A+ A A-

Ֆուտբոլային հանդիպումներ, որոնք վերածվեցին ֆուտբոլային պատերազմների

ՖուտբոլՖուտբոլային հանդիպումները երբեք չպետք է համեմատել պատերազմների հետ, սակայն լինում են դեպքեր, երբ ֆուտբոլային հանդիպումները վերածվում են զանգվածային անկարգությունների, ծեծկռտուքների ու ինչու չէ նաև պատերազմերի` երկու թիմի ֆաների մասնակցությամբ, որի ընթացքում զոհվում են մարդիկ: Բարեբախտաբար մեզ մոտ այդպիսի դեպքեր չեն գրանցվել, սակայն աշխարհում եղել են ֆուտբոլային հանդիպումներ, որոնք մահվան ելոքվ են ավարտվել շատ ֆուտբոլասերների համար: Պատմության մեջ են մտել հատկապես առավել սարսափելի 5 ֆուտբոլային հակամարտությունները:

5. Նեապոլ (Իտալիա)- 1955 թվականին, Նեապոլի «Սան - Պաուլո» մարզադաշտում մեկնարկեցՖուտբոլային անկարգություններ «Նեապոլ» - «Բոլոնիա» ֆուտբոլային հանդիպումը: Ամբողջ խաղի ընթացքում լարված  էր հադիսականը, թվում էր մի սխալ ու մարզադաշտը կպայթի, հենց այդպես էլ եղավ, երբ մրցավարը 11-մետրանոց հարաված նշանակեց տանտերերի դարպասին: Հենց այդ պահին տեղի ունեցավ բախում ոստիկանության և հանդիսականների միջև: Ոստիկանությանը որոշ չափով հաջողվեց մեղմել ֆուտբոլասերներին: Սակայն ամեն դեպքում եղան բազում  վիրավորներ: Այդ օրվա ընթացքում վիրավորվեցին ավելի քան 152 մարդ, բարեբախտաբար զոհեր չկային:
4. Բունեոս Այսրես (Արգենտինա) – 1968 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցավ "Ривер Плейтом" և "Бока Хуниорс" հանդիպումը: Այս երկու թիմերի երկրպագուները վաղուց էր արդեն միմյանց չէին կարողանում հանդուրժել, սակայն այս ամենը հանգում է ողբերգության. Միմյանց հրմշտելով և փոխադարձ հրաձգության ընթացքում զոհվում է 74 ֆուտբոլասեր, իսկ վիրավորվում է 207-ը:
3. Մոսկվա. Ռուսաստան: 2002 թվականին Ռուսաստանի հավաքականը հանդիպում է Ճապոնիայի ֆուտբոլային հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվում է 0:1 հաշվով. Հաղթում է Ճապոնիան: Խաղը ուղիղ եթերով ցուցադրվում էր, պարտությունից հետո ֆուտբոլի ֆանատները զանգվածային անկարգություններ են կազմակերպում Մոսկվայում, այրում են մեքենաներ, ջարդում խանութի ապակիներ: Այս անկարգության ընթացքում զոհվում է ավելի քան  75 մարդ, 45 մարդ տեղափոխվում  է հիվանդանոց, որտեղ ևս մեկ մարդ մահանում է:
Ֆուտբոլային անկարգություններ2. Լիմա. Պերու: 1964 թվական, մայիսի 24: Մոտ 45.000 մարդ հավաքվել էին դիտելու Արգենտինա- Պերու ֆուտբոլային հանդիպումը: Խաղը ընդատված էր, երբ Պերուն խբեց գոլ ու հաշիվը 1:1 դարձավ, ու էդ ժամանակ սկսվեցին անկարգությունները, խանութների ապակիներերի ջարդումը, մեքենաների հրկիզումը, պետությունը ուժեղացրեց ոստիկանության հսկողությունը, սակայն ֆուբոլի ֆաները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ ու պահանջում էին անվավեր համարել խաղը, դրական պատասխան չստանալով` նրանք շարունակեցին անկարգությունները, որի արդյունքում զոհվեցին 318 ֆուտբոլասեր, իսկ վիրավորների թիվը անցնում է ր 500-ը, որոնց մեջ կային մարդիկ, որոնց վիճակը չափազանց ծանր էր:
1.   «Սալվադոր» – «Գվադեմալա». 1969 թվական: Այս ֆուտբոլային ողբերգությունը պատմության մեջ է մտել «Ֆուտբոլային պատերազմ» անվամբ, ֆուտբոլային հանդիպում, որը վերածվել էր իրական պատերազմի երկու երկրների միջև: 1970 թվականի Աշխարհի գավաթին ընդառաջ «Սալվադոր» – «Գվադեմալա» հավաքականները երրոդ անգամ էր ինչ հանդիպում էին, նախորդ երկու հանդիպումներում մեկական հաղթանակներ էին տարել թիմերը, և շատ կարևոր էր այս հանդիպումը: Նախորդ երկու հանդիպումներում և նրանից հետո անընդհատ տեղի ունենում անկարգություններ, իսկ այս հաղթանակից հետո, որ տոնեց Սալվադորի թիմը սկսվեց իսկական պատերազմ, այս ամենին միջամտեցին նաև ԱՄՆ-ն և խաղաղապահ ուժերը, քանզի պատերազմի ընթացքում սպանվել էին ավելի քան 3000 խաղաղ բնակչություն:
Այսքանից հետո կարելի է համարել, որ ֆուտբոլը դուրս է եկել խաղի սահմաններից, այն ապրելակերպ է:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries