոգեհարազատ: Ես ընտրել եմ ոչ թե որպես գրող, այլ որպես ընթերցող:
Անի Սմբատյան. Ինչպե՞ս է ընտրվելու լավագույնը և ի՞նչ է սպասվում լավագույններին:
Mari Love. Այժմ ընթացքի մեջ է երկրորդ փուլը, որը կավարտվի դեկտեմբերի 11-ին: Իմ` Սիրում եմ , բլոգում տեղադրվել են լավագույն հինգ մասնակիցների էսսեները, և այժմ ընտրելու հերթն ընթերցողներինն է: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում էսսեն կհավաքի առավելագույն Facebook-յան like և օդնոկլասսնիկյան класс: Մրցույթի հիմնական նպատակը գրական խոսքի զարգացումն էր, մարդկանց հավատ ներշնչելը, որ ամոթ չէ ստեղծագործել, գրել սեփական զգացմունքների մասին և դրանք կիսել մյուսների հետ: Ինձ աջակցելու եկան մրցույթիս հովանավորները` Beeline ընկերությունը և Sean's AlcoHall բարը, որտեղ էլ կկայանա հանդիպումը մրցույթի հաղթողի հետ, ով մրցանակ կստանա ինչպես ինձնից, այնպես էլ Beeline-ից:
Անի Սմբատյան. Մրցույթը շարունակակա՞ն է լինելու կամ գոնե` ամենամյա:
Mari Love. Այժմ շատ ոգևորված եմ, որովհետև, ճիշտն ասած, այսպիսի աշխուժություն չէի ակնկալում: Գուցե մյուս տարի արդեն կազմակերպվեն թեմատիկ մրցույթներ, կցանկանայի տեսնել ավելի լավատեսական գործեր: Գուցե չսահմանափակվեմ միայն էսսեներով, վերջիվերջո արվեստն ունի բազում այլ դրևսևորումներ, իսկ ես սիրում եմ արվեստը: Արվեստը մարդկանց բարի է դարձնում...
Անի Սմբատյան. Եվ վերջում,ի՞նչ կհավելես…
Mari Love. Կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և այն մարդկանց, ովքեր աջակցում են ինձ մրցույթի կազմակերպման գործում: Շնորհակալ եմ մրցույթի հովանավորներին և բլոգիս ընթերցողներին, ովքեր այս անգամ արդեն հանդես են գալիս որպես ամենաանաչառ ժյուրի :
Հ. Գ. Ուշադրությամբ կհետևեմ ու ամեն ինչ կպանմեմ ձեզ, ի դեպ  Մարին նաև ինձ խոստացել է, որ ես ականատես կլինեմ մրցանակաբաշխությանը, ու այդ մասին կպատմեմ նաև ձեզ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries