A+ A A-

Մենք բոլորս ունենք ինչ-որ բան փոխելու ցանկություն

ԵրաժշտությունՇատ հետաքրքիր թեմա է, բայց միաժամանակ չեմ վախենա նշել, որ պարզունակ կլինի բովանդակությունը: Մի քանի տարի է արդեն գլխումս պտտվում է  կյանքում ինչ-որ բան փոխելու գաղափարներ, սակայն նրանք դեռ գաղափարներ են, կարելի է ասել, որ ես անցնում եմ այսօր երկրորդ փուլին` գրում եմ դրա մասին, իսկ երրորդ փուլը կլինի այն, որ նրանք կատարվեն:
 

Ես այնքան էլ փող չունեմ, բայց ոչ  էլ քիչ փող ունեմ: Բավական է ապրելու համար: Իմ աշխատանքը այնքան էլ հետաքրքիր չէ, սակայն այնպես էլ չի, որ լացելով եմ գնում աշխատանքի: Կամ այսպես` իմ աշխատանքը ձանձրալի չէ, սակայն այնպես չէ, որ հետաքրիր է:

Մի քիչ տարբերություն կա ինձ համար: Իմ աշխատանքով ես զբաղվում եմ 17 տարեկանից, բայց այնպես չի, որ այլ աշխատանքներ չեմ փնտրել, որ ավելի բարձր վարձատրվեր: Եղել են, որ մի քանի ամիս այլ աշխատանքներով եմ զբաղվել, որոնք ավելի շահավետ էին, սակայն կրկին ետ եմ վերադարձել իմ աշխատանքին: Չգիտեմ, հաճախ եմ հարցնում, համոզում, թե Անի լա՞վ ես մտածել, իրոք սա է քո երազանքը, վե՞րջ, դու չե՞ս ցանկանում այլևս փոփոխություններ:

Իսկ եթե լինեն այդ փոփոխությունները, գուցե կորի՞ հետաքրքրություները:
Ես այս ամենը չեմ գրում նրա համար, որ պարծենամ, բնավ: Ուղղակի միշտ ինձ թվում է, որԵրաժիշտներ մենք` մարդիկ,  ցանկանում ենք  ինչ-որ բան փոխել մեր կյանքում, մեր  աշխատանքում,  մեր շրջապատում, մեր մեջ: Եվ այս  ցանկությունները պետք է ողջունել: Քանի որ, եթե չլինեն նպատակներ ձգտումներ,  ապա դուրս կգա, որ մարդն ապրում է առանց նկրտումների ու նպատակների: Ու այս պահին հիշեցի մի մարդու, որը Գովազդային հսկայական գործակալության տնօրեն էր, նա ուներ հաճախորդներ` նույնիսկ ճգնաժամային ամիսներին: Նա հարցազրույցներում չէր էլ հրաժարվում, որ ունի բավականին գումար, կարողություն, վերջիվերջո, նա հինգ տարի այս աշխատանքն է կատարել: Ու նա մի օր իր աշխատակիցներին հետևյալն է ասել. «Շատ շնորհակալ եմ բոլորիցդ: Դուք բոլորդ մեծ աշխատանք եք կատարել ընկերության համար: Իսկ այժմ ես պետք է հեռանամ ընկերությունից ու իմ զբաղեցրած պաշտոնից: Ես ցանկանում եմ  ակադեմիայում սովորել երաժիշտի մասնագիտությունը»: Նրա ընկերները պնդում էին, որ սա «պոնտ» չէր, այլ ուղղակի ցանկություն: Պարզապես սիրտը ցանկանում էր, իսկ միտքը թույլ էր տալիս դա իրագործել:
Կարծում եմ, կամ գուցե և համոզված եմ, որ շատերը չգիտեն, թե ինչ է «дауншифтинг»-ը:
Իմ սահմանումն այսպես է. «дауншифтинг»-ը միտումնավոր ակտ է հրաժարվելու նյութական հարստությունից, հօգուտ պակաս վճարվող, սակայն սիրելի աշխատանքի: Եթե Պողոսը աշխատել է գանձապահ, բայց դարձել է երաժիշտ, ուրեմն նա սիրել է երաժշտությունը, հենց  սա «дауншифтинг»-ը: Կամ եթե ես լինեի մենեջեր, սակայն հետագայում սովորեի ռեժիսորայի բաժնում ու սպասեի այն փայլուն ապագային, որ ես շուտով գեղեցիկ ֆիլմ պետք է նկարեմ, ուրեմն ես Դաունշիֆտինգի իսկական կրողը կլինեի: Դաունշիֆտինգը մերժում է պարտադրված երևույթները, Անտեսանելի ձեռքերը` շուկայական հարաբերություններում: Դաունշիֆտինգի ցանկությունն այն է, որ մարդը գտնի ինքն իրեն, իր եսը: Դաունշիֆտինգն ինչու չէ դրական նշան է  մարդու զարգացման, ինքնակառավարման բարելավման:
Բայց կա հակառակ երևույթը, երբ միլիոնավոր մարդիկ աշխատում են հանուն նյութականի և նրանք գուցե և չեն զարգացնում իրենց երևակայության մեջ ապրող լավագույն մասնագետներին` բժիշկներին, նկարիչներին, երաժիշտներին: Այն անգլիական առակը հիշո՞ւմ եք, որ եթե այդ ժամանակաշրջանում պատերազմ լիներ ապա դիմացի նկուղում աշխատող  կոշկակարը պետք է գեներալ լիներ,սակայն նա չգիտեր, որ իր կոչմամբ նա գեներալ է, և ոչ երբեք կոշկակար, սակայն նա ճիշտ ժամանակին լույս աշխարհ չէր եկել ու նա այսօր կոշկակար է, սակայն` գեներալի հպարտությամբ:
Հաճախ մենք մեզ ասում ենք, ախր ինչպե՞ս պետք է աշխատենք, չէ որ մենք չենք սիրում մեր աշխատանքը, ախր մեր  երազանքներն այլ էին: Բայց կարող են լինել նաև դեպքեր, երբ մեր ցանկությունները փոխվեն, թե դեպի լավը, թե դեպի վատը:
Դաունշիֆտինգ չի այն, որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում հագնել մեկ միլիարդ դոլարանոց հարսանյաց հագուստ, կամ լողալ աշխարհի չորս օվկիանոսներում, ընդունել ամենա-ամենա-ամենա արևայրուքը:
Եկեք գրեք այն ամենը, ինչը ցանկանում եք փոխել շրջապատում , Ձեր մեջ ու ինչու չէ` մեր բլոգում:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries