A+ A A-

Ինչպե՞ս են պատրաստվել ու ի՞նչ են ակնկալում Ձմեռ պապիկից Անին, Արմանն ու Անուշիկը

Անի ՔոչարԺամեր են մնացել, որ ի վերջո մենք կճանապարհենք Հին տարին և կդիմավորենք Նոր տարին: Իսկ թե ինչպե՞ս են  պատրաստվել Անի Քոչարը, Արման Մարգարյանն ու Անուշիկ Ալավերդյանն ամանորին, զարդարե՞լ են արդեն տանածառը, թե` ոչ,  տա՞նն են նշելու, ի՞նչ նվեր են ակնկալում Ձմեռ Պապիկից և ի՞նչ կմաղթեն նրանք մեզ, կիմանանք քիչ անց:
Անի Քոչար /,,Ես'' ամսագրի գլխավոր խմբագիր/. Այս տարի արտառոց Նոր տարի է ինձ համար, իմ բալիկը փոխեց իմ ամանորը: Ես կատակով նշում եմ, որ 25 տարվա ընթացքում այս Նոր տարին ինձ համար «տնական» Նոր տարի է լինելու: Այս տարի ես տանն եմ լինելու, չեմ մասնակցել գնումներին, տնային աշխատանքներին, այլ ամբողջ ժամանակս անց եմ կացրել որդուս հետ: Ամանորն իմ ամենասիրելի տոնն է: Մեծ հաճույքով դիտում եմ արդեն նոր ու բազմիցս դիտած

Անի Քոչար ամանորյա մուլտֆիլմներն ու ֆիլմերը: Այս պահին հայրական տանն եմ ու մինչ  որդուս 40-ն այստեղ կլինեմ, որպեսզի առաջնեկիս խմամելու հարցում մայրս ինձ օգնի:  Մի քանի օր առաջ արթնացա ու արդեն տեսա մեր տունն ու տոնածառը զարդարված, ամեն ինչ մայրիկս ու քույրիկս էին զարդարել:

Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որոնք տոնածառը ու տունը զարդարում են հենց դեկտեմբերի 31-ին, քանի որ կարելի է դա անել օրեր առաջ ու դրական լիցքերով ու տոնական տրամադրությունն ապահովվել օրեր առաջ: Մենք ստացել ենք արդեն մեր ամանորյա նվերը, խոսքս, իհարկե, մեր որդու մասին է: Նախորդ տարի իմ ամանորյա երազանքն արդեն իրականացել է, ես երազում  էի, որ այս տարի մենք բալիկ ունենայինք ու 2012-ի նախաշեմին իրականացավ իմ ու ամուսնուսնվիրական  երազանքը: Իսկ 2012 թվականի բոլոր երզանաքներս կապված են որդուս  և մեր նորաստեղծ ընտանիքի հետ: Ցանկանում եմ, որ մեր նորաստեղծ ընտանիքը տեղափոխվի նոր բնակարան: Առողջություն եմ մաղթում փոքրիկիս ու ամուսնուս, ինչպես նաև բոլորին: Ես լավ գիտեմ առողջության արժեքը, որը շատ եմ կարևորում, եթե մարդ չունենա առողջություն, ապա ինքը չի կարող ոչինչ ստեղծել: Բոլորին մաղթում եմ , որ առողջ լինեն, թե՛ հոգով, թե՛ մարմնով, թե՛ սրտով… ու զարթնեց փոքրիկ Դավիթիկը ու մենք այսքանով եզրափակվեցինք:
Արման ՄարգարյանԱրման Մարգարյան /հաղորդավար/. Այս նոր տարին (չհաշված բանակային 2 տարիները) ընտանիկից հեռու եմ անցկացնելու, քանի որ հիմա Մոսկվայում եմ գտնվում:  Արդեն 4 տարի է  այստեղ եմ , ամեն տարի պարտադիր Ամանորին վերադառնում էի  Հայաստան, բայց այս տարի չստացվեց: Նոր տարվա գիշերե լինելու եմ Մոսկվայից մի քիչ հեռու գտնող  շատ հայտնի մի հանգստավայրում: Տոնացառ չեմ զարդարելու , քանի որ տանը չեմ լինելու Ամանորին , հունվարի  3-ին էլ վերադառնալու  եմ Հայաստան: Ձմեռ  պապից միշտ նույնն եմ ուզում .. ուզում եմ , որ մարդիկ բարիանան, սիրեն իրար, ու լավ լինեն: Բոլորին մաղթում եմ լավ նորություններով և իրադարձուտյուններով լի տարի լինի 2012 թվականը:
Անուշիկ Ալավերդյան
Անուշիկ Ալավերդյան /երգչուհի/. Այս տարի այդքան ել մեծ  ոգևորությամբ չեմ սպասում ամանորին.չգիտեմ թե ինչու, բայց ամեն դեպքում պատրաստվում եմ: Տոնածառը վաղուց  եմ  արդեն զարդարել, տունը նույնպես զարդարում ենք. ինձ հետ տարբեր իրեր եմ բերել արտերկրից` տունը զարդարելու համար: Սիրում եմ, երբ գեղեցիկ և օրիգինալ է լինում տան զարդարանքը: Ձմեռ պապիկից հաջողակ տարի եմ ակնկալում.այս ցանկությունս յուրաքանչյուր Ամանորի գիշեր մտապահում եմ: Բոլորին մաղթում եմ,  որ անպորձանք տարի լինի   ու առողջ լինեն:
Հ.Գ. Մենք ևս շնորհավորում ենք բոլորին, առողջություն ենք մաղթում ու անակնկալներով լեցուն տարի:
Հ.Գ. Անի Քոչարի  լուսանկարները` Անի Քոչարի անձնական արխիվից:
Արման Մարգարյանի լուսանկարը` Արման Մարգարյանի անձնական արխիվից:
Անուշիկ Ալավերդյանի լուսանկարը`  NEW ART-STUDIO:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries