A+ A A-

Հայկ Պետրոսյան. Կհանդիպենք անպայման

Հայկ Պետրոսյան, Հովհաննես Իշխանյան, Անի Սմբատյան, Երեկ Հայկ Պետրոսյանը «Ուլիխանյան» ակումբում հրաժեշտ տվեց իր ընկերներին ու մարդկանց, ովքեր  եկել էին վերջին անգամ լսելու ու հրաժեշտ տալու Հայկ Պետրոսյանին… Հայկը բեմ բարձրացավ գրեթե մեկ ժամ ուշացումով, դե իհարկե, մեղքի բաժինը հայ հանդիսատեսինն է, նա ինպես միշտ, ակումբ է գալիս գրթե կես ժամ ուշացումով: Սակայն ոչինչ չխանգառեց լավ ու հիանալի ելույթի համար: Հայկը օրեր անց արդեն Ազգային բանակում կլինի:
Հայկը իրոք հուզված էր: Նա,  որպես օրինակ,  միշտ հիշում էր Շառլ Ազնավուրին, ու ինչպես Ազնավուրը գրել ու երգեց  իր կեսագրական երգը, Հայկը ևս ետ չմնած ու ներկայացրեց Հայկ Պետրոսյանի կենսագրությունը` երգի տեսքով: Երգով նա փաստեց, որ ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդու պարագայում,  իր սիրտ աղջիկներըՀայկ Պետրոսյան կարող են մուտք գործել ստամոքսով: Երգում նա խոսեց նաև ընկերներին ու նշեց, որ իր ֆեյսբուքյան ընկերները  հազարից ավելի են, իսկ կյանքում 3,4,5 ընկեր ունի` ոչ ավելի:
Հայկն իր երգերում խոսում էր ամեն բանի մասին, ինչ հուզում է իրեն: Նա նաև խոսում է համացանցում իշխող մթնոլորտի մասին. «Որ կայքը բացում եմ տկլոր աղջիկներ, տկլոր Ջենիֆեր Լոպես, տկլոր  Անժելա Սարգսյան, կարծում եք նախանձում եմ չեմ ու չէ»:
Դե ինչպես հայ տղամարդ կլինեն դեպքեր , երբ հարբած տուն կմտնես ու …զզվում եմ քեզնից, մարզանք արա նիհարիր, հայլու առջև կանգնիր, հարդարվիր…
Օգնության է գալիս և կիթարը ու Հայկը խոսում է  նաև իր մասին: Նրա երգերում կար հումոր, կար խորհուրդներ, կար նաև տխրություն…Ամեն երգ երգելուց առաջ նա պատմում էր այդ երգի նախապատմությունը: «Եղել են դեպքեր, երբ նա  այնքան պարեցի, որ իմ քրտինքով վաստակեցի համբույր. համբույրը պետք է վաստակել հալալ քրտինքով»:  Հայկ Պետրոսյանը վերջին խոսքում նշում է , որ անպայման կհանդիպենք, անպայման:
Հ.Գ. Դե ինչ սիրելի Հայկ, քեզ բարի ծառայություն, բարի վերադարձ եմ մաղթում ու շնորհակալություն հայտնում գեղեցիկ երեկոյի համար:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries