A+ A A-

Էլետրոնային, թե՞ թղթե գրքեր

Էլետրոնային, թե՞ թղթե գրքերԵրբ Շանթ հեռուստաընկերությունից հրավեր ստացա խոսելու էլեկտրոնային գրքերի մասին, այդ օրվանից  ջուջուլում սկսեցին  որոնել  էլեկտրոնային գրքեր, Անի Սմբատյան բառակապակցությունը ու հայտնվում էին իր բլոգում: Սակայն այստեղ չունեի գրառում էլեկտրոնային գրքերի մասին, ուստի դիմեցի իմ էլեկտրոնային գրքեր ընթերցող ընկերներին ու փորձեցինք պատմել, թե մենք ի՞նչ էլեկտրոնային գրքեր ենք ընթերցում, ո՞ր էլեկտրոնային գրադարաններն ենք նախընտրում:

Էլետրոնային գրքեր, թե՞ թղթե գրքեր

Ֆենուլ Խաչատրյան / ԵՊՀ լրագրության ֆակուլտետրի ուսանող/

Հիմնականում կարդում եմ ռուսերեն: Կոնկրետ կայքեր չկան, օգտվում եմ google ու yandex որոնողական համակարգերից ու որոնման արդյունքներից, որը որ հարմար է  ընտրում եմ , ներբեռնում ու կարդում: Հաստափոր գրքեր առհասարակ քիչ եմ կարդում, իսկ երբ կարդում եմ, նախընտրում եմ թղթե տարբերակը: Ինձ 2 տարբերակն էլ հարմար է, էդքան էլ էական չի, տառերը էկրանից ես կարդում, թե թղթից, չնայած թղթե տարբերակով շատ հաճելի է  կարդալը:

Գայանե Շահինյան / Ուսանող, բլոգգեր /

Ես հիմնականում հեռախոսով եմ կարդում...այնպիսի կայքեր եմ ընտրում,  որ ներբեռնել կարողանամ ու հետո,  երբ ցանկանամ  կարդամ: Միշտ հեռախոսիս մեջ ունենում եմ էլեկտրոնային գիրք : The-eBook.org, wap.wapos  շատ գրքեր կան:
 

Ագնես Կատու Գասպարբեկ /շատ ընթերցասեր բլոգգեր /

-Մաքս Ֆրայի 15 հատորանոց գիրք եմ  կարդացել էլեկտրոնային տարբերակով: Նախընտրում եմ թղթայինը, կամ էլ, հեռախոսով ընթերցելը, որ հնարավոր լինի երթուղայինում ևս  ընթերցել: Բայց հենց Քինդլ ունենամ, կանցնեմ միայն էլեկտրոնայինին:
 

Գևորգ հեթանոս Ղազարեան /բլոգգեր/

Նախընտրում եմ` infanata.org-ը , uz-translations-ը , awaxhouse.ws-ն և, իհարկե,   հին ու բարի lib.ru-ն:   Սկսած 2005 թվականից, երբ սկսել եմ դասակարգել այն ամենը , ինչ կարդում եմ մոտ 360 գիրք եմ ընթերցել:

Արդյո՞ք էլեկտրոնային գիրքը եկել է փոխարինելու թղթե տարբերակին:

Ագնես Կատու Գասպարբեկ /շատ ընթերցասեր բլոգգեր /- կարծում եմ, որոշ չափով այո: Համ բնապահպանական առումով նաև  գումար խնայելու, ինչու չէ  ավելի թեթև է:  Բայց թղթե գիրք կարդալը ռեալ զացողություն է տալիս, ծավալն էլ ես զգում, տեսնում ես, որ ահաաաա, 1000 էջանոց մեեեծ  գիրք ես կարդացել:
Ֆենուլ Խաչատրյան / ԵՊՀ լրագրության ֆակուլտետրի ուսանող/: Երբ հեռուստատեսությունն ավելի մեծ տարածում գտավ, քան ռադիոն, նույնը ռադիոյի համար էին ասում, սակայն փորձը ցույց տվեց, որ այդպես չէ և որ ռադիո նախկինից շատ են լսում: Նույնն էլ հիմա է տեղի ունենում...ոչ չեմ կարծում , որ եկել է փոխարինելու, ուղղակի շատ ու շատ գրքեր,  որ հնարավոր էլ գտնել էլեկտրոնային տարբերակով , թղթե տարբերակով կամ չկա, կամ երկնային գներով է:
Գևորգ հեթանոս Ղազարեան /բլոգգեր /  - Թղթե գիրքը չի փոխարինվի անգամ մոտակա 40 տարիների ընթացքում: Կարող է ավելի շատ վաճառվի ու տարածում ստանա , սակայն թղթե գիրքը մնալու է:  Այդուհանդերձ իմ համար կարևոր է պարունակությունը , այլ ոչ թե այն, թե ինչ ձևով է այն ներկայացվում:
Գայանե Շահինյան / ուսանող, բլոգգեր / - տարբրություն շատ չեմ տեսնում...թե չենք ուզում փոխարինի, ուրեմն պետք է ԽՍՀՄ նման ապրենք:
 Ես էլ նշեմ, որ շատ էլեկտրոնային գրադարաններ եմ սիրում, հատկապես goodreads-ը: Այստեղ քննարկում ենք ցանկացած գիրք, մեջբերում ենք մեր սիրելի գրքի սիրելի հատվածները: Նշեմ, որ խնդիր չեմ տեսնում, թե արդյոք էլեկտրոնային գիրքը եկել է փոխարինելու թղթե գրքին, կարծում եմ երկուսն էլ ունեն վեհ գաղափար, դա մարդկանց ընթերցելու ցանկությունը բավարարելն է: Գուցե մի տաս տարի հետո այլ տարբերակներ գան, սակայն ոչ մեկին շուկայից դուրս չմղեն: 
Հ.Գ.  Կարդացեք թղթե, էլեկտրոնային կամ լսեք գրքեր , միայն թե սիրեք նրանց:
 {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries