A+ A A-

Բոլորը պետք է իմանան

Բոլորը պետք է իմանանԱրդեն 96 տարի է մեր փոքրիկ ազգը ցանկանում է ողջ աշխարհին տեղեկացնել այն արհավիրքի մասին, որը 20-րդ դարի նախաշեմին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում` Եվրոպայի աչքի առաջ: Այսօր էլ հայ ազգը չի չի կորցնում հույսը, որ մի օր էլ կճանաչվի հայերի ցեղասպանությունը: Ճիշտ է Մեծ Եղեռնը Հրեական Հոլոքոստն աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանություններն են, սակայն հայերի ցեղասպանությունը շարունակվում է չճանաչված մնալ:

Ապրիլի ամսին էլ ավելի մեծ եռանդով ենք խոսում հայերի ցեղասպանության մասին, քանի որ մոտենում է ապրիլի 24-ը, երբ թուրքերը` հատկապես այդ օրը հայերին զրկեցին իր ամենաուժեղ զենքից` մտավորականությունից: Հայոց ցեղասպանությունն ընդունել են և դատապարտել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլք:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև շատ պետություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը` 1965 թվականին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն, ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լիբանանը և այլք: Սակայն շատ կան երկրներ ու մարդիկ, որոնք տեղեկացված չեն Հայոց ցեղասպանությունից:

Մեծն Եղեռն`պատմություն, որը թաթախված է արյունով ու ողբով, չի կարող մոռացվել: Անցյալ, որում թաղված է մի բուռ ազգ, չի կարող ողորմության աղբյուր հանդիսանալ: Ապագա, որում ունենք Արևմտյան Հայաստան, ոչ թե սեփական հողերի պահանջ է , այլ` սեփական հողի ու սեփական արյան հանդեպ պատասխանատվության զգացում:

Այսօր մեծ է սոցիլական ցանցերի ուժը, այս հանագամանքը ցանկանում են օգտագործել նաև մեր մի խումբՄեծ Եղեռն երիտասարդները: Նրաք facebook սոցիալական կայքում միացել են ու ստեղծել մի էջ, որի նպատակն է ծանոթացնել իրենց ոչ հայ ընկերներին Հայոց ցեղասպանության մասին: Նախաձեռնության ղեկավար Տիգրան Սաֆարյան. «Անկեղծ ասած ես ամեն տարի միայնակ  շատ ու շատ մարդկանց անգլերեն լեզվով հաղորդագրություն էի գրում ու տեղեկացնում հայերի ցեղասպանության մասին, բայց հասկացա, որ դա այնքան էլ արդյունավետ չէ: Ուստի որոշեցի օգնության հրավիրել իմ facebook-յան ընկերներին, նրանց տեղեկացրեցի ու արդեն մոտ 1500 մարդ միացել է մեզ: Եթե նրանցից մոտ 700 հոգին էլ մասնակցի` մոտ 30 հաղորդագրություն ուղարկելով այլազգի երիտասարդներին, ապա կստացվի, որ մոտավորապես 21,000 մարդ կտեղեկանա Հայոց ցեղասպանության մասին մեր շնորհիվ, որը, ի դեպ, քիչ թիվ չէ: Տեղեկացնեմ, որ մենք հաղորդագրությունները թարգմանել ենք: Եղել է առաջարկություն նաև, որ այն ուղարկենք բոլոր դեսպանատների էլ. հասցեներին, որոնց երկրները դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, որը նույնպես մեծ ուշադրություն կառաջացնի: Սա էլ կարծես կվերածվի յուրօրինակ մի ֆլեշ-մոբի, որը տևելու է մեկ օր ու մեծ ուժով: Հուսանք, որ գոնե այսպես արտասահմանցի երիտասարդները կտեղանան այդ վայրագության մասին և նրանք նույնպես կոչ կանեն Թուրքիային և մյուս պետություններին, որ ճանաչեն հայոց ցեղասպանությունը: Նախատեսում ենք, որ այն լինելու է ապրիլի 24-ին ու տևելու է մեկ ամբողջ օր»:

Սա անգլերեն հաղորդագրությունն է. In 1915 the Turkish government made a genocide towards Armenians, killing more than 1.5 million innocent people . Their act is a cruel and unpermitable crime towards our nation and the world should sentence to this act.We require to the Turkish government to accept the crime that they have made in this way we will prevent the repetition of such crimes in all over the world:

Այլ լեզուներով թարգմանությունները գտեք էվենթում  ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ!!!!!! ահա հասցեն, միացեք և դուք և տեղեկացրք Ձեր ոչ հայ ընկերներին Հայոց ցեղասպանության մասին: {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries